ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Մոսկվա

2016-10-05

5ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր  երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա  Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն խաղողի հումքով ալկոհոլային խմիչքների արտահանումների հետ կապված բանակցություններ վարելու նպատակով:

 

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության ներմուծող և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել