ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ԼՂՀ-ում պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով

2014-11-07

pargevatrumԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին եւ նրա առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանին:

 

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Երկրի ղեկավարը ԼՂՀ գյուղատնտեսությանը ցուցաբերած գործնական աջակցության համար Սերգո Կարապետյանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով` գոհունակությամբ նշելով Հայաստանի եւ Արցախի գյուղատնտեսության նախարարարությունների միջեւ համագործակցության բարձր մակարդակը եւ այս գործում նախարարի անձնական ներդրումը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Տպել