Պաշտոնական լրահոս

Ի գիտություն լրատվամիջոցների

2015-06-13

Ս.թ. հունիսի 15-ին` ժամը 12:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Արարատ սրահում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ հրատարակված առաջին Գյուղատնտեսական հանրագիտարանի շնորհանդեսը:   Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և այլ պաշտոնատար անձինք:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին

Ավելին

Պաշտոնապես վերաբացվեց Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի հետ համատեղ այսօր մասնակցել է Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի պաշտոնական բացման արարողությանը:   Տոնավաճառը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ` սպառողներին ներկայացնելով բացառապես սեփական արտադրանքը:   Նախարարը շրջել է […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններ

2015-06-12

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է կաթնամթերք արտադրող «Դուստր Մարիաննա», «Դուստր Մելանիա» և «Միլ կաթ» ընկերություններ` նրանց գործունեությանն ու ընթացիկ խնդիրներին ծանոթանալու նպատակով:   Շրջելով այդ ընկերություններում և տեղեկանալով ընկերությունների աշխատանքների մասին` նախարարը նշել է, որ կաթի արտադրության սեզոնայնությամբ պայմանավորված արտադրության ծավալներն առավելագույն քանակի են հասնում մայիս-հունիս ամիսներին, և վերամշակողները չեն կարողանում ամբողջ […]

Ավելին

Ի գիտություն լրատվամիջոցների

Ս.թ. հունիսի 13-ին` ժամը 10:30-ին,  տեղի կունենա  Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի պաշտոնական բացման արարողությունը:   Միջոցառմանը ներկա կգտնվի ՀՀ գյուղատնտեսության նախարար  Սերգո Կարապետյանը, Երևանի  փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

2015-06-10

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է կաթնամթերք արտադրող այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր մասնագիտացված են նաև կաթի փոշու արտադրության գործում: Հանդիպմանը քննարկվել են ոլորտի ընթացիկ խնդիրները:   «Այսօր մեր հանրապետությունում անհրաժեշտ է խթանել տեղական կաթի փոշու արտադրությունը: Կաթի փոշի արտադրող ձեռնարկություններում առկա են կարողություններ ու հզորություններ արտադրության ծավալների ավելացման համար, ինչը կնպաստի նաև […]

Ավելին

Մեկնարկել է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրով» հայտադիմումների ընդունումը

2015-06-10

Հայաստանում մեկնարկել է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրով» (ENPARD) իրականացվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվների հայտադիմումների ընդունումը, որի առիթով այսօր տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերի համատեղ մամուլի ասուլիսը:   «Կոոպերատիվների ստեղծումը ՀՀ գյուղատնտեսությաննախարարության գերակա ուղղություններից մեկն […]

Ավելին

Քննարկվել են արտահանումների գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն հանրապետությունում գործող արտահանող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնի հետ կապված ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով:   Ընդգծելով որ գյուղատնտեսական տարին բերքառատ է և այս տարի հատկապես ծիրանի և խաղողի բարձր բերք է ակնկալվում` նախարարն առանձնահատուկ կարևորել է արտահանմանն կազմակերպման հարցը:   «Արտահանման գործընթացն ընթացքի մեջ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Հռոմում մի շարք հանդիպումներ է ունեցել

2015-06-08

Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առանձնազրույցներ է ունեցել Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիայի, Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջաթիի, Իտալիայի գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականության նախարար Մաուրիցիո Մարտինայի և այլ պաշտոնատար անձանց հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:   Առանձնազրույցի ժամանակ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը Հայաստանի գյուղատնտեսության նախարարին հրավիրել […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Հռոմ

2015-06-05

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Գրացիանո դա Սիլվայի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Հռոմ:    Հունիսի 6-8-ը նախարարը Հռումում կմասնակցի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովին: Համաժողովի ընթացքում քննարկվելու են ՊԳԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների առաջընթացին առնչվող հարցեր, ինչպես նաև Սնուցման հարցերով 2-րդ միջազգային համաժողովի, գյուղատնտեսության, […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ֆրանսիական գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներին

2015-06-04

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ֆրանսիական գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ գինեգործական ավանդույթներին և ոլորտի ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով:    Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Հայաստանն ու Ֆրանսիան գյուղատնտեսության ոլորտում ունեն փոխգործակցության մեծ ներուժ, մասնավորապես գինեգործության, խաղողագործության և պանրագործության ոլորտներում:    «Հատկապես այս ճյուղերում Ֆրանսիան ունի դարերով […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Կոտայքի մարզում մասնակցել է պեկան տեսակի ընկուզենու այգիների հիմնման արարողությանը

2015-05-30

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Եղվարդ համայնք, որտեղ մասնակցել է լիբանանյան Gardenia Lebanese Farms L.L.C. Pecan Farms ընկերության կողմից իրականացվող ընկուզենու այգիների հիմնման պաշտոնական մեկնարկի արարողությանը:    Ողջունելով հյուրերին` նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ծրագրի հեղինակներին և աջակիցներին նման կարևոր նախաձեռնության համար:   «Ես բարձր եմ գնահատում այս ծրագրի իրականացումը, […]

Ավելին

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ

2015-05-29

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Գնդեվազ համայնքում գործող «Էկոֆարմ» ՍՊԸ-ի բացման արարողությանը:   Անասնապահական այս համալիրը՝ նախատեսված խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի և պանրի արտադրության համար, հիմնադրվել է 2013թ. սեպտեմբերին: Շինարարական աշխատանքներն ընկերությունում ավարտվել են 2014թ. դեկտեմբերին: Համալիրը հիմնականում ունի կաթի արտադրության ուղղվածություն: […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին

2015-05-27

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին:   Ընդգծելով ՊԳԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը` նախարարը հույս է հայտնել, որ դրանք կունենան շարունակական բնույթ` ներառելով գյուղատնտեսական այլ ճյուղեր ևս:     «Առաջիկայում մենք նպատակ ունենք ընդլայնել […]

Ավելին

Գյուղատնտեսական առաջին տոնավաճառը կվերաբացվի հունիսի 6-ին

2015-05-26

Հունիսի 6-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:    Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ` սպառողներին ներկայացնելով բացառապես սեփական արտադրանքը:     Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

Արարատյան հարթավայրում շարունակաբար դիտվող տեղումների հետևանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված` բարենպաստ պայմաններ են ստեղծվել հատկապես պտղատու և խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար: Բերքի կորուստներից խուսափելու և պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս կորիզավոր պտղատու այգիներում լրացուցիչ բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ:   Խաղողի այգիներում առաջիկա […]

Ավելին