ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեկնել է Արցախ

2014-11-06

Սերգո ԿարապետյանԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի հրավերով այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ՀՀ գյուղատնտեսության նախարարին ուղեկցում է նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը: 

 

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն այս տարվա արդյունքները և 2015 թվականի ծրագրերը:

 

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նաև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել