Պաշտոնական լրահոս
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկայացնում է ցորենի գները միջազգային բորսաներում
2016-08-09
Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 730 մլն․ տոննա ցորեն (մոտ 230 մլն. հա տարածքից)։ Նշված ծավալի 67.7%-ը ապահովում են ԵՄ երկրները (21.6%), Չինաստանը (17.8%), Հնդկաստանը (12.2%), Ռուսաստանի Դաշնությունը (8.46%) և ԱՄՆ-ը (7.64%) միասին վերցրած։ Ցորենի բարձր ապահովվածության ցուցանիշներ ունեցող երկրներն իրենց արտադրանքի մի որոշ հատված՝ համաշխարհային մի քանի խոշոր բորսաների (CBOT, MATIF, LIFFE և […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է
2016-08-09
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով խաղողի այգիներում մեծացել է օիդիում հիվանդության տարածման վտանգը: Հիվանդության տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել սնկասպան որևէ պատրաստուկով: Բույսերի պաշտպանության միջոցառումներն իրականացնել վաղ առավոտյան և երեկոյան ժամերին: Հնարավորության սահմաններում ավելացնել ջրումները և դրանց նորմաները։ Ապահովել բյուսերի համար անհրաժեշտ խոնավության քանակությունը: Խորհուրդ է տրվում ջրումները հիմնականում կատարել […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
2016-08-08
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև նորանշանակ փոխդեսպան պարոն Ռաֆիկ Մանսուրին և ԱՄՆ ՄԶԳ (USAID) կառավարչի նորանշանակ տեղակալ տիկին Դեբորա Գրիսերը: «Վերջին շրջանում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԱՄՆ դեսպանատան միջև ծավալվել է արդյունավետ համագործակցություն, իսկ ԱՄՆ աջակցությամբ, այդ […]
Ի գիտություն լրատվամիջոցների
2016-08-08
Ս.թ. օգոստոսի 9-ին ` ժամը 12:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ արդյունքները: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ գյուղատնտեսության նախարարը «Էկոֆարմ» ՍՊԸ-ի հիմնադրին է հանձնել ՀՀ վարչապետի հուշամեդալը
2016-08-08
Գյուղատնտեսության բնագավառում ունեցած հաջողությունների համար «Էկոֆարմ» ՍՊԸ-ի հիմնադիր-սեփականատեր Վահագն Արսենյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Պարգևը գործարարին հանձնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Շնորհավորելով Վահագն Արսենյանին բարձր պարգևի արժանանալու առթիվ` նախարարը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ` ի նպաստ մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացման: […]
Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիﬓադրաﬕ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը
2016-08-04
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրաﬕ հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը նախագահում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Հիմնադրամի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում խաղողագործության զարգացմանը, հայկական գինու արտադրության և արտահանման ծավալների մեծացմանը, ինչպես նաև միջազգային շուկայում տեղական գինեգործական արտադրանքի վարկանշի բարձրացմանն ու հանրայնացմանը: Բացելով […]
Հանրապետությունում մեկնարկել է լոլիկի մթերման գործընթացը
2016-08-02
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսում են լոլիկի մթերումների գործընթացը: Օգոստոսի 1-ից լոլիկի մթերումներ է իրականացնում «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն: Օգոստոսի 4-ից մթերումներ կիրականացնի նաև «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում: Օգոստոսի 14-ից լոլիկի մթերումները կմեկնարկեն «ՄԱՊ» ՓԲԸ-ում: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Թեհրանի նահանգապետարանի պատվիրակությանը
2016-07-28
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Թեհրանի նահանգապետարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր նահանգապետի տնտեսության և պաշարների զարգացման հարցերով տեղակալ պարոն Մոհամմադ Էմամի Ամինը: Հանդիպմանը ներկա էր նաև Իրան-Հայաստան առևտրական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը: Այցի նպատակն էր քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները գյուղատնտեսության ոլորտում: «Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգանում են, […]
Արտահանվել է 18 268 տոննա ծիրան
Ընթացիկ տարվա հուլիսի 28-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 18 268 տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20 160 տոննայի դիմաց: Հայկական ծիրանը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան և Բելառուս։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է «Իտալիա-Եվրասիա» առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր քարտուղարին
2016-07-26
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Իտալիա-Եվրասիա» առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր քարտուղար Դավիդե Սառնատարոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարար Կարապետյանը կարևորել է հայ-իտալական համագործակցության բարձր մակարդակը` ընդծելով գյուղատնտեսության ոլորտում դրանք զարգացնելու և նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը: «Հայաստանի անկախացումից ի վեր Իտալիայի Հանրապետության հետ հաստատվել են սերտ հարաբերություններ, մեր երկրի տնտեսության տարբեր ոլորտներում […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ջոն Բարքերին
2016-07-26
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերին: Հանդիպման սկզբին կողմերը քննարկել են Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Ընդգծելով, որ այդ ծրագրերը մեծապես նպաստել են Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը` նախարար Կարապետյանը հույս է հայտնել, որ այսուհետ ևս ԵՄ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել մեր երկրում ագրարային ոլորտի զարգացմանը: […]
Վերաբացվել է Մաշտոցի պողոտայում գործող գյուղմթերքի տոնավաճառը
2016-07-23
Այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում` Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը: Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` սկսած 2011 թվականից: Հիմնական նպատակն է աջակցել գյուղացիական տնտեսություններին առանց միջնորդների կազմակերպել իրենց կողմից արտադրված գյուղմթերքի իրացումը, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչներին հնարավորություն ընձեռել անմիջապես […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է CARMAC 2 ծրագրի ընթացքը
2016-07-22
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ ծրագրերի պատասխանատու, Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի (CARMAC) ղեկավար Արուսյակ Ալավերդյանը, ՀԲ գյուղատնտեսության գծով ավագ տնտեսագետ, CARMAC 2 ծրագրի ղեկավար Բեքզոդ Շամսիևը և այլ պաշտոնատար անձինք: Հանդիպման նպատակն էր քննարկել CARMAC 1 ծրագրի արդյունքները, ինչպես նաև CARMAC 2 […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային
2016-07-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային: Ողջունելով հյուրին` նախարարը շնորհակալություն է հայտնել Ջիմ Կոստային հայանպաստ գործունեության համար: Այնուհետև համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտի գերակա ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը: Այս համատեքստում նախարարը ընդգծել է հատկապես ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) […]
Կվերաբացվի գյուղմթերքի երկրորդ տոնավաճառը
Հուլիսի 23-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ)կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը: Տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Այս տարի Կասյան փողոցի վերջնամասում գործող տոնավաճառը վերաբացվել է հունիսի 11-ին: Բացման պահից մինչ օրս այստեղ կազմակերպվել է 12 տոնավաճառ, որին մասնակցել […]