Մամուլի ասուլիս

Ամփոփվել են պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ արդյունքները

2016-08-09

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանման ընթացիկ ցուցանիշները:   Փոխնախարարը տեղեկացրել է, որ արտահանման գործընթացում առկա խնդիրների և վերամշակող ընկերությունների կողմից 2015 թվականին մթերված խաղողի և կաթի դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումների ընթացքի քննարկման նպատակով 2016 թվականի մարտի 3-ին և 11-ին […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ամփոփել է տարվա արդյունքները

2015-12-28

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր տեղի ունեցած տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում ներկայացրել է 2015 թվականի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեության հիմնական արդյունքները:     ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ     Հանրապետության գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերով և վարվող պետական աջակցության քաղաքականության արդյունքում գյուղատնտեսության ոլորտում 2015 թվականին գրանցվել են դրական տեղաշարժեր։ ՀՀ ազգային […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարն ամփոփեց բուսաբուծության ոլորտի տարեկան արդյունքները

2015-12-22

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2015 թվականի գյուղատնտեսական տարվա բուսաբուծության ոլորտի արդյունքները:    Ամփոփելով կատարված աշխատանքները` նախարարի տեղակալը մասնավորապես նշել է, որ պետության կողմից հատկապես վերջին տարիներին շարունակաբար իրականացվող պետական աջակցության մի շարք ծրագրերը նպաստավոր պայմաններ են ստեղծել հանրապետությունում հողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական մշակաբույսերի […]

Ավելին

Ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքները

2015-12-09

Այսօր տեղի է ունեցել «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերի  շրջանակներում կատարված աշխատանքներն ու գրանցված արդյունքները:   Ծրագիրը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից: Հինգ տարի տևողությամբ և 21.33 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր […]

Ավելին

Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում միջազգային համագործակցության ծրագրերի արդյունքները

2015-12-04

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը ներկայացրել է 2015 թվականի ընթացքում նախարարության կողմից միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները և առաջիկա ծրագրերը:   Նա մասնավորապես անդրադարձել է Եվրամիության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության,  Շվեյցարիայի զարգացման համագործակցության գրասենյակի ֆինասնավորմամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին:    Այդ թվում` Եվրամիության հետ […]

Ավելին

Փոխնախարարն ամփոփել է պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ արդյունքները

2015-11-25

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է ընթացիկ տարվա պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների տվյալները:   Փոխնախարարի խոսքով` այս պահի դրությամբ վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 63 700 տոննա պտուղ-բանջարեղեն և 216 800 տոննա խաղող, որը համապատասխանաբար 16.2 հազար տոննայով (34%-ով) և 32.7 տոննայով (17.8%-ով) ավել է նախորդ […]

Ավելին

Վերջին տասը տարվա ընթացքում իրականացվել են անտառվերականգնման աշխատանքներ շուրջ 31, 500 հեկտար տարածքում

2015-11-11

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է անտառվերականգնման և անտառապատման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև այս ոլորտում առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Մասնավորապես, նրա խոսքով, 2004-2014 թվականներին հանրապետությունում իրականացվել են անտառվերականգնման աշխատանքներ շուրջ 31,500 հեկտար տարածքում, այդ թվում մոտ 3591 հա անտառապատում և ավելի քան 27,800 հա անտառվերականգնում: Ընթացիկ տարում անտառվերականգնման և անտառապատման […]

Ավելին

Գյուղատնտեսության աճը կազմել է 14.8 տոկոս. նախարարն ամփոփել է արդյունքները

2015-09-09

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է վերջին յոթ ամիսներին նախարարության իրականացրած աշխատանքները և անդրադարձել առաջիկա ծրագրերին:   Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածի արդյունքները` նախարարը նշել է, որ 2015 թվականն ընդհանուր առմամբ բարենպաստ էր գյուղատնտեսության համար, և պետական աջակցության ծրագրերի, ցանքատարածությունների ավելացման, արտադրության ինտենսիվության ավելացման ու ամենակարևորը` գյուղացու քրտնաջան աշխատանքի արդյունքում ընթացիկ […]

