Պաշտոնական լրահոս
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզ
2014-12-05
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Նախարարի այցելության առաջին կանգառը Մայակովսկի համայնքում էր, որտեղ մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է «Յազիչյան» ՍՊԸ խոզաբուծական համալիրի գործունեությանը: Ֆերմայի տնօրեն Ռոբերտ Յազիչյանը տեղեկացրել է, որ իրենք ներդրել են գերմանական նորագույն սարքավորումներ և կիրառում են պահվածքի ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում` օդափոխության, ջեռուցման, […]
Մեկնարկել է «Անտառների կայուն կառավարումը Հայաստանում» աշխատաժողովը
2014-12-02
Ծաղկաձորում այսօր մեկնարկեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Անտառների կայուն կառավարումը Հայաստանում» երկօրյա աշխատաժողովը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հայաստանում Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի ղեկավար Թոմաս Էբերհեռը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» և «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին
2014-11-28
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերությունները նոր լիցք կստանան: Անդրադառնալով ընթացիկ տարում իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին` նախարարը գոհունակությամբ նշեց, որ դրանց […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունեց Արգենտինայի գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը
2014-11-27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Ալվարես Ռիվերային, որն ուղեկցում էր Արգենտինայի գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, որոնց հիմնական ուղղություններն արդեն նախանշված էին 2011 թվականին երկու երկրների միջև համագործակցության մասին համաձայնագրում: Նախարար Սերգո Կարապետյանը, անդրադառնալով […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին ավարտել այգեթաղը
2014-11-24
ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու խաղողագործական տարածաշրջաններում այգեթաղի աշխատանքներն ընթանում են խիստ դանդաղ: Թեպետ վերջին տարիներին ձմռան ամիսներին գրանցված անհամեմատ մեղմ ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում չթաղված այգիներն առանձնապես չեն տուժել, սակայն բազմամյա փորձը ցույց է տալիս, որ առանձին տարիների կարող են դիտվել խիստ սառնամանիքներ: […]
Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Իտալիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև
2014-11-21
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված «Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին» մասնակցելու նպատակով Իտալիայում գտնվող Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ին հանդիպում ունեցավ Իտալիայի գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականության նախարար Մաուրիցիո Մարտինայի հետ: Հանդիպմանը ներկա էր Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը: Քննարկվեցին երկու երկրների միջև […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարի ելույթը Սնուցման հարցերին նվիրված Միջազգային համաժողովին
2014-11-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հռոմում մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: *** ՀՀ գյուղատնտեսության նախարարի ելույթը Սնուցման հարցերին նվիրված Միջազգային համաժողովին Հարգելի՛ պարոն Նախագահող, տիկնայք և պարոնայք,Ողջունում եմ Ձեզ Սնուցման հարցերին նվիրված Միջազգային համաժողովին: Նախևառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պարենի և […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Իտալիա
2014-11-19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Իտալիա: Նոյեմբերի 19-21-ը Հռոմում նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին: Միջոցառմանը մասնակցում են ՊԳԿ-ի անդամ երկրների գյուղատնտեսության նախարարները։ Համաժողովի ընթացքում ներկայացվելու է սնուցման իրավիճակն աշխարհում, քննարկվելու են սնուցման հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները, այդ բնագավառի քաղաքականության […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալն ամփոփեց բուսաբուծության ոլորտի ցուցանիշները
2014-11-18
Նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի մամուլի ասուլիսը: Ամփոփելով բուսաբուծության ոլորտում գյուղատնտեսական տարվա արդյունքները`նախարարի տեղակալը հայտնեց, որ գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը՝ բացառությամբ պտղի, որը պայմանավորված է գարնանային ցրտահարությամբ։ Մասնավորապես 2014 թվականի օպերատիվ տվյալներով` հանրապետությունում արտադրվել է 591 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն` 2013 թվականի 548,7 […]
Ի գիտություն լրատվամիջոցների
2014-11-17
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա կամփոփի գյուղատնտեսական ընթացիկ տարվա բուսաբուծության ոլորտի արդյունքները: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու ԳՄՀԸ (GIZ) կշարունակեն համագործակցությունը անտառների կառավարման ոլորտում
2014-11-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Էբերհեռին: Ողջունելով հյուրին` նախարարն ընդգծել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԳՄՀԸ «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի միջև վերջին տարիներին ձևավորված արդյունավետ համագործակցությունը: «Այս ընթացքում մեզ հաջողվել է բավական մեծ առաջընթաց գրանցել անտառային ոլորտում, մասնավորապես` անտառկառավարման ազգային տեղեկատվական […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Լեհաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
2014-11-14
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Լեհաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանին: Նշանակման երկիր մեկնելուց առաջ այս հանդիպմամբ Էդգար Ղազարյանը ցանկանում էր որոշակիացնել հայ-լեհական միջպետական համագործակցության ընդլայնումը մասնավորապես երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների առավել իրատեսական ուղղություններով: Շնորհավորելով դեսպանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի և Լեհաստանի […]
Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում բացվեց հանրապետությունում առաջին Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը
2014-11-14
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում մասնակցել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Արուսյակ Ալավերդյանը, ֆերմերներ և հյուրեր: Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ԱԺ-ում ներկայացրեց 2015 թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ ԳՆ կողմից նախատեսվող ծրագրերը
2014-11-12
Հարգարժան նախագահող, Հարգելի՛ պատգամավորներ և գործընկերներ Երկրի պարենային անվտանգության գերակայությունը, ագրարային ոլորտի առանձնահատկությունները, ինչպես նաև ծառացած խնդիրների մասշտաբներն ու հրատապությունը, գյուղական տարածքների զարգացման առաջնահերթություններն առավել կարևորում են գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացումը: Արդեն փաստ է Հայաստանի Հանրապետության անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը, որը նպաստավոր պայմաններ կստեղծի գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների արտահանման ծավալների ավելացման համար, ինչը կարևոր […]
Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում
2014-11-07
Նոյեմբերի 7-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և առաջին փոխնախարար Գրիշա Բաղիյանի մասնակցությամբ: Բացելով խորհրդակցությունը` ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը գոհունակությամբ նշեց, որ ժամանակի հետ փոխայցելություններն ավելի հաճախակի են դառնում, և համագործակցությունն ավելի է սերտանում: Նա ընդհանրական կերպով ներկայացրեց անցած ժամանակահատվածում իրականացված համատեղ աշխատանքներն և նշեց անելիքների […]