Պաշտոնական լրահոս

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին

2014-11-07

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ղեկավարած պատվիրակությանը:   Վարչապետը ողջունել է նրանց այցը՝ կարևորելով պարբերական շփումների ու խորհրդակցությունների կազմակերպումը: Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել համագործակցության առկա մակարդակից՝ բարձր գնահատելով նախարար Սերգո Կարապետյանի ներդրումն Արցախի գյուղատնտեսության զարգացման գործում:   Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորություններն անասնապահության, գյուղտեխնիկայի սպասարկման և մի […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալն ամփոփեց պտուղ-բանջարեղենի մթերման և արտահանման ցուցանիշները

2014-11-07

Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին պտուղ-բանջարեղենի մթերման արդյունքներն ու ամփոփվեցին արտահանման ցուցանիշները:   Համաձայն ներկայացված ցուցանիշների` 2014 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ պտուղբանջարեղեն վերամշակող 40 և խաղող վերամշակող շուրջ 50 ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 230.6 հազար տոննա պտուղբանջարեղեն (5.9 մլրդ. դրամի) և խաղող (28.0 մլրդ. դրամի), […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ԼՂՀ-ում պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով

2014-11-07

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին եւ նրա առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանին:   Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:   Երկրի ղեկավարը ԼՂՀ գյուղատնտեսությանը ցուցաբերած գործնական աջակցության համար Սերգո Կարապետյանին պարգեւատրել […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեկնել է Արցախ

2014-11-06

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի հրավերով այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ՀՀ գյուղատնտեսության նախարարին ուղեկցում է նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:    ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն այս տարվա արդյունքները և 2015 թվականի ծրագրերը:   Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նաև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

2014-11-06

Ս.թ. նոյեմբերի 7-ին` ժամը 12:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կամփոփվեն պտուղ-բանջարեղենի մթերումների արդյունքները:  

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Ռոն Ալպեր-Հայաստան հանձնախմբի պատվիրակության հետ

2014-11-06

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ռոն Ալպեր-Հայաստան հանձնախմբի նախագահ Էդուարդ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին հանձնախմբի արտաքին հարաբերությունների հանձնակատար Աննա Ֆիորինի Բերիոտը, Սյուզ Լա Ռուսի գինու համալսարանի տնօրեն Ռենե Պայանը, Գյուղատնտեսության պալատի նախագահ Ժան Լյուկ Ֆրոժերը և կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Դավթյանը:   «Այս հանդիպումը 2014 թվականի ապրիլին Ֆրանսիայում իմ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ

2014-11-05

Ցավով տեղեկացա պետական, քաղաքական ու հասարակական մեծ գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին: Նրա կորուստը ծանր է հատկապես մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի համար:   Մարդ, ով ողջ գիտակցական կյանքի ընթացքում հավատարմորեն, մեծ նվիրումով, սրտացավությամբ ծառայել է հայրենի երկրին ու ժողովրդին՝ ծանրակշիռ ավանդ ներդնելով մեր նորանկախ պետության կայացման ու զարգացման գործում:   Անուրանալի է Վլադիմիր Մովսիսյանի ավանդը […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացավ Հայաստանի մսամթերք արտադրողների միության հիմնադիր ժողովը

2014-11-05

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացավ Հայաստանի մսամթերք արտադրողների միության հիմնադիր ժողովը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ժողովին մասնակցում էին ոլորտում գործող առաջատար ընկերությունների ներկայացուցիչները:   «Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է, և նրա զարգացման համար անչափ կարևոր է կոոպերատիվների և միությունների ստեղծումը: Քանի որ վերամշակող ճյուղը գյուղատնտեսական ոլորտի հիմնական ուղղություններից […]

