Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային գրասենյակի տնօրենին

2014-06-30

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային և հայաստանյան գրասենյակների տնօրեններ Ռուդոլֆ Շոխին և Զառա Ալավերդյանին:   Հանդիպման նպատակը նշված կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի և համագործակցության նոր հեռանկարների քննարկումն էր:   Հանդիպման սկզբում նախարարը նշեց, որ այսօր մեր երկիրը շարունակում է ընդլայնել և խորացնել իր հարաբերությունները եվրոպական […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է ԼՂՀ իր գործընկերոջ հետ

2014-06-25

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Արցախում գտնվող կառավարական պատվիրակության կազմում Ստեփանակերտ ժամանած ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 24-ին ԼՂՀ իր գործընկեր Անդրանիկ Խաչատրյանի ընկերակցությամբ ծանոթացավ Արցախի գյուղոլորտին: Ծանոթությունն սկսվեց Արցախի գյուղատնտեսության նախարարության վերջերս շահագործման հանձնված շենքի աշխատանքային պայմաններից, ուր և կայացած զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ արտահայտվեցին համագործակցության ներկայիս վիճակի մասին: Արցախի գյուղատնտոսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի […]

Ավելին

Խորհրդակցություն Հայաստանի անտառային տնտեսությանն առնչվող հիմնախնդիրների մասին

2014-06-20

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ կայացած ընդլայնված խորհրդակցության հիմնական թեման Հայաստանի անտառային տնտեսությանն առնչվող հիմնախնդիրներն էին: Նախարարության պատասխանատուներից և համապատասխան ծառայությունների մասնագետներից բացի, խորհրդակցությանը մասնակցում էին նաև բնապահպանության ոլորտում գործող հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց քննարկմանն էին ներկայացված «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, անտառային […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության 2014 թվականի հունվար-մայիս ամիսների ամփոփ տնտեսական ցուցանիշների մասին

2014-06-20

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների հանրապետությունում 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 160.8 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 5.4 %-ով:   2014 թվականի մայիս ամսվա գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 49.5 մլրդ դրամ, որը գերա­զանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 8.6 %-ով, իսկ ընթացիկ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. թարմ պտղի արտահանման ծավալներ

2014-06-19

Հունիսի 19-ի դրությամբ Հայաստանից  Ռուսաստանի Դաշնություն և Շվեյցարիա է  արտահանվել  49.0  տոննա ծիրան:   329.49 տոննա կեռաս  է արտահանվել Ռուսաստանի Դաշնություն և Վրաստանի Հանրապետություն:                

Ավելին

Կավելանան ցորենի, հատիկի եգիպտացորենի և յուղատու արևածաղկի մշակության ծավալները

2014-06-17

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել հանրապետության մի շարք խոշոր հողատերերի՝ քննարկելու ՀՀ վարչապետի հանձնարարականով հանրապետությունում ցորենի, հատիկի եգիպտացորենի, յուղատու արևածաղկի ցանքատարածությունների արտադրության ծավալների ավելացման, ինչպես նաև հողօգտագործողների եկամուտների բարձրացմանն ուղղված նախարարության առաջարկները։ Վերջիններս հնարավորություն կտան նշված մշակաբույսերի արտադրությունը դնել պայմանագրային հիմքերի վրա և արտադրված ողջ բերքը փոխշահավետ պայմաններով հանձնել մթերող կազմակերպություններին։    «Խոսքը […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

2014-06-13

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի հունիսի 14-ից մարզերի անտառային տարածքներում իրականացվելու են անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ:   Թունավորումից խուսափելու նպատակով պայքարի միջոցառումների ավարտից հետո` 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը, ինչպես նաև նշված ժամանակահատվածում անհարժեշտ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

2014-06-12

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:   Ողջունելով հյուրին, նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում հայ-իրանական համագործակցությանը, նշելով, որ, ցավոք, կողմերի միջև ստորագրված երկկողմ համագործակցության փաստաթղթերի պահանջների կատարման բնագավառում դեռևս մեծ են չօգտագործված հնարավորություններ, և որ ինքը լիահույս է պարոն դեսպանի […]

Ավելին

Ուշադրությու՛ն, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

2014-06-11

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շարունակում է Արարատի և Արմավիրի մարզերում մորմազգի մշակաբույսերի (լոլիկ, սմբուկ, տաքդեղ կարտոֆիլ և այլն) դաշտերում ֆերոմոնային թակարդների տեղադրումն ու մոնիթորինգի իրականացումը: Դիտարկումների արդյունքում Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքներում, Էջմիածին քաղաքում և հարակից համայնքներում տեղադրված ֆերոմոնային թակարդներում հայտնաբերվել են լոլիկի ցեցի մեծ թվով թիթեռներ: Այդ կապակցությամբ նախարարությունը հորդորում է նշված համայնքների […]

Ավելին

Կասյան փողոցին հարող հրապարակում վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը

2014-06-08

Մայրաքաղաքի Կասյան փողոցին հարող հրապարակում այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ, վերաբացեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: Բացմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի փոխքաղաքապետներ Դավիթ Օհանյանը և Արամ Սուքիասյանը:   Նախարարը փողքաղաքապետների ուղեկցությամբ շրջեց տոնավաճառի տաղավարներով: Նրանց հետ զրույցի ընթացքում, թե´ վաճառողները, թե´ գնորդները գոհունակությամբ էին խոսում քաղաքակիրթ նման առևտրի կազմակերպման մասին, ցանկանում, որ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին

2014-06-05

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է գերմանական KfW բանկի ծրագրերի ղեկավար Սանդրա Սոարես դա Սիլվային և բանկի փորձագետ Թոմաս Վոլֆին:   KfW բանկը Հայաստանում իրականացնում է ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրեր, մասնավորապես ՀՀ Շիրակի մարզում: Այդ ծրագրերից հիմնականը հանդիսանում է Կապսի ջրամբարի վերակառուցումը, որը հնարավորություն կտա ավելացնել Շիրակի մարզի հողօգտագործողների ոռոգման ջրի պահանջարկի բավարարման […]

Ավելին

Հունիսի 8-ին կվերաբացվի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը

2014-06-05

Սույն թվականի հունիսի 8-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում, նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների առաջին տոնավաճառը:   Տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին են ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար […]

Ավելին

Գեղաշեն համայնքում կարանտին է սահմանվել

2014-06-05

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը և ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը Գեղաշեն համայնքում անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն:   Աշխատանքային խորհրդակցության օրակարգի շրջանակներում քննարկվել են համայնքում խոշոր եղջերավոր կենդանիների մոտ տարածված բրուցելյոզ հիվանդության հետ կապված խնդիրները:Խորհրդակցությանը մասնակցել են Գեղաշեն համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու անդամները և այլ պատասխանատու պաշտոնյաներ:   Հիմք ընդունելով առկա իրավիճակը, խորհրդակցելով […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Տավուշի մարզ

2014-06-03

Տավուշի մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցն այսօր սկսվել է մարզխորհրդի նիստին մասնակցելով: Շնորհավորելով նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին բարձր ու պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նախարարն ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013թվականին, խոսել ընթացիկ տարվա ծրագրերի և անելիքների մասին,անդրադարձել առաջիկա տարիների ռազմավարությանը:   Հաշվի առնելով մարզում առկա ներուժը, ինչպես նաև մարզի ռազմավարական նշանակությունը, Նախարարը […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգոնության կոչ է անում այգեգործներին

2014-06-02

Ընթացիկ տարվա մայիս ամսվա 3-րդ տասնօրյակում հանրապետությունում գրանցված և հունիս ամսվա սկզբերին սպասվող տեղումների ու բարձր ջերմաստիճանի (+ 25 և բարձր) հետևանքով այգեգործական տարածաշրջաններում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խախողի վազի միլդիու, օիդիում և պտղատու ծառատեսակների սնկային հիվանդությունների բուռն զարգացման համար: Այդ կապակցությամբ հանրապետության խաղողագործներին խորհուրդ է տրվում հաճախակի հետևել հիվանդությունների զարգացման ընթացքին, առնվազն 10-14 օր […]

Ավելին