Պաշտոնական լրահոս
ՀՀ գյուղատնտեսությունյան նախարարն այցելել է Արմավիրի մարզ
2014-02-20
Շարունակվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարի մարզային այցելությունները: Այսօր նա Արմավիրի մարզում էր: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Գեղակերտ համայնքում գտնվող ելակի թաղանթապատ ցանքերում, ծանոթացել մշակության պայմաններին, զրուցել գյուղացիների հետ: Համայնքը հիմնակում զբաղվում է ելակագործությամբ, արդյունքներից հողագործները գոհ են: Իրացման խնդիրներ նույնպես չունեն: Այս տարվա եղանակային պայմանները նույնպես բարձր բերքի երաշիք […]
Հաշվետվություններ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում
2014-02-19
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատանքային կոլեկտիվներում սկսվել են նախորդ տարվա գործունեության հաշվետվությունների և ընթացիկ տարվա խնդիրների քննարկումները: Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նման երեք հաշվետվություններ: Կատարած աշխատանքների ամփոփումներով հանդես եկան Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների ղեկավարները: «Ակնկալիքները, որ ունենք ձեր աշխատանքից, ցավոք դեռ լիովին չեն արդարացել: […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Երկրագործության գիտական կենտրոն
2014-02-19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է ԳՆ Երկրագործության գիտական կենտրոն, հանդիպել գիտնականների և մասնագետների հետ, ծանոթացել հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ընտրասերման, գիտական սերմնաբուծության և սորտափորձարկումների կազմակերպման գործընթացներին: 2013 թվականի աշխատանքների ամփոփման և ընթացիկ տարվա խնդիրների քննարկման արդյունքում, նախարարը դժգոհություն է հայտնել կենտրոնի գործունեության վերաբերյալ, տվել կոնկրետ հանձնարարականներ կենտրոնի 87 հա հողատարածքի գիտական […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցն Արարատի մարզ
2014-02-18
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Արարատի մազրում էր: Այցի նպատակը գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստության ընթացքին տեղում ծանոթանալն էր: Մարզպետ Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Ղուկասավան համայնքում, ծանոթացել է տեղի ջերմոցային տնտեսություններին: Ցանքի և խնամքի ագրոտեխնիկական պայմաններին ծանոթանալուց զատ, նրան հետաքրքրել է նաև, թե որքանով են արդյունավետորեն կազմակերպվում պայքարի աշխատանքները […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
2014-02-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են հայ և լիբանանցի ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու փոխադարձ հարգանքին, կարևորելով լիբանանահայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Նախարար Սերգո Կարապետյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ընդհանուր պատկերը, անդրադարձել գյուղատնտեսության ոլորտում […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը
2014-02-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի ծրագրերի ղեկավար դոկտոր Շտեֆան Շոլցի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին նաև Հարավային Կովկասում Ավստրիայի զարգացման գործակալության ղեկավար Գունտեր Զիմերը և Ավստրիայի զարգացման գործակալության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Զեյները: Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ուղղություններն ու այն խնդիրները, որոնց […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
2014-02-10
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Ողջունելով հյուրին` նախարարն անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ու դրանք խորացնելու անհրաժեշտությանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռենոն իրատեսական է համարել համագործակցությունն ավելի բարձր հիմքերի վրա դնելու հնարավորությունը՝ այս տարի Ֆրանսիայի Նախագահ Ֆ. […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
2014-02-07
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին։ Հանդիպումը ճանաչողական էր և հյուրի խնդրանքով նախարարը հակիրճ ներկայացրեց ոլորտի ներկա վիճակն ու վերջին տարիների զարգացումներն ու առաջընթացը։ Գյուղատնտեսության առաջնահերթությունների շարքում նախարարը հատկապես կարևորեց հողերի լիարժեք և արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանին
2014-02-04
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Շնորհավորելով նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նախարարն անդրադարձավ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացումներին, ներկայացրեց գյուղում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը: Ոլորտի առաջնահերթությունների շարքում նախարարը հիշատակեց հողերի լիարժեք և արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է 2014 թվականի գերակայությունները
2014-01-30
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր նախարարության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ ներկայացրել է ոլորտի 2014 թվականի գործունեության միջոցառումներն ու գերակա խնդիրները: Անդրադառնալով նախորդ տարի ձեռք բերած դրական տեղաշարժերին , նախարարը կարևորել է նաև զարգացման և աճի միտումների շարունակելիության ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնց հիմքի վրա էլ պետք է իրականացվեն 2014 թվականի գործունեության միջոցառումներն ու գերակա […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարության պարզաբանումը՝ ցորենի ներկրման ծավալների նվազման մասին
2014-01-24
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետություն ցորենի ներկրման ծավալների մասին զանգվածային որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունն այսօր խնդրո առարկայի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ մասնավորապես նշված է` Փաստն ինքնին ուրախալի է, քանի որ այն վկայում է ներկրումների փոխարեն տեղական արտադրության ծավալներն ավելացնելու մասին: Ցորենի ներկրումների նվազումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային ֆորումին
2014-01-20
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2014 թվականի հունվարի 16-18-ը մասնակցել է Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում անցկացված Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային ֆորումին, որին մասնակցել են աշխարհի 72 երկրների գյուղատնտեսության նախարարներ: Ֆորումի մասնակիցներն անդրադարձել են զարգացող երկրների մանր գյուղացիական տնտեսություններին ներդրումներով ապահովելու գործում գյուղատնտեսական կոոպերատիվների դերին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ներդրումների նոր հնարավորությունների և մոտեցումների […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը կմասնակցի «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին
2014-01-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնեց Բեռլին՝ մասնակցելու «Պարենային ապահովության նպատակով գյուղատնտեսության զարգացում» խորագրով անցկացվող գյուղատնտեսության նախարարների 6-րդ համաշխարհային ֆորումին: Համաժողովն անցկացվում է «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսի շրջանակներում, որին, ի թիվս մասնակից ավելի քան 80 երկրների, առանձին տաղավարներով մասնակցում են նաև հայկական մի շարք ընկերություններ։ Նախարարական ֆորումի առաջին օրը, փորձագիտական […]
Տարվա աշխատանքային առաջին խորհրդակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում
2014-01-14
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անցկացրեց տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Նշելով, որ 2013 թվականը հաջողակ տարի էր բոլոր առումներով, նա կարևորեց 2014 թվականի համար նախատեսված ծրագրերի իրականացման ուղղությամբ տարեսկզբից կատարվող աշխատանքների արդյունավետությունն ու նպատակայնությունը: «Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ նախարարությունում արդեն ձևավորվել է փորձառու և գործունյա աշխատանքային մի թիմ, որն ընդունակ է լուծել համակարգային […]