Կմեկնարկի «Արմպրոդէքսպո 2016» մասնագիտացված ցուցահանդեսը

2016-10-20

expoԵրևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (հասցե՝ Հակոբ Հակոբյան 3) հոկտեմբերի 21-ին` ժամը 13:00-ին, մեկնարկելու է ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը:

 

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանում արտադրվող սննդի լավագույն ապրանքատեսակները և վերամշակող արդյունաբերության ձեռքբերումները, ինչպես նաև ստեղծել անմիջական գործարար կապեր հայրենական արտադրողների և արտասահմանյան առևտրային կազմակերպությունների միջև, հայտնաբերել նոր շուկաներ, խթանել արտահանման գործընթացը:
   

 

 «Արմպրոդէքսպոն» կտևի մինչև հոկտեմբերի 23-ը ներառյալ և բաց կլինի ամեն օր մինչև ժամը 18:00-ն:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել