ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

2016-03-30

ՀՀ ԳՆ

Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ:

 

ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տվյալներով` ս․թ մարտի 30-ի լույս 31-ի և 31 –ի լույս ապրիլի 1-ի գիշերային ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում,  առանձին հատվածներում օդում հնարավոր են  մինչև -2, իսկ հողի  մակերևույթին ` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճաններ։

 

 Այդ կապակցությամբ ՀՀ  գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է գյուղացիական տնտեսություններին ցուցաբերել զգոնություն և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ։

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել