Պաշտոնական լրահոս
Արագածավանում գյուղատնտեսական սպասարկման կենտրոն է բացվել
2016-04-25
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում մասնակցել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Կենտրոնը հիմնադրվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում: Բացմանը մասնակցում էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը, […]
Տեղեկություններ 2016թ. մարտ ամսին Արարատյան հարթավայրում գրանցված ցրտահարությունների հետևանքների վերաբերյալ
2016-04-25
Հանրապետությունում մարտ ամսվա առանձին օրերի ընթացքում արձանագրված բացասական ջերմաստիճանների արդյունքում հիմնականում վնասներ են գրանցվել Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ տուժել է ծիրանենու բերքը: Առավել մեծ չափով տուժել են Արմավիրի մարզի համայնքների գյուղացիական տնտեսությունները: Մարզի Արմավիրի և Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում բերքի կորուստը կազմել է 50-80%, իսկ որոշ համայնքներում` նույնիսկ ավելին: Արարատի մարզի […]
Հայտարարություն
2016-04-25
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ընդունում է դիմումներ ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար: Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել […]
Վարչապետն ընդունել է Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին
2016-04-21
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առև բողոքի ակցիա անցկացրած Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Կառավարության ղեկավարը լսել է խաղողագործների բարձրացրած խնդիրները, որոնք վերաբերել են «Վինար» ընկերության կողմից մթերված խաղողի դիմաց վճարումների շարունակական հետաձգմանը: Հանդիպման արդյունքում ընկերության տնօրենը հավաստիացրել է, որ հնարավորինս սեղմ ժամկետում […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային
2016-04-13
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յոհաննես Դաումային: Հանդիպման նպատակն էր քննարկել հայ-հոլանդական համագործակցության ընթացիկ ծրագրերն ու հետագա հեռանկարները: Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-հոլանդական հարաբերությունները կդառնան առավել ակտիվ և արդյունավետ: «Հայաստանի […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ
2016-03-31
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, մարզի պատգամավորները, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է
2016-03-30
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ: ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տվյալներով` ս․թ մարտի 30-ի լույս 31-ի և 31 –ի լույս ապրիլի 1-ի գիշերային ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, առանձին հատվածներում օդում հնարավոր են մինչև -2, իսկ հողի մակերևույթին ` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճաններ։ Այդ կապակցությամբ ՀՀ […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Վայոց ձորի մարզ
2016-03-26
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձոր: Մարզկենտրոնում նախարարն անցկացրել է խորհրդակցություն գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարածքային ստորաբաժանումների տնօրեններ, ՋՕԸ-ների ղեկավարներ, համայնքապետեր և գյուղատնտեսներ: «Վայոց ձորն ագրարային ոլորտներում դեռևս առկա […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Կոտայքի մարզում կարևորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը
2016-03-22
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ` գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքին ծանոթանալու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, գյուղատնտեսներ, համայնքապետեր և ոլորտի այլ պատասխանատուներ: Այցի սկզբին նախարարը մասնակցել է մարզխորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել են մարզի գյուղատնտեսության ներկա վիճակն, առաջիկա խնդիրները և իրականացվող ծրագրերը: «Կոտայքի […]
Տեղեկություններ 2016թ. մարտի 21-ի գիշերը հանրապետությունում գրանցված բացասական ջերմաստիճանների հետևանքների վերաբերյալ
2016-03-21
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ: Ս.թ. մարտի 20-ին լեռնային գոտում և նախալեռնային տարածաշրջաններում դիտվել են ձյան տեսքով տեղումներ` որոշ հատվածներում առատ, իսկ ցածրադիր գոտում` հիմնականում անձրևի տեսքով: ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տվյալներով` Արմավիրում օդում արձանագրվել է -4, Արտաշատում` -2, Արարատում` 0-ին մոտ, Արենիում` -2, Բագրատաշենում` -2, իսկ […]
Նախնական տեղեկություններ հանրապետության տարածքում 2016թ մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքների մասին
2016-03-18
Ս.թ. մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարությունների հետևանքները պարզելու նպատակով ծիրանենու այգիներում կատարված օպերատիվ ուսումնասիրությունների և նախնական դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետևյալ իրավիճակը: Արարատի մարզ Արարատի տարածաշրջան - նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ համայնքներում առկա է թույլ կամ մասնակի վնասվածություն Արտաշատի տարածաշրջան – առկա է մասնակի վնասվածություն, առանձին համայնքներում` ուժեղ վնասվածություն Մասիսի տարածաշրջան […]
Նախարարը Արարատում և Արմավիրում հետևել է ցրտահարությունների դեմ իրականացված աշխատանքներին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ ուշ երեկոյան շրջայց է կատարել Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք համայնքներում` ցրտահարության դեմ տարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Նախարարին ուղեկցում էին փոխնախարարները, նախարարության, գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնների և մարզպետարանների մասնագետները: Տեղերում այգեգործները հիմնականում անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ էին կատարել մասնագետների կողմից տրված ցուցումներին համապատասխան` սպասվող ցրտահարության հետևանքները […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
2016-03-17
Ինչպես նախապես կանխատեսվել էր, Արարատյան հարթավայրում և Տավուշի մարզի ցածրադիր գոտիներում մարտի 17-ի գիշերը գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ: Հարթավայրում ամենացածր ջերմաստիճանները դիտվել են Զվարթնոցի (օդում` մինչև -6Օ, հողի մակերևույթին` -70) և Մերձավանի (-50 օդում, հողի մակերևույթին` -6Օ) օդերևութաբանական կայաններում: Նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ ծիրանի բերքն առավել մեծ չափով վնասվել է Էջմիածնի և Մասիսի տարածաշրջանների […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Եվրամիության հետ համագործակցության հեռանկարները
2016-03-16
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական Հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով բաժնի ղեկավար Մաթիո Բուզկեի գլխավորած պատվիրակությանը: «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը` որպես մեր երկրի տնտեսության գերակա ուղղություն վերջին տարիներին դինամիկ աճ է գրանցում, ինչին մեծապես նպաստում են նաև Եվրամիության և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող համատեղ ծրագրերը, այդ […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Իրանի Գիլան նահանգի ղեկավարին
2016-03-16
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Հայաստանի և Իրանի հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում գտնվում են բարձր մակարդակի վրա, մեր երկրում գործում են բազմաթիվ իրանական և համատեղ ընկերություններ, ադյունավետ փոխգործակցություն է ծավալվել […]