ՀՀ գյուղատնտեսության նախարարը Հռոմում մի շարք հանդիպումներ է ունեցել

2015-06-08

1Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առանձնազրույցներ է ունեցել Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիայի, Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջաթիի, Իտալիայի գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականության նախարար Մաուրիցիո Մարտինայի և այլ պաշտոնատար անձանց հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

Առանձնազրույցի ժամանակ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը Հայաստանի գյուղատնտեսության նախարարին հրավիրել է Վրաստանի Հանրապետություն: Իսկ Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ առանձնազրույցի ժամանակ Հայաստանի Հանարպետության գյուղատնտեսության նախարարը վերահաստատել է Հայաստան այցելելու մասին իր հրավերը:

 

Հռոմում ընթացող ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի 39-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել նաև ՊԳԿ գլխավոր տնօրենի ընտրությունը, որի արդյունքներով վերընտրվել է գործող տնօրեն Գրացիանո դա Սիլվան:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ Նախագահի և վարչապետի անունից շնորհավորել է ՊԳԿ գլխավոր տնօրենին վերընտրվելու կապակցությամբ և նրան հրավիրել է Հայաստան:

 

Ի պատասխան ՊԳԿ նորընտիր գլխավոր տնօրեն Գրացիանո դա Սիլվան նշել է, որ այս տարի անպայման կայցելի Հայաստան:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Տպել