Պաշտոնական լրահոս

Հանրապետության ոռոգման համակարգը պատրաստ է սեզոնի մեկնարկին. նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արմավիրի մարզ

2015-03-04

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր` անձամբ հավաստիանալու համար, որ մարզում ոռոգման սեզոնի բացմանն ընդառաջ պատասխանատուների կողմից պատշաճ կերպով իրականացվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները: Նախարարին ուղեկցում էին Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը, ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների տնօրեններ և այլ պաշտոնատար անձինք:    Այցի շրջանակում նախարարը եղել է […]

Ավելին

Կմիավորվեն մի շարք ջրօգտագործողների ընկերություններ

2015-03-03

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կայացավ ՀՀ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կարգավորող խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Սերգո Կարապետյանը:   «Ներկայումս հանրապետությունում գործում են 42 ջրօգտագործողների ընկերություններ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ ՋՕԸ-երի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ են որոշակի վերակազմավորումներ», – նշեց […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Տյան Էրլունին

2015-03-02

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին:   Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-չինական հարաբերությունները նոր լիցք կստանան:   Հանգամանորեն անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցությանը` նախարարը մասնավորապես նշել […]

Ավելին

Գեղարքունիքը հողերի օգտագործման մակարդակով առաջատարն է. գյուղատնտեսության նախարարն այսօր մարզում խորհրդակցություն է անցկացրել

2015-02-27

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր ջրային ոլորտի և այլ պաշտոնատար անձինք:   ‹‹2014 թվականին վարելահողերի օգտագործման մակարդակով և հացահատիկային ու հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակությամբ Գեղարքունիքի մարզը հանրապետության առաջատարն է››, – նշել […]

Ավելին

Կոտայքի մարզում քննարկվել են մթերումների կազմակերպման խնդիրները

2015-02-27

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի տարածքում տեղակայված մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Բեկոն», «Նատֆուդ», Ա/Ձ «Համլետ Հովսեփյան», խաղողի վերամշակմամբ զբաղվող «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն, ինչպես նաև կաթի վերամշակմամբ զբաղվող «Չանախ» ընկերություններ:   Նախարարի տեղակալի և ընկերությունների ղեկավարների հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են ընկերությունների գործունեության նախնական ծրագրերը, նրանց բնականոն գործունեությունը խոչընդոտող խնդիրները […]

Ավելին

Նախարարի առաջին տեղակալն այցելել է Սյունիքի մարզ

2015-02-27

 «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի մեկնարկի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գրիշա Բաղիյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզային պատասխանատուների հետ անասնաբուժության ոլորտի, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների ձմեռացման ընթացքին առնչվող խնդիրների վերաբերյալ:   Խորհրդակցությանը ներկա էին նաև «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը, համայնքապետեր, անասնաբույժներ և տեսուչներ:   […]

Ավելին

Փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն այցելել է Կոտայքի մարզ

2015-02-25

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ուղղությամբ գյուղատնտեսության նախարարության կողմից ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում խորհրդատվական համակարգին ներկայացվող խնդիրների քննարկման նպատակով հերթական խորհրդակցությունն է անցկացրել Կոտայքի մարզում:   Փոխնախարարը մասնագետների ու խորհրդատուների ուշադրությունն է հրավիրել մարզում չօգտագործվող հողերի գյուղատնտեսական շրջանառության մեջ ներգրավելու անհրաժեշտության, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման ներուժի օգտագործման հնարավորությունների վրա: Նա կարևորել […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Եվրասիական զարգացման բանկի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

2015-02-25

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (EDB) պատվիրակությանը, որի կազմում էին բանկի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը, ներդրումային ծրագրերի խմբի ղեկավար Ալեքսեյ Չերեկաևը և հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Արմեն Պողոսյանը:   «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի գործունեության արդյունավետությունը և հուսով ենք, որ այս հանդիպումով սկիզբ կդրվի նաև ՀՀ գյուղատնտեսության […]

Ավելին

Վարչապետին է ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը

2015-02-24

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:    ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ներկայացնելով 2014թ. իրականացված աշխատանքները, նշել է, որ հաշվետու տարում արձանագրվել է գյուղատնտեսության մասնաբաժնի աճ ՀՀ համախառն ներքին արդյունքի մեջ: […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել Շիրակի մարզում վարելահողերի օգտագործման մակարդակը

2015-02-24

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Շիրակի մարզում մասնակցել է հերթական մարզային խորհրդակցությանը, որին ներկա էին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, ոլորտի այլ պատասխանատուներ:   Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում մարզում նախորդ տարվա ընթացքում գրանցված արդյունքները` նախարարը բարձր է գնահատել հատկապես վարելահողերի […]

Ավելին

Օձունում նոր սպանդանոց կգործարկվի. փոխնախարար Գրիշա Բաղիյանը խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզում

2015-02-24

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր` անասնաբուժության ոլորտի խնդիրները տեղի պատասխանատուների հետ քննարկելու նպատակով:   Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, գյուղապետեր, անասնաբույժներ և տեսուչներ:   Անդրադառնալով մարզում անասնաբուժության ընդհանուր իրավիճակին և առկա թերություններին ու բացթողումներին` փոխնախարարը հատկապես կարևորել […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը

2015-02-23

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Ֆրիցը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը և այլոք:   «Մենք շնորհակալ ենք ԱՄՆ կառավարությանը գյուղատնտեսության ոլորտում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար, և հուսով ենք, որ մեր արդյունավետ համագործակցությունը առաջիկա տարիներին […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Կոտայքի մարզում կարևորել է ջերմոցային տնտեսությունների զարգացումը

2015-02-20

Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կազմակերպված մարզային խորհրդակցությունների շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ:   Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Արամ Հարությունյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր և այլ պաշտոնատար անձինք:   Անդրադառնալով մարզում գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր վիճակին` […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

2015-02-20

Օգտվելով ընթացիկ տարվա բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով ստեղծված հնարավորություններից` Արարատյան հարթավայրի մի շարք համայնքներում սկսվել են պտղատու ծառատեսակների, իսկ առանձին վայրերում` նույնիսկ խաղողի վազերի էտի ու ձևավորման, կարտոֆիլի տունկի աշխատանքները: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ցածրադիր տարածաշրջաններում մինչև մարտի վերջ կարող են դիտվել սառնամանիքներ, իսկ մինչև ապրիլի 3-րդ տասնօրյակի սկիզբը պահպանվում է ցրտահարությունների […]

Ավելին

Նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը Արարատի մարզում գերազանց է գնահատել աշնանացանի վիճակը

2015-02-19

Նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը փետրվարի 19-ին այցելել է Արարատի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն: Հանդիպման ընթացքում կենտրոնի մասնագետների ու խորհրդատուների հետ քննարկվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքը, նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերին առնչվող և այլ հարցեր:   Մասնագետները հայտնել են փոխնախարարին, որ համայնքներում հողօգտագործողները բարձրացնում են ոռոգման ջրամատակարարումն ավելի վաղ ժամկետում սկսելու հարցը: […]

Ավելին