ՀՀ գյուղատնտեսության նախարարը «Էկոֆարմ» ՍՊԸ-ի հիմնադրին է հանձնել ՀՀ վարչապետի հուշամեդալը

2016-08-08

NH6A2780Գյուղատնտեսության բնագավառում ունեցած հաջողությունների համար «Էկոֆարմ» ՍՊԸ-ի հիմնադիր-սեփականատեր  Վահագն Արսենյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Պարգևը գործարարին հանձնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Շնորհավորելով Վահագն Արսենյանին բարձր պարգևի արժանանալու առթիվ` նախարարը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ` ի նպաստ մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացման:

 

ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար Վահագն Արսենյանը 2015 թվականին պարգևատրվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել