Մարզային այցելություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վայոց ձոր. քննարկվել են մարզում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

2015-02-06

Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ կազմակերպված մարզային խորհրդակցությունների շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական այցն է կատարել Վայոց ձորի մարզ: Խորհրդակցությանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, ՀՀ ԳՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, ջրային ոլորտի պատասխանատուներ, համայնքապետեր, այլ պաշտոնատար անձինք:   Նախարար Սերգո […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Արագածոտնի մարզում կարևորել է կոոպերատիվների հիմնումը

2015-02-03

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր, որտեղ նա մասնակցել է գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստմանը նվիրված խորհրդակցությանը: Խորհրդակցությանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, ՀՀ ԳՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը և այլ պաշտոնատար անձինք: […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մարզ. քննարկվել է գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքը

2015-01-30

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ` խորհրդակցության մասնակցելու նպատակով, որի քննարկումների առանցքում գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների հարցերն էին: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, այլ պաշտոնատար անձինք:    Բացման խոսքում նախարարն անդրադարձել է նախորդ տարվա ընթացքում ոլորտում կատարված աշխատանքների […]

Ավելին

Մեկնարկել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի մարզային այցելությունները. Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզում էր

2015-01-27

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ, որտեղ նա մասնակցել է մարզխորհրդի նիստին: Նիստին մասնակցում էին նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք:    Իր բացման խոսքում նախարարը հայտնել է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առաջիկա […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզ

2014-12-05

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ:   Նախարարի այցելության առաջին կանգառը Մայակովսկի համայնքում էր, որտեղ մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է «Յազիչյան» ՍՊԸ խոզաբուծական համալիրի գործունեությանը: Ֆերմայի տնօրեն Ռոբերտ Յազիչյանը տեղեկացրել է, որ իրենք ներդրել են գերմանական նորագույն սարքավորումներ և կիրառում են պահվածքի ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում` օդափոխության, ջեռուցման, […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արագածոտնի մարզում կարևորել է կոոպերատիվների ստեղծումը

2014-10-10

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հրավերով մասնակցել է  մարզի խորհրդի նիստին:   Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը զեկուցել է աշնանացանի գործընթացի կազմակերպման մասին: Նրա տեղեկացմամբ, ընթացիկ տարում հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքային տարածությունները կազմել են 26,261 հեկտար, 2013 թվականի 24,424 հեկտարի դիմաց, ընդ որում ցորենի ցանքատարածություններն  ավելացել են […]

Ավելին

Արարատի մարզի Դարակերտ համայնքում այսուհետ կգործի Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն

2014-09-24

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզի Դարակերտ համայնքում մասնակցել է Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:   Կենտրոնը, որի ստեղծման նպատակն է Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտի զարգացումը, հիմնադրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի միջոցով և ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ:   Բացմանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վայոց ձորում մասնակցել է մարզխորհրդի նիստին և դիտարկել է խաղողի այգիները

2014-09-23

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Նախարարը մարզպետ Էդգար Ղազարյանի հրավերով մասնակցել է մարզխորհրդի նիստին, որում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, վերջին երեք տարիների ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները:   Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը զեկուցել է մարզում գյուղատնտեսության ներկա վիճակի և իրականացվող աշխատանքների մասին:   «Մարզում մշակվում […]

Ավելին

Արարատի մարզում ընթացքի մեջ են խաղողի մթերման աշխատանքները, արդեն մթերվել է 44 հազար տոննա բերք

2014-09-22

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Արարատի մարզ, որտեղ փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ ծանոթացել է մի շարք ընկերությունների կողմից իրականացվող խաղողի մթերման աշխատանքներին:   Մարզում նախարարը շրջայց է կատարել Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում, Դալարի «Արեգակ» կոնյակի գործարանում, ինչպես նաև «Վեդի Ալկո», «Ավշարի գինու գործարան», «Արարատի գինու գործարան», Տափերականի «Ա.Կ.Զ.» և «Արտաշատ Վինկոն» […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վայոց Ձորի մարզում հանդիպել է խաղողագործներին և ծանոթացել թռչնաբուծական ֆաբրիկայի գործունեությանը

2014-09-12

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի խաղողի սպասվող բերքի և մթերման գործընթացին:   Այցը մեկնարկել է Աղավնաձոր գյուղից, որտեղ նախարարը մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է խաղողի այգիներում, զրուցել գյուղացիների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Այս համայնքում խաղողի ընդհանուր ցանքատարածությունները կազմում են 351 […]

Ավելին

Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը

2014-09-05

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանն այսօր Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում մասնակցել են խաղողի մթերման մեկնարկին:   Գործարանի գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ այս տարի նախատեսվում է մթերել 37 000 տոննա խաղող, ինչը շուրջ 2000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա մթերման ցուցանիշը: Գործարանն այս տարի […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արագածոտնի մարզում շրջել է խնձորի այգիներում ու հետևել սպանդանոցի կառուցման աշխատանքներին

2014-09-03

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Նախարարի այցը մեկնարկել է Աշտարակ քաղաքից, որտեղ Սերգո Կարապետյանը մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ շրջել է խնձորի այգիներում, զրուցել գյուղացիների և այգետերերի հետ: Շրջայցի ընթացքում նախարարը հավաստիացել է, որ ընթացիկ տարում համայնքում խնձորի բարձր բերք է սպասվում:    Այգետերերը նախարարին խնդրել են օգնել ձեռք […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը շնորհավորել է սահմանամերձ Այգեպար գյուղի աշակերտներին Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

2014-09-01

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելել է մարզի սահմանամերձ Այգեպար համայնքի միջնակարգ դպրոց` շնորհավորելու դպրոցի մանկավարժներին ու աշակերտներին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ:   Բացման խոսքում տնօրեն Արև Արզումանյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի և ուշադրության համար` նշելով, որ այս սեպտեմբերի 1-ն հարատև կմնա ուսուցիչների և աշակերտների […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Լոռու մարզում հետևել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին և կաթի վերամշակման ընկերությունների գործունեությանը

2014-08-26

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզի մի շարք համայնքներ: Նախարարը փոխմարզպետներ Արսեն Դարբինյանի և Տիգրան Բադոյանի ուղեկցությամբ նախ այցելել է երկու անգամ կարկտահարությունից տուժած Ամրակից համայնք, որտեղ նա դիտարկել է, թե ինչպիսին է եղել կարտոֆիլի բերքատվությունը, ինչպես նաև հետևել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին, զրուցել է գյուղացիների հետ, ծանոթացել նրանց […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արարատի մարզում հետևել է հանրապետության ամենախոշոր սպանդանոցի շինարարության աշխատանքներին և ծանոթացել խաղողի նորատունկ այգիներին

2014-08-20

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ, որը վարելահողերի օգտագործման մակարդակով հանրապետությունում առաջատար է: Այստեղ առկա 25465 հեկտար վարելահողերից 2014 թվականին մշակվել է 22982 հեկտար` 2013թ․ 21526 հեկտարի դիմաց կամ այս տարի մշակվել է վարելահողի 91 տոկոսը:   Այցի սկզբում մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ նախարարը եղել է Մասիս քաղաքում, ուր […]

Ավելին