Պաշտոնական լրահոս

Ի գիտություն բույսերի պաշտպանության միջոցներ ներմուծողների
2015-02-19
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է, որ բույսերի պաշտպանության միջոցների ներմուծումը ՀՀ տարածք երրորդ երկրներից իրականացվում է մեկանգամյա լիցենզիայի առկայության դեպքում` համաձայն «ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի […]

Հայտարարություն
2015-02-18
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված բողոքներին և ահազանգերին արագ արձագանքելու նպատակով նախարարության աշխատակազմում, ինչպես նաև նախարարության կառավարման ոլորտի պետական մարմինների աշխատակազմերում գործում են հետևյալ «Թեժ գիծ» ծառայությունները` · ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` հեռ. 055 541 968 · ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե` հեռ. 010 540 135 · […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր
2015-02-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված հերթական մարզային խորհրդակցությունն անց է կացրել Լոռու մարզում: Խորհրդակցությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, ոլորտի պատասխանատուներ: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում մարզում նախորդ տարվա ընթացքում արձանագրված արդյունքներին` նախարարը մասնավորապես կարևորել է անասնապահության […]

Նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այցելել է Արագածոտնի մարզ
2015-02-17
Նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ, հանդիպել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի մասնագետների ու խորհրդատուների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել ու ամփոփվել են նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, վեր են հանվել խորհրդատվության ոլորտում առկա թերություններն ու բացթողումները և մատնանշվել դրանց հաղթահարման ուղիները: Նախարարի տեղակալն առանձնակի ուշադրություն է հրավիրել գարնան գյուղատնտեսական […]

Նախարարի առաջին տեղակալն այցելել է Տավուշի մարզ
2015-02-17
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն այսօր այցելել է Տավուշի մարզ, որտեղ մասնակցել է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին նվիրված հերթական խորհրդակցությանը: Խորհրդակցության ընթացքում մարզի պատասխանատուների հետ քննարկվել է պետական պատվերի շրջանակներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների ընթացքը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական կենդանիների ձմեռացման հետ կապված հարցերին: Անդրադառնալով անասնաբուժական ծառայություններ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Ուրուգվայի «Նիրեա» ընկերության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
2015-02-16
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ուրուգվայի «Նիրեա» ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության փոխնախագահ Գաստոն Սկայոլան: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման դեպքում կարելի է հասնել զգալի հաջողությունների: Միաժամանակ նախարարը հույս է հայտնել, որ այս հանդիպումը հիմք […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզում հետևել է ոռոգման սեզոնի նախապատրաստման աշխատանքներին
2015-02-14
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ` ոռոգման սեզոնի նախապատրաստման շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին անձամբ հետևելու նպատակով: Նախարարին ուղեկցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը և այլ պաշտոնատար անձինք: Այցի շրջանակում նախարարն այցելել է Քաղցրաշենի, Գոռավանի, Վեդիի, Արմաշի պոմպակայաններ, հետևել Նարեկ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ
2015-02-13
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին անցկացրել են ընթացիկ տարվա գյուղատնտեսական ծրագրերի քննարկմանը նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին նաև, համայնքապետեր և ջրային ոլորտի և այլ պատասխանատուներ: Ներկայացնելով մարզում գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր վիճակը, նախարարը նշել է, որ չնայած վերջին տարիներին մարզում գրանցված դրական […]

Գրիշա Բաղիյանը Վայոց ձորում մասնակցել է գյուղատնտեսական կենդանիների պատվաստման խնդիրներին նվիրված խորհրդակցությանը
2015-02-13
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ մասնակցել է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին նվիրված խորհրդակցությանը: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն […]
Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այցելել է Արարատի մարզ. քննարկվել են մթերումների կազմակերպման գործընթացի հետ կապված հարցեր
2014-02-12
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը ս.թ. փետրվարի 12-ին այցելել է Արարատի մարզ` ընթացիկ տարվա մթերումների գործընթացի կազմակերպման հետ կապված հարցերը տեղի վերամշակող ընկերությունների ղեկավարության հետ քննարկելու նպատակով: Փոխնախարարը մասնավորապես այցելել է մարզում տեղակայված պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող «Շահումյան վին» ՍՊԸ, «Արարատի գինու գործարան», «Բորոդինո» հայկական պահածոների գործարան», «Արտաշատի պահածոների գործարան» և «Այգեզարդի գինու […]

Շարունակվում են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մարզային այցելությունները. Նախարարն այսօր Սյունիքի մարզում էր
2015-02-11
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մարզային այցելությունները շարունակվում են, որի շրջանակում նա այսօր այց է կատարել Սյունիքի մարզ: Մարզում նախարարի առաջին կանգառը Խնձորեսկ համայնքում էր, որտեղ նա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ միասին մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի (2011-2016 թթ.) շրջանակներում հիմնված […]

Նախարարի առաջին տեղակալն Արագածոտնի մարզում մասնակցել է անասնաբուժական խնդիրներին նվիրված խորհրդակցությանը
2014-02-11
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն այսօր «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով իրականացվող միջոցառումների շրջանակում աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ` անասնաբուժության ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի […]

Նախարարի առաջին տեղակալն այցելել է Կոտայքի մարզ. քննարկվել են գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի մեկնարկի հետ կապված հարցեր
2015-02-10
ՀՀ ողջ տարածքում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում իրականացվող հակահամաճարակաբանական միջոցառումների մեկնարկի հետ կապված ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն այցելություններ է կատարում հանրապետության մարզեր, որի շրջանակում նա այսօր եղել է Կոտայքի մարզում: Նախարարի առաջին տեղակալը հանդիպել է Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանի, համայնքապետերի, ֆերմերների և ոլորտի այլ պատասխանատուների […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վայոց ձոր. քննարկվել են մարզում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները
2015-02-06
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ կազմակերպված մարզային խորհրդակցությունների շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական այցն է կատարել Վայոց ձորի մարզ: Խորհրդակցությանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, ՀՀ ԳՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, ջրային ոլորտի պատասխանատուներ, համայնքապետեր, այլ պաշտոնատար անձինք: Նախարար Սերգո […]

Նախարարի առաջին տեղակալը մասնակցել է կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին
2015-02-05
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը մասնակցել է փետրվարի 3-5-ը Երևանում ընթացող «Արևելյան Եվրոպայում խոզերի աֆրիկական ժանտախտի էկոլոգիայի և համաճարակաբանության մասին հանրային իրազեկում, վերահսկման և կանխարգելման նպատակով ուսուցման տրամադրում, մեթոդների և ռազմավարությունների իրականացում» TAP-A1 տարածաշրջանային ծրագրի մեկնարկին նվիրված աշխատաժողովին: Աշխատաժողովը կազմակերպվել է Հայաստանում կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի (ԿՈՆՀԾ) շրջանակում, որն իրականացնում է […]