Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ելույթը Ազգային Ժողովում ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ

2017-06-21

Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգարժան պարոն վարչապետ, Հարգելի պատգամավորներ   Ձեզ է ներկայացվում  գյուղատնտեսության ոլորտում  Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նպատակադրված ծրագրերը և նպատակները: Նախատեսում ենք տարեկան առնվազն 5 տոկոսով ոլորտի համախառն արտադրանքի ավելացում, պարենային անվտանգության մակարդակի բարձրացում,  բարձրաժեք գյուղատնտեսության զարգացում, արդիական տեխնոլոգիաների ներդրում, ներմուծման փոխարինում, արտահանման ծավալների ավելացում և տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծում: […]

Ավելին

Ռոբերտ Մակարյանն ընդունել է ԳԴՀ Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիայի արհմիությունների միավորման պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր ընդունել է ԳԴՀ Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա երկրամասի արհմիությունների միավորման երիտասարդական թևի ղեկավար Էրիկ Շլեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը,  ոլորտի այլ ներկայացուցիչներ:   Ողջունելով հյուրերին` Ռոբերտ Մակարյանը կարևորել է արհմիությունների դերը աշխատողների իրավունքների պաշտպանության գործում:   «Ուժեղ […]

Ավելին

Նոր ներդրումներ Կոտայքի գյուղատնտեսությունում. Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է մարզ

2017-06-20

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում, որտեղ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի և Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդան քաղաքում կառուցվող լոլիկի արտադրության ջերմոցային համալիր: Նախարարը շրջել է համալիրում, ծանոթացել  շինարարական աշխատանքների ընթացքին:   «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Հունանյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել […]

Ավելին

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն է ընտրվել Զարուհի Մուրադյանը

2017-06-19

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:   Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման շրջանակում հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Մուրադյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2018-2022 թվականների խաղողագործության և գինեգործության զարգացման համալիր […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Շինշիլաբույծների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին

2017-06-16

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Շինշիլաբույծների հայկական ասոցիացիայի ներկայացունիչներին: Հանդիպմանը մասնակցում էին նաև նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը և Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը:   Հանդիպման նպատակը Հայաստանում շինշիլաբուծության՝ որպես այլընտրանքային անասնապահության ճյուղի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի քննարկումն էր:   Շինշիլաբույծների հայկական ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նարեկ Վարդանյանը ներկայացրել է ոլորտի […]

Ավելին

Հայաստանում մեկնարկում է Գյուղատնտեսության քաղաքականության մոնիթորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կայացել է խորհրդակցություն՝ նվիրված Գյուղատնտեսության քաղաքականության մոնիթորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագրի քննարկմանը:   Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության գծով գլխավոր տնտեսագետ Բեկզոդ Շամսիևը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի գյուղատնտեսության գծով գլխավոր մասնագետ Արուսյակ Ալավերդյանը:   Հանդիպմանը մասնակցում էին […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում

2017-06-15

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ եղել է ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում:   Այցելության սկզբում նախարարը շրջել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագրի շրջանակներում 2013 թվականին հիմնված ծիրանենու կոլեկցիոն այգում, որտեղ  պահպանվում են ծիրանենու 87 գենետիկ սորտ, […]

Ավելին

Վերամշակող ընկերությունների հետ քննարկվել են մթերումների կազմակերպմանն առնչվող հարցեր

2017-06-14

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր այցելել է մի շարք  վերամշակող ընկերություններ` մթերումների գործընթացի կազմակերպման առնչվող խնդիրների քննարկման նպատակով:    Փոխնախարարն այցի շրջանակում մասնավորապես եղել է «Ռագմակ», «ՄՄՄ ՖՕՕԴ», «Արտաշես», «Գոլդեն Հարվիսթ», «Սամ-Հար», «ՎՎՎ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում, ինչպես նաև Հովսեփյանների մսի պահածոների կոմբինատում, ծանոթացել արտադրական գործընթացին:   Ընկերությունների ղեկավարների հետ կայացած հանդիպումների ընթացքում […]

Ավելին

Օպերատիվ տվյալներով՝ կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի թվով 8 համայնքներ. ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը մեկնել էր մարզ

2017-06-13

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր վաղ առավոտյան մեկնել էր Արմավիրի մարզ՝ նախօրեին տեղացած կարկուտի վնասները դիտարկելու նպատակով: Փոխնախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ շրջել է մարզի մի շարք համայնքներում, հանդիպել գյուղացիների հետ:   Դիտարկումների արդյունքներով՝  կարկտահարությունից առավելապես  տուժել են Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի թվով 7 համայնքներ՝ Մրգաստան, Այգեշատ, Դաշտ, Դողս, Ամբերդ, Շահումյան, Արագած […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է խաղողի այգիների քարտեզագրմանը վերաբերող հարցեր

2017-06-12

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Վիլհելմ Յուգոյին, կարճաժամկետ փորձագետ, քարտեզագրման մասնագետ Անա Լուզին և ծրագրի ավագ փորձագետ Արամ Բաբայանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը:   Հանդիպման հիմնական նպատակը խաղողի […]

Ավելին

Վերաբացվել է Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառը

2017-06-10

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն այսօր մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի վերաբացման արարողությանը:   ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ Երևանի քաղաքապետի տեղակալի ուղեկցությամբ շրջել է տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ:   «Կարևորն այն է, որ գյուղատնտեսական տոնավաճառն այս տարի ևս  վերաբացվեց: Մաշտոցի պողոտային հարակից […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացել է խորհրդակցություն բանկային համակարգի ներկայացուցիչների հետ

2017-06-09

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, «ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-ի գլխավոր տնօրեն Յուրի Գուսևը, բանկային համակարգի այլ ներկայացուցիչներ:   Աշխատանքային խորհրդակցության ընթացքում հիմնականում ներկայացվել […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

Ս.թ. հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Կասյան փողոցի վերին հատվածում կվերաբացվի գյուղատնտեսական տոնավաճառը:   Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:       ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժին

Ավելին

Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվել է 17 միավոր տրակտոր

2017-06-09

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի  շրջանակում ս.թ. հունիսի 9-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 17 միավոր տրակտոր և 8 միավոր այլ գյուղտեխնիկա:   Տրակտորի ձեռքբերման 13 հայտ հաստատված է, ևս 19 հայտ գտնվում է ուսումնասիրության փուլում: Բացի այդ, ուսումնասիրվում է երկու ընկերությունների կողմից ներկայացված մեքենա-տրակտորային կայանի ստեղծման  ծրագրերը՝ 350 մլն դրամ […]

Ավելին

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի հետ

2017-06-08

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում  հանդիպել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Վիտալի Վովկի հետ:   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության  և գյուղատնտեսական տեխնիկայի կայանի (ԳՏԿ) հիմնադրման ծրագրերին  վերաբերող հարցեր:   «Բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի հնարավորություններին մեր գյուղացիները  քաջածանոթ  են, բացի այդ  այն նաև մատչելի […]

Ավելին