Պաշտոնական լրահոս

Ի գիտություն լրագրողների
2014-09-25
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Հայ-ամերիկյան համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում» խորագիրը կրող աշխատաժողովին, որի ընթացքում կներկայացվեն գյուղատնտեսության ոլորտում ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը և կքննարկվի հետագա համագործակցության ուղղությունները: Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը բոլոր շահագրգիռ կողմերին և բարձրացնել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին իրազեկվածությունը: Աշխատաժողովը տեղի է ունենալու սույն […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը
2014-09-25
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Մարտին Լեդոլտերին և Հարավկովկասյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Գյունտեր Զիմերին` Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում գործող և հետագա ծրագրերը քննարկելու նպատակով: Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է հյուրերին Երևանում Ավստրիայի զարգացման համագործակցության գրասենյակ հիմնելու առթիվ: «Համոզված եմ, որ գրասենյակի բացումը լայն հնարավորություն կընձեռի երկկողմ […]

Դեղձի մթերման և արտահանման ծավալներն աճել են
2014-09-24
Ս.թ. սեպտեմբերի 24-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է 2772 տոննա դեղձ, նախորդ ողջ տարվա 978 տոննայի դիմաց:Ս.թ. սեպտեմբերի 24-ի դրությամբ մթերվել է 2445 տոննա դեղձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1267 տոննայի դիմաց:

Արարատի մարզի Դարակերտ համայնքում այսուհետ կգործի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն
2014-09-24
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզի Դարակերտ համայնքում մասնակցել է Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Կենտրոնը, որի ստեղծման նպատակն է Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտի զարգացումը, հիմնադրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի միջոցով և ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ: Բացմանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վայոց ձորում մասնակցել է մարզխորհրդի նիստին և դիտարկել է խաղողի այգիները
2014-09-23
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Նախարարը մարզպետ Էդգար Ղազարյանի հրավերով մասնակցել է մարզխորհրդի նիստին, որում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, վերջին երեք տարիների ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը զեկուցել է մարզում գյուղատնտեսության ներկա վիճակի և իրականացվող աշխատանքների մասին: «Մարզում մշակվում […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
2014-09-22
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում առկա իրավիճակին, վերջին տարիներին ոլորտում գրանցված զարգացումներին: Ողջունելով հյուրերին և գոհունակությամբ նշելով հիմնադրամի հետ Հայաստանի արդյունավետ աշխատանքը` նախարար Սերգո Կարապետյանը հանգամանորեն ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը: Նախարարը […]

Արարատի մարզում ընթացքի մեջ են խաղողի մթերման աշխատանքները, արդեն մթերվել է 44 հազար տոննա բերք
2014-09-22
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Արարատի մարզ, որտեղ փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ ծանոթացել է մի շարք ընկերությունների կողմից իրականացվող խաղողի մթերման աշխատանքներին: Մարզում նախարարը շրջայց է կատարել Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում, Դալարի «Արեգակ» կոնյակի գործարանում, ինչպես նաև «Վեդի Ալկո», «Ավշարի գինու գործարան», «Արարատի գինու գործարան», Տափերականի «Ա.Կ.Զ.» և «Արտաշատ Վինկոն» […]

Հայտարարություն
2014-09-16
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն անդրադառնալով «Panorama.am» պարբերականում խոտի կուտակման վերաբերյալ հրապարակմանը, հայտարարում է, որ ընթացիկ տարում կկուտակվեն խոտի բավարար պաշարներ: Մտավախությունը, որ 2014 թվականին հանրապետությունում նախորդ տարվա համեմատությամբ կկուտակվի ավելի քիչ քանակությամբ խոտ, անհիմն է, քանի որ առկա են հուսալի նախադրյալներ անցած տարվա համեմատությամբ ավելի շատ խոտ կուտակելու համար: Ավելին, ներկայումս սկսվել է խոտի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին
2014-09-15
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի իրականացման ընթացքը: Ողջունելով հյուրերին` նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին և հույն ժողովրդին` հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար: […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վայոց Ձորի մարզում հանդիպել է խաղողագործներին և ծանոթացել թռչնաբուծական ֆաբրիկայի գործունեությանը
2014-09-12
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի խաղողի սպասվող բերքի և մթերման գործընթացին: Այցը մեկնարկել է Աղավնաձոր գյուղից, որտեղ նախարարը մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է խաղողի այգիներում, զրուցել գյուղացիների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Այս համայնքում խաղողի ընդհանուր ցանքատարածությունները կազմում են 351 […]

Երևանի գյուղատնտեսական տոնավաճառները սեպտեմբերի 14-ին չեն գործի
2014-09-10
Կիրակի, սեպտեմբերի 14-ին, Խաչվերաց տոնի կապակցությամբ Երևանի գյուղատնտեսական երկու տոնավաճառները չեն գործելու: Շաբաթ օրը տոնավաճառները կաշխատեն բնականոն հունով: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է «Բիլֆինգեր Բերգեր» ավստրիական ընկերության ներկայացուցչին
2014-09-08
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Բիլֆինգեր Բերգեր» ավստրիական ընկերության տարածաշրջանային տնօրեն Մասուդ Միրզային: Ընկերությունն իրականացնում է վարկային ծրագրեր մի շարք երկրներում: Հանդիպման նպատակն էր ընկերության կողմից Հայաստանում վարկային ծրագրերի իրականացման հնարավորության քննարկումը: «Այսօր Հայաստանի և Ավստրիայի միջև ակտիվացել է համագործակցությունը տարբեր ոլորտներում, երկուստեք կազմակերպվել են բիզնես-ֆորումներ, իսկ շուտով Երևանում կբացվի […]

Տեղեկատվություն. Մոսկվայում կայանալիք ագրոպարենային տոնավաճառի մասին
2014-09-05
Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում սույն թվականի սեպտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի վերջը գործելու է գյուղատնտեսական տոնավաճառ, որի գործունեության ժամկետը հնարավոր է երկարաձգվի ևս 1-ից 2 ամսով: Մոսկվայի կառավարությունը հայկական ծագման գյուղատնտեսական ապրանքների տաղավարի համար Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) գլխավոր մուտքի դիմաց տրամադրել է շուրջ 1000 քառ. մետր տարածք, որտեղ, բացառությամբ ալկոհոլային խմիչքների, կարող են […]

Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը
2014-09-05
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանն այսօր Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում մասնակցել են խաղողի մթերման մեկնարկին: Գործարանի գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ այս տարի նախատեսվում է մթերել 37 000 տոննա խաղող, ինչը շուրջ 2000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա մթերման ցուցանիշը: Գործարանն այս տարի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. պտուղ-բանջարեղենի մթերման և արտահանման ծավալներ
2014-09-05
Սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում մթերվել է 15.500 տոննա լոլիկ` 40-70 դրամով, մինչդեռ 2013 թվականի նույն ժամանակահատվածում մթերվել էր 7800 տոննա լոլիկ՝ 32-35 դրամով: Հաշվետու շրջանում հանրապետությունից արտահանվել է 1630 տոննա դեղձ, մինչդեռ անցյալ տարվա ողջ ընթացքում արտահանվել էր 977 տոննա: Արտահանման գերակշիռ մասն իրականացվել է դեպի Ռուսաստանի Դաշնություն: Սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանից […]