Ի գիտություն լրագրողների

2014-09-25

no_pic5ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Հայ-ամերիկյան համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում» խորագիրը կրող աշխատաժողովին, որի ընթացքում կներկայացվեն գյուղատնտեսության ոլորտում ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը և կքննարկվի հետագա համագործակցության ուղղությունները:

 

Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը բոլոր շահագրգիռ կողմերին և բարձրացնել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին իրազեկվածությունը:

 

Աշխատաժողովը տեղի է ունենալու սույն թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 14:00-17:00, Մարիոթ Արմենիա հյուրանոցի Արարատ դահլիճում:

 

Միջոցառման օրակարգ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել