Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին
2014-10-11
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին: Միջոցառումը կազմակերպել էր Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնին, որի նպատակն էր նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ գյուղացիներին ներկայացնել իրենց արտադրանքը, մասնակցում էին ֆերմերային խմբեր […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արագածոտնի մարզում կարևորել է կոոպերատիվների ստեղծումը
2014-10-10
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հրավերով մասնակցել է մարզի խորհրդի նիստին: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը զեկուցել է աշնանացանի գործընթացի կազմակերպման մասին: Նրա տեղեկացմամբ, ընթացիկ տարում հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքային տարածությունները կազմել են 26,261 հեկտար, 2013 թվականի 24,424 հեկտարի դիմաց, ընդ որում ցորենի ցանքատարածություններն ավելացել են […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Մոսկվայում հանդիպել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ
2014-10-10
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Մոսկվայի նորակառույց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին և հանդիպում ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ: Ողջունելով եկեղեցու կառուցման նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնելով Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին ջերմ ընդունելության համար` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է այդ քայլի կարևորությունը Ռուսաստանի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է
2014-10-09
Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 941-Ն որոշման՝ 1239,1 տոննա գարու, 18,8 տոննա եգիպտացորենի, 126,9 տոննա առվույտի և 44,5 տոննա կորնգանի սերմացուները հատկացվել են մարզպետարաններին՝ 2014 թվականի աշնանը հողօգտագործողներին անվճար տրամադրելու և 2015 թվականի գարնանը ցանք կատարելու նպատակով։ Հատկացվող սերմացուները զտված, ախտահանված և պարկավորված վիճակում հանրապետություն են ներկրվել Ռուսաստանի Դաշնությունից։ Հաշվի […]

«Էրեբունի-Երևան» տոնի կապակցությամբ Երևանում գործող տոնավաճառները շաբաթ և կիրակի չեն աշխատի
2014-10-09
Հոկտեմբերի 11-ին և 12-ին «Էրեբունի-Երևան» տոնի կապակցությամբ Կասյան փողոցի վերին հատվածի և «Մալիբու» սրճարանի հարակից տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառները չեն աշխատի: Հոկտեմբերի 18-ից տոնավաճառները կաշխատեն բնականոն հունով։

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղեկցությամբ շրջել է հայկական տաղավարներով
2014-10-08
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր պաշտոնապես մեկնարկել է «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսը, որին ներկայացված է նաև հայկական 15 ընկերությունների արտադրանքը: Հանդիսավոր բացմանը մասնակցել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի Դաշնության վարչապետը ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի ուղեկցությամբ այցելել է նաև հայկական տաղավարներ, որտեղ նրան հյուրընկալել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջ հետ
2014-10-08
ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով եռօրյա այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին Մոսկվայում հանդիպում է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանը, ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կ. Ասոյանը և այլոք: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա էին ՌԴ անասնաբուժական և […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
2014-10-07
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Մոսկվա: Գործուղման շրջանակներում նախարարը մասնակցելու է համառուսաստանյան ցուցահանդեսային համալիրում (ВДНХ) հոկտեմբերի 8-11-ն անցկացվող «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Ցուցահանդեսին մասնակցելու են աշխարհի ավելի քան 25 երկրների և ՌԴ 70 տարածաշրջանների ներկայացուցիչներ: Նախարար Սերգո […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատասխանում է ֆերմերների բարձրացրած հարցերին
2014-10-06
Ֆերմերներ Ռաֆիկ Պողոսյանը, Մեսրոպ Հայրապետյանը, Արմեն Թորոսյանը, Հակոբ Վարդանյանը և Վարդան Հայրապետյանն այսօր ասուլիսի ժամանակ կրկին անդարադարձել են 2011 թվականի ներկրված և ֆերմերին վաճառված էլիտար ցորենի սերմնացուի խնդրին: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոյակերտ և Փոքր Վեդի գյուղական համայնքների բնակիչներ Ռաֆիկ Պողոսյանը, Մեսրոպ Հայրապետյանը, Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի բնակիչ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ նորանշանակ պետին
2014-10-06
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին: «Պարոն Հայրապետյանը երկարատև աշխատանքային փորձ ունի պետական կառավարման ոլորտում: Մենք մեծ սպասելիքներ ունենք՝ կապված այս կառույցի աշխատանքների բարելավման հետ»,- ասել է նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը շնորհավորել է Արմեն Հայրապետյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել […]

Խաղողի և դեղձի մթերման ծավալներն ավելացել են
2014-09-30
Սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերվել է 161 300 տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 108.718 տոննայի դիմաց: Սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերվել է 2 516 տոննա դեղձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 341 տոննայի դիմաց:

Ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Լ. Խաչատրյանի կողմից բարձրացված մի շարք հարցերի
2014-09-29
ՀՀ կառավարության կողմից հաստատված և ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հողօգտագործողներին հատկացվող մի շարք պետական աջակցության ծրագրերը ուղղված են ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացմանը, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացմանը, պարարտանյութերի և դիզելային վառելանյութի, սերմացուների մատչելի գներով ձեռքբերմանը, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը և այլն։ Իրականացվող բոլոր ծրագրերը մեծապես նպաստում են գյուղացիական տնտեսությունների կողմից կատարվող ծախսերի նվազեցմանը, եկամուտների ավելացմանը, […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտի ներկայացուցչին
2014-09-29
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Էրվե Փիշոնին: Ողջունելով հյուրին` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում Ֆրանսիայի ամենամտերիմ ու հավատարիմ գործընկերն է: Այդ իսկ պատճառով գյուղատնտեսության նախարարությունը շատ է կարևորում ֆրանսիական կողմի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը: Իր հերթին պարոն Էրվե Փիշոնը […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է «Հայ-ամերիկյան համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում» խորագրով աշխատաժողովին
2014-09-26
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է «Հայ-ամերիկյան համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում» խորագիրը կրող աշխատաժողովին, որի կազմակերպիչներն էին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ԱՄՆ զարգացման գործակալությունը: Միջոցառման նպատակն էր ներկայացնել բոլոր շահագրգիռ կողմերին և հանրությանը գյուղատնտեսության բնագավառում իրականացվող և նախատեսվող ծրագրերը: «Արդեն 20 տարի է, ինչ ԱՄՆ գյուղդեպարտամենտն իր աջակցությունն է ցուցաբերում Հայաստանին գյուղատնտեսության […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է բրազիլահայ գործարար Սարգիս Կարամեկյանին
2014-09-26
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է բրազիլահայ գործարար Սարգիս Կարամեկյանին: Հանդիպման նպատակն էր հայ-բրազիլական առևտրա-տնտեսական կապերի ընդլայնմանը և համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի քննարկումը: Պարոն Կարամեկյանը տեղեկացրել է, որ վերջերս Սան-Պաուլո քաղաքում ստեղծվել է Բրազիլիա-Հայաստան առևտրային պալատ, որը հետաքրքրված է Հայաստանում արտադրվող ագրոպարենային ապրանքների արտահանմամբ դեպի Բրազիլիա: Նա նշել է, որ Հայաստանում գտնվելու […]