Ավելին

Կազմակերպվել են թվով 67 գյուղատնտեսական տոնավաճառներ

2014-11-05

Կասյան փողոցի վերին հատվածում 2014 թվականի հունիսի 8-ից մինչև նոյեմբերի 5-ը կազմակերպվել է թվով 40 տոնավաճառ, որոնց գրանցվել են շուրջ 5520 գյուղացիական տնտեսություններ: Միջին հաշվով մեկ տոնավաճառի ընթացքում իրացվել է 45-50 տոննա գյուղմթերք:   Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) այս տարվա հուլիսի 26-ից մինչև նոյեմբերի 5-ը կազմակերպվել է թվով 27 տոնավաճառ, որոնց գրանցվել […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

2014-11-04

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի և Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի մամուլի ասուլիսը՝ հանրապետությունում ձվի արտադրության ծավալների և գների վերաբերյալ:  

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է «Քարֆուր» առևտրային ցանցի ներկայացուցչին

2014-11-04

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Քարֆուր» (Carrefour) առևտրային ցանցի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Քրիստիան Դը Նալին և մարքետինգի գծով տնօրեն Լոռեն Նազեին` Հայաստանում «Քարֆուր»-ի բացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով:   Ողջունելով հյուրերին` նախարարն ընդգծել է «Քարֆուր» ցանցային խանութի բացման կարևորությունը թե’ տեղական արտադրողների և թե’ սպառողների համար:   «Հայաստանի գյուղատնտեսական մթերքներ արտադրողներն […]

Ավելին

Հավկիթի գնի բարձրացումը պայմանավորված է խոշոր հավկիթի տեսակարար կշռի ավելացմամբ

2014-11-04

Հանրապետությունում 2014 թվականի նոյեմբերի սկզբին օրական արտադրվող հավկիթի ծավալը կազմում է շուրջ 900 հազար, մինչդեռ օրական սպառումը կազմում է 730 հազար: Ավելցուկը հնարավորություն է ընձեռում պահեստավորել համապատասխան քանակությամբ պարենային ձու, որն ամբողջությամբ կբավարարի ամանորյա տոներին ազգաբնակչության պահանջարկը:    Ընթացիկ տարվա սեպտեմբերից սկսվեց շուրջ 400 հազար վառեկների ձվարկման փուլը, որի սկզբնական փուլում ձուն շատ մանր է, […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է հանրապետությունում կառուցվող սպանդանոցների սեփականատերերի հետ

2014-11-03

  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում կառուցվող հինգ սպանդանոցների սեփականատերերին` քննարկելու շինարարական աշխատանքների հետ կապված հարցերն ու դրանց լուծման ուղիները:    Սպանդանոցները կառուցվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի շրջանակներում:    Ծրագրի նպատակն է նպաստել մսի […]

Ավելին

Տեսչության պետն ամփոփեց գյուղտեխնիկայի ոլորտում կատարված աշխատանքները

2014-10-31

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցավ Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Վարդան Ղուշչյանի ասուլիսը:   Ամփոփելով ոլորտում կատարված աշխատանքները` նա մասնավորապես նշեց, որ 2013-2014թթ. Բելառուսի Հանրապետությունից մեր երկիր է ներկրվել և ուղղակի վաճառքի, ինչպես նաև լիզինգի միջոցով ՓՄՁ ԶԱԿ  հիմնադրամի կողմից շուկայականից անհամեմատ` մոտ 30 տոկոս ցածր գներով տնտեսվարող սուբյեկտներին են տրամադրվել 288 միավոր  “ՄՏԶ […]

Ավելին

ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ գյուղատնտեսության նախարարարության կողմից իրականացվող ծրագրերի ընդհանուր բնութագիրը

2014-10-31

Հարգելի գործընկերներ,   2015 թվականի համար գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին ՀՀ պետական բյուջեի նախագծով նախա­տեսված է հատկացնել 10 մլրդ 25 մլն 500 հազար դրամ, որից` 7 մլրդ 560 մլն 700 հազար դրամ (բյուջետային ծրագրերի համար, իսկ վարկային և դրամաշնորհային ծրագրին նախատեսվում է ուղղել  2 մլրդ 464 մլն 800 հազար դրամ:   2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն ուղղված […]

Ավելին