Ավելին

Ամփոփվել են պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ արդյունքները

2015-07-22

   Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը ներկայացրել է պտուղ-բանջարեղենի արտահանման և մթերումների ընթացիկ ցուցանիշները:     Համաձայն ներկայացված օպերատիվ տվյալների` հուլիսի 22-ի դրությամբ հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 8593.5 տոննա պտուղբանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1537.7 տոննայի դիմաց: Այդ թվում` 728.7 տոննա բանջարեղեն և 7864.8 տոննա պտուղ, […]

Ավելին

Ամփոփվել են բուսաբուծության կիսամյակային ցուցանիշները. արտադրության ծավալներն այս տարի զգալիորեն կգերազանցեն նախորդ տարվա մակարդակը

2015-07-15

Հուլիսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը հրապարակել է բուսաբուծության ոլորտում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արձանագրված օպերատիվ ցուցանիշները և ամփոփել կատարված աշխատանքները:   Նրա խոսքով՝ պետության կողմից հատկապես վերջին տարիներին շարունակաբար իրականացվող պետական աջակցության ծրագրերը նպաստավոր պայմաններ են ստեղծել հանրապետությունում հողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների և […]

Ավելին

Ամփոփվել են անասնապահության և բուսաբուծության ոլորտներում վերջին տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները

2015-05-22

Այսօր տեղի է ունեցել նախարարի տեղակալներ Գրիշա Բաղիյանի և Սամվել Գալստյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ամփոփվել են բուսաբուծության և անասնապահության ոլորտներում գյուղատնտեսական տարվա արդյունքները:    Գրիշա Բաղիյանը, նշել է, որ լինելով ՀՀ գյուղատնտեսության առանցքային ճյուղերից մեկը, անասնաբուծությունը 2014 թվականին ապահովել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի 39%-ը:   «Վերջին տարիներին անասնաբուծության ոլորտում իրականացված ծրագրերի և հետևողական […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ամփոփեց 2014 թվականի արդյունքները գյուղատնտեսության ոլորտում

2014-12-24

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ամփոփեց 2014 թվականի արդյունքները գյուղատնտեսության ոլորտում:   Ստորև ներկայացվում է նախարարի ելույթը: *** ՀՀ գյուղատնտեսութան ոլորտում 2014 թվականին գրանցվել են դրական տեղաշարժեր։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ օպերատիվ տվյալներով 2014 թվականի հունվար-նոյեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 920.7 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն ամփոփեց անասնաբուծության և ձկնաբուծության ոլորտների ցուցանիշները

2014-12-19

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի մամուլի ասուլիսը: Ամփոփելով անասնաբուծության և ձկնաբուծության ոլորտում գյուղատնտեսական տարվա արդյունքները` նախարարի տեղակալը հայտնեց, որ 2014 թվականին նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել են բարձր ցուցանիշներ թե´ անասնագլխաքանակի, և թե´ անասնաբուծական մթերքների արտադրության և իրացման ծավալների ավելացման առումով:   «2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կարձանագրվի բոլոր տեսակի […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալն ամփոփեց բուսաբուծության ոլորտի ցուցանիշները

2014-11-18

Նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի մամուլի ասուլիսը: Ամփոփելով բուսաբուծության ոլորտում գյուղատնտեսական տարվա արդյունքները`նախարարի տեղակալը հայտնեց, որ գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը՝ բացառությամբ պտղի, որը պայմանավորված է գարնանային ցրտահարությամբ։   Մասնավորապես 2014 թվականի օպերատիվ տվյալներով` հանրապետությունում արտադրվել է 591 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն` 2013 թվականի 548,7 […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալն ամփոփեց պտուղ-բանջարեղենի մթերման և արտահանման ցուցանիշները

2014-11-07

Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին պտուղ-բանջարեղենի մթերման արդյունքներն ու ամփոփվեցին արտահանման ցուցանիշները:   Համաձայն ներկայացված ցուցանիշների` 2014 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ պտուղբանջարեղեն վերամշակող 40 և խաղող վերամշակող շուրջ 50 ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 230.6 հազար տոննա պտուղբանջարեղեն (5.9 մլրդ. դրամի) և խաղող (28.0 մլրդ. դրամի), […]

Ավելին