Պաշտոնական լրահոս

Հայկական գինիների համտես և վարպետության դասընթաց աշխարհահռչակ սոմելյե Ֆրանկ Թոմասի հետ

2017-09-05

Հայաստանի խաղողագործության  և գինեգործության հիմնադրամի, «Dynamic Development Group International» կազմակերպության, «TOVMASYAN Exceptional Food and Beverage», «Ֆայնֆուդ» և  «Վելֆյուժն »ընկերությունների աջակցությամբ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական, գյուղատնտես Արմեն Մեհրաբյանի հրավերով Հայաստան է ժամանել Եվրոպայի 2000 թվականի լավագույն սոմելյե, Ֆրանսիայի լավագույն գինեգործ Ֆրանկ Թոմասը, որի մասնակցությամբ անցկացվել է հայկական գինիների համտես և վարպետության դասընթաց:     Նա իր […]

Ավելին

Համոզված ենք՝ գյուղոլորտը Հայաստանում մեծ ապագա ունի. Վարչապետն ընդունել է կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին

2017-09-01

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խաղողի մթերման գործընթացին, ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:   Վարչապետը նշել է, որ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերում է մաքսիմալ գործընկերային վերաբերմունք և ներկայացրել այն ծրագրերը, որոնք իրականացնում կամ […]

Ավելին

Ինդոնեզիայի խորհրդարանական պատվիրակության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորությունները

2017-09-01

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները:   Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ինդոնեզիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուդդի Քրիսնանդին և Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը:     «Հայաստանում […]

Ավելին

Հանրապետությունում շարունակվում են անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումները

2017-08-31

Հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով “Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում” ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվում են մի շարք հիվանդությունների նկատմամբ անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ:   Մասնավորապես, համայնքը սպասարկող անասնաբույժների միջոցով բոլոր համայնքներում երրորդ եռամսյակում պլան-ժամանակացույցով նախատեսված համապատասխան միջոցառումներ են իրականացվում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղ, սիբիրախտ, բրուցելոզ, խոշոր եղջերավոր կենդանիների […]

Ավելին

«Ֆերմերային շարժում» կազմակերպության անդամների հետ քննարկվել են գյուղոլորտի նոր ծրագրերը

2017-08-30

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպություն` Նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը ներկայացնելու, առկա հարցերը քննարկելու նպատակով:   Հանդիպմանը մասնակցում էին «Ֆերմերային շարժում» կազմակերպության ղեկավար Սարգիս Սեդրակյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը,  Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը, ՀԿ ներկայացուցիչներ,  ֆերմերներ:   Ողջունելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր նախաձեռնությունները` «Ֆերմերային […]

Ավելին

Տեղեկատվություն մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին միացած բանկերի և վարկային կազմակերպությունների վերաբերյալ

2017-08-30

Սույն թվականի օգոստոսի 30-ի դրությամբ «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները՝   «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ,   «Ամերիաբանկ» ՓԲԸ,   «Արարատբանկ» ԲԲԸ,   «Արդշինբանկ» ՓԲԸ,   «Արմսվիսբանկ» ՓԲԸ,   «Ինեկոբանկ» ՓԲԸ,   «Կոնվերս բանկ» ՓԲԸ,   «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ,   «Հայէկոնոմբանկ» […]

Ավելին

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն ԱՄՆ Գյուղդեպարտամենտի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղիները

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) արտաքին գյուղատնտեսական ծառայության կարողությունների ուժեղացման և զարգացման գրասենյակի ծրագրի ղեկավար Կլեմեն Գելհարի գլխավորած պատվիրակությանը:   Հանդիպման նպատակն էր քննարկել USDA-ի օժանդակությամբ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում վերջին տարիներին իրականացվող ծրագրերը և նախանշել հիմնադրամի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:   Ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը, […]

Ավելին

Ի գիտություն Արարատի և Արմավիրի մարզերի խաղողագործների

2017-08-29

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ից «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն սկսում է խաղողի վաղահաս սորտերի բերքի մթերումների գործընթացը:    Մթերման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով Արարատի մարզի Պարույր Սևակ, Արմաշ, Երասխ և Սուրենավան համայնքների խաղողի  վաղահաս սորտեր մշակող տնտեսությունները  կարող են սկսել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի հետ խաղողի գնման պայմանագրերի կնքումը:   […]

Ավելին

Իգնատի Առաքելյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է գյուղատնտեսական տեխնիկայի կայանի բացման արարողությանը

2017-08-25

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում մասնակցել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում ստեղծված գյուղատնտեսական տեխնիկայի առաջին կայանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը, «Հրաշք այգի» ՍՊԸ տնօրեն Արթուր Իվանյանը, «CLAAS» ընկերության […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Լոռու մարզում հետևել է բերքահավաքին և այցելել վերամշակող ընկերություն

2017-08-24

Լոռու մարզում վարելահողերի օգտագործման մակարդակը 48%-ից հասել է շուրջ 70%-ի. Իգնատի Առաքելյանը հետևել է բերքահավաքի աշխատանքներին   ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ` Մեծ Պարնի և Տաշիր համայնքներում ընթացող հացահատիկի և կտավատի  բերքահավաքի աշխատանքներին հետևելու նպատակով:   Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ  եղել է Մեծ Պարնի համայնքում, […]

Ավելին

Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ինտենսիվ այգիների հիմնման ծրագիրը (տեսանյութ)

2017-08-21

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2018 թվականից նախատեսում է  մեկնարկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է տարեկան շուրջ 207 հա ինտենսիվ նոր այգիների հիմնում, ինչը թույլ կտա հնդավոր պտղատեսակների  ներմուծումը  փոխարինել տեղական արտադրությամբ:   «Ինտենսիվ այգիների հիմնումը կարող է շատ շահավետ լինել, քանի որ նման այգիների բերքն ավելի բարձրարժեք է, իսկ […]

Ավելին

Իգնատի Առաքելյանն այցելել է Արարատի մարզ. նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան

2017-08-18

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր` գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքներին հետևելու և  ոլորտում իրականացվող նոր ծրագրերը ներկայացնելու նպատակով: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Գոռավան, Փոքր Վեդի, Ոսկետափ և այլ  համայնքներ:   Իգնատի Առաքելյանի առաջին կանգառը Գոռավան համայնքում էր, որտեղ […]

Ավելին

Հայտարարություն աշնանացան ցորենի հավաստագրված, բարձրորակ սերմերի ձեռքբերման վերաբերյալ

2017-08-18

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի աշնանացան ցանքերի  համար տնտեսավարողները աշնանացան ցորենի հավաստագրված, բարձրորակ սերմեր կարող են ձեռք բերել հանրապետությունում սերմարտադրությամբ զբաղվող նշված մասնագիտացված տնտեսություններից:   Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում (ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Իսի Լե Մուլինոյի փող 1, հեռ.` 094 77 55 43, […]

Ավելին

Քննարկվել են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի առաջիկա ծրագրերը

2017-08-18

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նիստի օրակարգի հիմնական հարցը Հիմնադրամի կողմից ներկայումս իրականացվող և առաջիկա ծրագրերի քննարկումն էր:   Նիստի սկզբում Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրել է նոյեմբեր ամսին նախատեսվող Գինու կոնֆերանսի ծրագիրը: […]

Ավելին

Եռակողմ համագործակցություն ագրովերամշակման ոլորտում մթերման վարկերի տրամադրման ծրագրի շրջանակում

2017-08-17

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն այսօր ստորագրել են եռակողմ հուշագիր: Ստորագրված փաստաթղթով կողմերը նախատեսում են համագործակցել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող […]

Ավելին