Պաշտոնական լրահոս

Քննարկվել են հայ-իրանական համագործակցության հեռանկարները գյուղատնտեսության ոլորտում
2016-10-18
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերություններն ագրարային բնագավառում ավելի կընդլայնվեն: «Հայաստանի համար Իրանը հանդես է գալիս որպես տարածաշրջանում […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին
2016-10-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնարավարման ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում կշարունակվեն զարգանալ և ընդլայնվել: «Մեզ համար շատ կարևոր է Ֆրանսիայի հետ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում, ֆրանսիական […]

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-արգենտինյան համագործակցության հարցեր
2016-10-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի գլխավորած պատվիրակությանը: Դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար` շեշտելով, որ գյուղատնտեսությունը հայ-արգենտինյան տնտեսական փոխգործակցության համար առանձնահատուկ կարևորություն ունեցող ոլորտ է: «Հայաստանի և Արգենտինայի միջև գյուղատնտեսության […]

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները
2016-10-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ներկայացուցիչներին` համագործակցության հնարավոր հեռանկարները քննարկելու նպատակով: Շնորհավորելով Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք: Այնուհետև հիմնադրամի ներկայացուցիչները նախարարին համառոտ ներկայացրել են ընթացիկ ծրագրերը` շեշտելով, որ գյուղատնտեսության բնագավառը հիմնադրամի ուշադրության կենտրոնում է: Նշվել է, […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
2016-10-17
Համաձայն Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` հոկտեմբերի 17-ին Ուրալի տարածքից մեր երկիր է ներթափանցելու արկտիկական ճակատ, որը գործելու է մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ: Հոկտեմբերի 17-18-ին` 16-ի համեմատությամբ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 15-20 աստիճանով, իսկ մյուս մարզերում` 8-10 աստիճանով: Ամենացուրտ օրը կլինի ամսի 18-ը: Հոկտեմբերի 17-19-ին շրջանների զգալի մասում սպասվում […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն»
2016-10-14
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ՝ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում Իգնատի Առաքելյանը շրջել է կենտրոնում կառուցվող ժամանակակից ջերմոցային տնտեսությունում, որտեղ ոռոգումն իրականացվելու է կաթիլային համակարգի միջոցով: Նախարարը հետևել է գիտական կենտրոնի վերազինման ուղղությամբ իրականացվող շինարարական աշխատանքներին և գոհունակություն արտահայտել կենտրոնի գործունեությամբ: «Գիտական […]

Մենք պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն և եկամուտ կբերեն. ՀՀ գյուղատնտեսության նախարար
2016-10-14
Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար այսօր կազմակերպել էր այցելություն ծիրանի, խաղողի կոլեկցիոն ու ցուցադրական այգիներ և բաց դաս, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզզետոն: Միջոցառմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոն, […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Բրազիլիայի գյուղատնտեսության, անասնապահության և մատակարարման նախարարի տեղակալին
2016-10-13
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության գյուղատնտեսության, անասնապահության և մատակարարման նախարարի տեղակալ Էումար Նովացկիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է, որ Բրազիլիան աշխարհի այն երկրներից է, որն ունի զարգացած գյուղատնտեսություն, և Հայաստանը պատրաստ է առավել սերտ փոխգործակցություն ծավալել այս բնագավառում: Նախարարի խոսքով` Հայաստանը շահագրգռված է փոխադարձ ներդրումային դաշտի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Քաղցրաշեն և Այգեզարդ համայնքների խաղողագործներին
2016-10-13
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացրած Արարատի մարզի մի շարք համայնքների մի խումբ խաղողագործների: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը, որի ղեկավարած ընկերությունն ունի դեռևս 2015 թվականին մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորություններ գյուղացիների նկատմամբ: Նախարարի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային
2016-10-11
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յոհաննես Դաումային:Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում հայ-հոլանդական համագործակցության ընթացիկ ծրագրերն ու հետագա հեռանկարները: Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-հոլանդականերկկողմ հարաբերությունները կշարունակեն առավել ակտիվորեն ընդլայնվել ու զարգանալ: «Ես […]

Իգնատի Առաքելյանը հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի հետ
2016-10-06
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում նախօրեին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլատ Խաթուովի հետ: ՌԴ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ` Ջամբուլատ Խաթուովը շնորհավորել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք երկրի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Մոսկվա
2016-10-05
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն խաղողի հումքով ալկոհոլային խմիչքների արտահանումների հետ կապված բանակցություններ վարելու նպատակով: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության ներմուծող և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայ ֆերմերների միության անդամներին
2016-10-04
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է Հայ ֆերմերների միության, ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի անդամներ Հրաչիկ Ջավադյանին, Աշոտ Ոսկանյանին և Սերգեյ Ստեփանյանին ոլորտի խնդիրները և զարգացման ծրագրերը քննարկելու նպատակով: Նախարարը նշել է, որ մեծապես կարևորում է հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը պետական ծրագրերի մշակման աշխատանքներում, և նախատեսում է առաջիկայում հանդիպել գյուղատնտեսության ոլորտի հասարակական […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ոլորտի զարգացմանն ուղղված հիմնահարցերը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն` գյուղատնտեսության առաջիկա և հեռանակարային զարգացման ծրագրային հիմնադրույթները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, նախարարության համակարգի կազմակերպությունների ղեկավարներ: «Գյուղատնտեսության ոլորտում պետությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք թեպետ […]

Տեղեկատվություն խաղողի մթերումների գործընթացի վերաբերյալ
2016-09-30
Վերամշակող ընկերությունները 2016 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ մթերել են 62981.9 տոննա խաղող: Մասնավորապես՝ ՀՀ Արարատի մարզում խաղողի մթերումները սկսել են «Վեդի Ալկո», «Տավինկո», «Երասխի գինու գործարան», «Արարատի գինու գործարան», «Ավշարի գինու գործարան», «Վան-777», «Շատո Առնո» ՍՊԸ-ները, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Այգավանի մթերման կետում, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն Մրգավանի մթերման կետում, «Երևանի «Արարատ» […]