Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

2014-12-30

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի N 675-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երկարամյա արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:    

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ

2014-12-29

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ հանրապետության հողագործներին, անասնապահներին, գյուղատնտեսության բնագավառի մասնագետներին, գիտնականներին, գյուղատնտեսական հումք վերամշակողներին և գործարարներին, ովքեր շարունակում են նախանձելի նվիրումով ու եռանդով բարիք արարել ու շենացնել հայրենի գյուղը:   Անցնող 2014 թվականը, չնայած բնակլիմայական անակնկալներին, գյուղացու համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ դարձավ նոր ձեռքբերումների, հաջողությունների ու առաջընթացի տարի:   […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է զորամաս և սահմանապահ Խաչիկ գյուղ

2014-12-29

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ այցելել է Վայոց ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս և առաջնագիծ՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ սահմանին կանգնած զինվորներին անձամբ շնորհավորելու և ամանորյա նվերներ հանձնելու համար:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անունից շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով այս տոնական օրերին իրենց ընտանիքներից հեռու մարտական հերթապահություն իրականացնող […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է

2014-12-27

Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 2-ից, և Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված՝ առկա են որոշակի իրավական հետևանքներ: Օրենսդրական դաշտի փոփոխությունները վերաբերում են սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական հսկողության ենթակա պարենային և ոչ պարենային ապրանքների անվտանգության չափանիշներին, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների և ապրանքների գրանցմանը:    2015թ. […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ամփոփեց 2014 թվականի արդյունքները գյուղատնտեսության ոլորտում

2014-12-24

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ամփոփեց 2014 թվականի արդյունքները գյուղատնտեսության ոլորտում:   Ստորև ներկայացվում է նախարարի ելույթը: *** ՀՀ գյուղատնտեսութան ոլորտում 2014 թվականին գրանցվել են դրական տեղաշարժեր։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ օպերատիվ տվյալներով 2014 թվականի հունվար-նոյեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 920.7 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

2014-12-23

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում (հասցե`Մ. Խորենացու փող. 15):    

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

2014-12-23

Վերջին օրերին որոշ զանգվածային լրատվության միջոցներ մտահոգություն են հայտնում գյուղատնտեսական կենդանիների մորթի ծավալների ավելացման ուղղությամբ:   ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ մտահոգության անհրաժեշտություն չկա, քանի որ գյուղատնտեսական կենդանիների մորթն իրականացվում է ամանորյա նախատոնական առևտրի կապակցությամբ` ազգաբնակչությանը թարմ միս և մսամթերք ապահովելու նպատակով:   Հարկ է նշել, որ յուրաքանչյուր տարի մսի իրացման ամենամեծ ծավալներն արձանագրվում […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն ամփոփեց անասնաբուծության և ձկնաբուծության ոլորտների ցուցանիշները

2014-12-19

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի մամուլի ասուլիսը: Ամփոփելով անասնաբուծության և ձկնաբուծության ոլորտում գյուղատնտեսական տարվա արդյունքները` նախարարի տեղակալը հայտնեց, որ 2014 թվականին նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել են բարձր ցուցանիշներ թե´ անասնագլխաքանակի, և թե´ անասնաբուծական մթերքների արտադրության և իրացման ծավալների ավելացման առումով:   «2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կարձանագրվի բոլոր տեսակի […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

2014-12-18

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կամփոփվեն 2014 թվականի արդյունքներն անասնաբուծության ու ձկնաբուծության ոլորտներում, ինչպես նաև կներկայացվեն 2015 թվականի ծրագրերը:     

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ՀԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է հետագա համագործակցության ծրագրերը

2014-12-15

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Լորա Բեյլիին:   Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորեց տիկին Բեյլիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արգասաբեր աշխատանք:   Նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտում իրականացվող երկկողմ համագործակցության ծրագրերն ու ընթացիկ խնդիրները` հատկապես շեշտադրելով Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է ջրային տնտեսության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը

2014-12-12

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպեց ՀՀ ջրային տնտեսության պետականկոմիտեի և ոռոգման համակարգի ընկերությունների ղեկավարների հետ`ոլորտում առկա խնդիրները քննարկելու և դրանց լուծման ուղիները նախանշելու նպատակով:   «Ոլորտում կարճ ժամանակում անհրաժեշտ է իրականացնել լուրջ բարեփոխումներ, բարձրացնել ջրօգրագործող ընկերությունների գործունեության արդյունավետությունը, որպեսզի մեծանա ազգաբնակչության վստահությունն այս համակարգի նկատմամբ», – նշեց նախարար Սերգո Կարապետյանը:   Անդրադառնալով ոլորտում […]

Ավելին

Գյուղատնտեսական տոնավաճառները դեկտեմբերի 20-ից կգործեն ամենօրյա ռեժիմով

2014-12-10

Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 28-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով:   Տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ): Տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:   Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ […]

Ավելին

Սեմինար-խորհրդակցություն՝ ուղղված գյուղատնտեսության ոլորտի օրենսդրական խնդիրների վերհանմանը

2014-12-08

ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից իրականացվող «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի եւ Ավստրիայի զարգացման կոոպերացիայի գործառնական միավոր Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ Դիլիջանում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության բնագավառում օրենսդրական կարգավորումներին նվիրված եռօրյա սեմինար-խորհրդակցություն, որի նպատակն էր Կարգավորիչ գիլյոտինի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունները քննարկել ոլորտի շահառու կողմերի հետ:    Հանդիպմանը մասնակցում […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակության հետ քննարկել է հետագա համագործակցության հեռանկարները

2014-12-08

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակությանը, որի կազմում էին «Կենդանիների առողջություն» հայաստանյան ծրագրի ղեկավար Լինսդեյ Մալեչան և ԱՄՆ Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռեգանը:   Հանդիպման նպատակն էր Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ արդյունավետ պայքարի միջոցների երկկողմ քննարկումը:   Հաշվի առնելով հայկական կողմի առաջարկությունը` խումբը պատրաստակամություն էր […]

Ավելին

Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն

2014-12-05

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն: Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին է ներկայացրել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարությանը և ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին:   Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Գյուղատնտեսության նախարարություն կոմիտեն տեղափոխելու նպատակն է բարձրացնել ոռոգման համակարգի կառավարման արդյունավետությունը և լուծում տալ ոլորտում […]

Ավելին