Պաշտոնական լրահոս

Իրանցի գործարարների հետ քննարկվել է գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության ոլորտում համագործակցության հնարավորությունը

2017-07-05

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր ընդունել է Իրանի գյուղատնտեսական սարքավորումներ արտադրողների ասոցիացիայի փոխնախագահ Հոսսեյն Ռոուզաթիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև գյուղտեխնիկայի արտադրությամբ զբաղվողմի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:   Հանդիպմանը ներկա էին նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, գյուղատնտեսական սարքավորումներ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:   «Մեր այցի նպատակն է ծանոթանալ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է հայ-գերմանական տնտեսական բանակցություններին

2017-07-04

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է հայ-գերմանական տնտեսական բանակցություններին, որոնք կազմակերպվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Պետեր Բլեզերի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակներում:   Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև ակտիվացել է փոխգործակցությունը, իրականացվել են մի շարք […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Պետեր  Բլեզերի գլխավորած պատվիրակությանը,  որի կազմում են Գերմանիայի պետական և գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչներ:   Պատվիրակությունը Հայաստան է ժամանել գյուղատնտեսության ոլորտում հայ-գերմանական համագործակցության ընդլայնման և նոր գործարար կապերի հաստատման նպատակով:   Հայկական կողմից հանդիպմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության […]

Ավելին

Քննարկվել են Ավստրիայի զարգացման գործակալության հետ համագործակցության հեռանկարները

2017-07-03

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերի գլխավորած պատվիրակությանը` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:   Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել ԱԶԳ-ին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին օժանդակելու համար` առանձնացնելով նաև օրերս Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի […]

Ավելին

Լեհական «Կոնտրակտուս» կազմակերպությունը նպատակ ունի ներդրում կատարել Հայաստանի գյուղատնտեսությունում

2017-07-03

ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է «Կոնտրակտուս» կազմակերպության փոխնախագահ Վիտոլդ Կարչևսկու և «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը»  ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտայի հետ: Լեհ գործարարները Հայաստան են ժամանել հուլիսի 3-4-ը Լեհաստանի Պոդլասկա տարածաշրջանային հիմնադրամի և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան ու Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած ընդունելությանը մասնակցելու նպատակով: […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ելույթը ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման վերաբերյալ

      2016 թվականին ճշտված պետական բյուջեով և ՀՀ կառավարության  պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 10,997.8 մլն դրամ: Նշված միջոցներն ուղղվել են`   -  բյուջետային ծրագրերի իրականացմանը՝ 7,267.6 մլն դրամ,   -  վարկային ծրագրերի համաֆինանսավորմանը՝ 444.0 մլն դրամ,   -  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ծրագրերի իրականացմանը` 3,266.2 մլն դրամ:   Հատկացված ֆինանսական ռեսուրսներն ուղղվել […]

Ավելին

Արմեն Հարությունյանը մասնակցել է «Ագրոլոգ» ընկերության օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի բացմանը

2017-06-30

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մասնակցել է «Ագրոլոգ» ՓԲԸ-ի օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:   Կենտրոնի հանդիսավոր բացմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը և այլ պաշտոնատար անձինք:    «Օրգանական գյուղատնտեսությունը նպաստում […]

Ավելին

Արգենտինացի մասնագետների հետ քննարկվել են գյուղոլորտում խորհրդատվական համակարգի զարգացման հարցերը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտայի գլխավորած պատվիրակությանը:   Հանդիպման նպատակն Արգենտինայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև «Գիտասփյուռի և գյուղատնտեսական մեխանիզացման համակարգի ամրապնդում» տեխնիկական ծրագրի համառոտ ներկայացումն էր:   ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ողջունելով հյուրերին,   իր խոսքում ընդգծել է գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվական […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ

2017-06-29

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնիմարզպետ Գաբրիել Գյոզալյանի և  գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի մասնակցությամբ:   Անդրադառնալով ՀՀ կառավարության 2018-2022 թվականների ծրագրում գյուղատնտեսության բաժնին` նախարարը մանրամասնորեն ներկայացրել է կաթիլայինհամակարգի, հակակարկտային ցանցերի, ինտենսիվ այգիների ներդրման, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվողվարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման […]

Ավելին

Գյուղատնտեսության նախարարը Շիրակի մարզում ներկայացրել է ոլորտի առաջիկա ծրագրերը և նոր ներդրումային ծրագիր առաջարկել

2017-06-28

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, որտեղ  Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի և գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:   Քննարկվել են գյուղատնտեսական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մասնավորապես ներկայացրել է կաթիլային համակարգի, հակակարկտային ցանցերի, ինտենսիվ այգիների ներդրման, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին […]

Ավելին

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

2017-06-27

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) փոխտնօրեն, Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի հետ համագործակցության դեպարտամենտի ղեկավար Էլիզաբեթ ֆոն Կապելլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաևԳործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Օլիվյե Բուրկին:   Ողջունելով հյուրերին` նախարար Իգնատի Առաքելյանը մեծապես կարևորել է Հայաստանի տարբեր մարզերում Գործակալության աջակցությամբ իրականացված ծրագրերը: […]

Ավելին

Հանրապետությունում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը:     Հունիսի 26-ից ծիրանի մթերումներ է սկսել իրականացնել «Աբրիկոն» ՍՊԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզի Արալեզի գինու գործարանի մթերման կետում:     Հունիսի 28-ից ծիրանի մթերումները կսկսեն «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23 հասցեում և «Արարատի սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն` ք. Երևան, Շարուրի […]

Ավելին

Կոտայքի մարզում բացվել են Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման և Խոզերի գենետիկական կենտրոններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում մասնակցել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման և Խոզերի գենետիկական կենտրոնների բացմանը:   Ողջունելով ներկաներին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ կիսում է բոլոր շահագրգիռ կողմերի ուրախությունը, որոնք մասնակցություն են ունեցել գյուղատնտեսության ոլորտում նման կարևոր ներդրմանը:   «Ինչպես գիտեք, խոզաբուծության զարգացման կարևորությունն այսօր […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:   Համայնքների սեփականություն հանդիսացող ցանքատարածքներն ու արոտավայրերը բուսական մնացորդներից մաքրելու նպատակով ազգաբնակչության կողմից կատարվող հրկիզումները շատ հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին:   Հաշվի առնելով այն հանգամանքը, […]

Ավելին

Արտահանվել է շուրջ 36 000 տոննա պտուղբանջարեղեն. Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ընթացիկ հարցեր

2017-06-23

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն՝ պտուղբանջարեղեն արտահանող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը և պաշտոնատար այլ անձինք: Հանդիպման հիմնական նպատակը արտահանման ընթացքում առաջացող խնդիրների քննարկումն էր:   Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ եղանակային պայմաններից […]

Ավելին