Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում

2014-11-07

naxararՆոյեմբերի 7-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և առաջին փոխնախարար Գրիշա Բաղիյանի մասնակցությամբ:

 

Բացելով խորհրդակցությունը` ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը գոհունակությամբ նշեց, որ ժամանակի հետ փոխայցելություններն ավելի հաճախակի են դառնում, և համագործակցությունն ավելի է սերտանում: Նա ընդհանրական կերպով ներկայացրեց անցած ժամանակահատվածում իրականացված համատեղ աշխատանքներն և նշեց անելիքների մասին: Անդրանիկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց հայաստանյան իր գործընկերոջը` ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությանը տեխնիկական օժանդակություն ցուցաբերելու համար (Սերգո Կարապետյանն իր հետ բերել էր տասը համակարգիչ):

 

Իր ելույթում ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշեց, որ իրենք արցախյան կողմի հետ այսուհետ ձգտելու են համագործակցությունն ավելի խորացնել և այն ավելի արդյունավետ դարձնել: Եվ փոխգործակցության ճանապարհին առաջ եկած բոլոր խնդիրներն էլ, ՀՀ գյուղնախարարի կարծիքով, լուծվելու են միասնաբար, համատեղ ուժերով: Այնուհետև Սերգո Կարապետյանն ընդհանուր գծերով ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև ներկայացրեց ոլորտի անելիքները:

 

Խորհրդակցությանը նաև անդրադարձ եղավ ԼՂՀ ԳՆ համակարգում նորաստեղծ` սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված աշխատանքներին, ինչին շուրջ զեկույցով հանդես եկավ ծառայության պետ Լևոն Սարգսյանը:

 

 

Տպել