ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է «Հայ-ամերիկյան համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում» խորագրով աշխատաժողովին

2014-09-26

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է «Հայ-ամերիկյան համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում» խորագիրը կրող աշխատաժողովին, որի կազմակերպիչներն էին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ԱՄՆ զարգացման գործակալությունը:

 

Միջոցառման նպատակն էր ներկայացնել բոլոր շահագրգիռ կողմերին և հանրությանը գյուղատնտեսության բնագավառում իրականացվող և նախատեսվող ծրագրերը:

 

«Արդեն 20 տարի է, ինչ ԱՄՆ գյուղդեպարտամենտն իր աջակցությունն է ցուցաբերում Հայաստանին գյուղատնտեսության զարգացման խնդրում, և այդ ժամանակահատվածում շնորհիվ համատեղ ջանքերի մեզ հաջողվել է հասնել մեծ արդյունքների: Վստահ ենք, որ միասնական ուժերով այսուհետ ևս մենք կկարողանանք դիմակայել ու հաջողությամբ հաղթահարել ոլորտում առկա մարտահրավերները», – իր բացման խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

Հայաստանում ԱՄՆ զարգացման գործակալության ղեկավար Կարեն Հիլարդն իր ելույթում համառոտ ներկայացրել է քսան տարիների ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ծրագրերը: Նրա խոսքերով` չնայած այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել են բազմաթիվ դրական փոփոխություններ, այնուամենայնիվ ոլորտում դեռևս առկա են լուծման կարիք ունեցող խնդիրներ: Միաժամանակ տիկին Հիլարդը հավելել է, որ ԱՄՆ զարգացման գործակալությունը կշարունակի իր օժանդակությունը Հայաստանին` այդ խնդիրները բարեհաջող հաղթահարելու համար:

 

Միջոցառման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար ԱՄՆ գյուղդեպարտամենտի գյուղատնտեսական միջազգային ծրագերի մասնագետ Մերի Էնշին է հանձնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության շնորհակալագիրը:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել