Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է իսպանական «Գլոբալ դեսառոյոս և ինխենիերիա» ընկերության պատվիրակությանը
2016-11-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է իսպանական «Գլոբալ դեսառոյոս և ինխենիերիա» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էր ընկերության նախագահ Խավիեր Վալերո Արտոլան: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության ուղիները, որոնց հիմք կհանդիսանա 2015 թվականին «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գլոբալ դեսառոյոս և ինխենիերիա» ԲԸ միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը: Հանդիպման սկզբում հյուրերը […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզ
2016-11-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Կոտայքի մարզ` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նախարարի առաջին կանգառը Զովունի համայնքում գործող «Թամարա և Անի» ՍՊԸ-ում էր, որտեղ հետևել է կաթնամթերքի արտադրությանը, զրուցել աշխատակիցների հետ: Արտադրության գծով փոխտնօրեն Տիգրան Շալջյանը տեղեկացրել […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
2016-10-28
ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից հանրապետության մի շարք մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, և անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու և խաղողի այգիները, ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը: Հնարավոր վնասները կանխելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում […]

Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
2016-10-28
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: «Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու, թե ինչ ակնկալիքներ ունենք այս հիմնադրամից, վեր հանել այն խնդիրները, որոնք առկա են այս ոլորտում և առաջարկել դրանց լուծման ուղիները», – ողջունելով նիստի […]

Քննարկվել են հայ-իտալական համագործակցության հարցեր
2016-10-27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:Ողջունելով հյուրին` նախարարը կարևորել է ագրարային ոլորտում հայ-իտալական փոխգործակցության զարգացումը` բարձր գնահատելով դեսպան Ռիչուլլիի ներդրած ջանքերը երկկողմ ծրագրերի իրականացման գործում: «Իտալիան և Հայաստանն ունեն սոցիալ-մշակութային բազմաթիվ ընդհանրություններ, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության լավ ավանդույթներ, ինչն ամուր հիմք է գործակցությունը զարգացնելու, երկու […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է METRO AG ընկերության փոխնախագահ Ալեքսեյ Գրիգորևին
2016-10-24
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է METRO AG ընկերության արտաքին կորպորատիվ քաղաքականության գծով փոխնախագահ, ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորևին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ռուսաստանում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: Համառոտ ներկայացնելով METRO AG ընկերության գործունեության հիմնական ուղղությունները` հյուրը նշել է, որ այն հիմնականում զբաղվում է մանրամեծածախ առևտրով և հետաքրքրված է երկարաժամկետ […]

Քննարկվել են ագրարային ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հարցեր
2016-10-24
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերություններն ագրարային բնագավառում ավելի կակտիվանան ու կընդլայնվեն: «Բելառուսի հետ գյուղատնտեսության բնագավառում մինչ այժմ իրականացվել են կարևոր նախաձեռնություններ, […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի շնորհավորական ուղերձը գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ
2016-10-22
Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ շնորհավորել Ձեզ մասնագիտական տոնի` Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ: Որպես ոլորտի գլխավոր պատասխանատու` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆերմերներին, գյուղատնտեսներին, վերամշակող արդյունաբերության ճյուղի աշխատակիցներին, գիտնականներին, գործարարներին և ոլորտի բոլոր աշխատողներին ողջ տարվա նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար: Գյուղատնտեսությունն այսօր մեր երկրի տնտեսության կառուցվածքում ծանրակշիռ մասնաբաժին ունեցող ճյուղերից է, միևնույն ժամանակ ոլորտում […]

Պետք է գյուղատնտեսական բիզնեսին վերաբերվենք նորովի՝ ակնկալելով հաջորդ տարի տեսնել որակապես նոր էքսպո ցուցահանդես. ՀՀ վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես: Վարչապետ Կարապետյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, արտադրող ընկերությունների հետագա ծրագրերին: Վարչապետը հետաքրքվել է տնտեսվարողների խնդիրներով, որոնք խոչընդոտում են արտադրական ծավալների ավելացմանը, իրացման ու արտահանման կազմակերպմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ գյուղատնտեսական բիզնեսին պետք […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Լիտվայի գյուղատնտեսության փոխնախարարին
2016-10-21
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Լիտվայի գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը, որը գլխավորում էր նախարարի տեղակալ Գինտաս Սաուլիուս Ցիրոնկան: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը։ Հանդիպման սկզբում Լիտվայի գյուղատնտեսության նախարարի տեղակալը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման շրջանում […]

ՀՀ նախագահը ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական և պարենային ապրանքի տեսականին: Ցուցահանդեսին մասնակցում […]

Կմեկնարկի «Արմպրոդէքսպո 2016» մասնագիտացված ցուցահանդեսը
2016-10-20
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (հասցե՝ Հակոբ Հակոբյան 3) հոկտեմբերի 21-ին` ժամը 13:00-ին, մեկնարկելու է ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանում արտադրվող սննդի լավագույն ապրանքատեսակները և վերամշակող արդյունաբերության ձեռքբերումները, ինչպես նաև ստեղծել անմիջական գործարար կապեր հայրենական արտադրողների և արտասահմանյան առևտրային կազմակերպությունների միջև, հայտնաբերել նոր շուկաներ, խթանել արտահանման […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ
2016-10-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք: Նախարարի այցի առաջին կանգառը Վարդաձոր համայնքում էր, որտեղ հանդիպել է տեղի կոոպերատիվի անդամներին հետ, ծանոթացել կատարված աշխատանքներին: Վարդաձորի կոոպերատիվը ստեղծվել […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնին
2016-10-19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք: «Ես տեղյակ եմ, որ Հայաստանի և Լիբանանի միջև գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել են սերտ հարաբերություններ, […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կազմակերպվել էր հանդիպում մեղվաբույծների հետ
2016-10-18
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր հանդիպում մեղվաբուծությամբ զբաղվող ընկերությունների, հասարակական կազմակերպությունների և անհատ մեղվաբույծների մասնակցությամբ` հանրապետությունում արտադրվող մեղրի և մեղրամթերքի արտահանմանն առնչվող խնդիրների քննարկման նպատակով: Քննարկումը վարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, «Հանրապետական անասնաբուժասաանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայության» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, […]