Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այցելել է Արարատի մարզ. քննարկվել են մթերումների կազմակերպման գործընթացի հետ կապված հարցեր

2014-02-12

Chosen_06ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը ս.թ. փետրվարի 12-ին այցելել է Արարատի մարզ` ընթացիկ տարվա մթերումների գործընթացի կազմակերպման հետ կապված հարցերը տեղի վերամշակող ընկերությունների ղեկավարության հետ քննարկելու նպատակով: 

 

Փոխնախարարը մասնավորապես այցելել է մարզում տեղակայված պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող «Շահումյան վին» ՍՊԸ, «Արարատի գինու գործարան», «Բորոդինո» հայկական պահածոների գործարան», «Արտաշատի պահածոների գործարան» և «Այգեզարդի գինու գործարան»:

 

Ռոբերտ Մակարյանը կարևորել է գյուղատնտեսական հումքի մթերման գործընթացների կազմակերպման ուղղությամբ միջոցառումների պատշաճ իրականացումը` ապահովելով դրանց դիմաց գյուղացիական տնտեսություններին վճարումների ժամանակին կատարումը:

 

Հանդիպումների ընթացքում ընկերությունների ղեկավար կազմի հետ մանրամասն քննարկվել են ընթացիկ տարվա գործունեության և մթերումների կազմակերպման նախնական ծրագրերը, անդրադարձ է կատարվել վերջիններիս բնականոն գործունեությունը խոչընդոտող առկա և լուծում պահանջող խնդիրներին, նախանշվել են դրանց լուծման ուղիները:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Տպել