Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է կառավարության ծրագրով իրականացվող միջոցառումների ընթացքը
2016-11-15
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն` կառավարության ծրագրով գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղված միջոցառումների շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Իր բացման խոսքում նախարար Առաքելյանը նշել է, որ անհրաժեշտ է սահմանել սեղմ ժամկետներ առաջադրված հանձնարարականների […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչներին
2016-11-14
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին` ոլորտում առկա մարտահրավերները և համագործակցության հետագա քայլերը քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը և Արմեն Հարությունյանը: «Գյուղատնտեսության ոլորտում այսօր կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար սեղմ ժամկետում հարկավոր է ձեռնարկել կոնկրետ քայլեր, իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կարճ ժամանակահատվածում կտան […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան
2016-11-11
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական խորհրդի նիստին: Նիստին մասնակցում էին ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, դասախոսներ և ուսանողներ: Ողջունելով ներկաներին՝ նախարարն իր խոսքում կարևորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կրթության որակի և արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև գիտական մտքի օգտագործումը գյուղատնտեսության ոլորտում […]

Վարչապետ. «Պետք է կանգնենք պոտենցիալ հաջողակի, բեռ վերցնողի կողքին»
2016-11-11
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման ուղիները: «Պետության, կառավարության հիմնական գործառույթը ոլորտի բիզնեսմեններին օգնական լինելն է և չխանգարելը: Քաղաքականությունը, որ վարում ենք գյուղատնտեսության ոլորտում՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, սուբսիդավորումը, որ անում ենք, ճի՞շտ է, թե՞ ոչ, […]

Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ նորանշանակ պետին
2016-11-11
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանին: Իգնատի Առաքելյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Հայրապետյանին իրականացրած մեծածավալ աշխատանքի համար` տեղեկացնելով, որ նա շարունակելու է իր գործունեությունը պետական կառավարման համակարգում` արդեն որպես գյուղատնտեսության նախարարի խորհրդական: Շնորհավորելով Իշխան Կարապետյանին ՍԱՊԾ պետի պաշտոնում նշանակվելու առթիվ` […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին
2016-11-09
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Ողջունելով հյուրին` նախարարը գոհունակություն է հայտնել հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակից և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ: «Հայաստանն ու Վրաստանը պատմական և աշխարհագրական առումով մշտապես սերտորեն կապված են եղել, գյուղատնտեսության ոլորտում […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Արարատի մարզի մի շարք խաղողագործների
2016-11-09
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Արարատի մարզի Քաղցրաշեն և հարակից մի շարք այլ համայնքների խաղողագործներին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, «Հայաստանի խաղողագործների միություն» ՀԿ նախագահ Արտակ Սարգսյանը, «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը և «Արմա Ալկո» ՍՊԸ-ի ներկայացուցիչը: Հանդիպման նպատակն էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել 2015 թվականին մթերված խաղողի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ՀԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է հետագա համագործակցության հեռանկարները
2016-11-08
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին` հետագա համատեղ ծրագրերը քննարկելու նպատակով: Կարևորելով Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում կատարվող ծրագրերը` նախարարը, մասնավորապես, բարձր է գնատահել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերի (CARMAC) արդյունավետությունն ու բարեհաջող ընթացքը: ««Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
2016-11-07
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի ԱրաբականՀանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին: Հանդիպման սկզբում հյուրը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա գործունեության ընթացքում Հայաստանի և Սիրիայի միջև հարաբերություններն ագրարային ոլորտում ավելի կխորանան ու կակտիվանան: «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Սիրիայի Արաբական […]

Հետադարձ կապ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց հետ
2016-11-04
Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի` ներկայացնում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի պատասխանատուների կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը կարող է հետադարձ կապ հաստատել, ներկայացնել նախարարին ուղղված հարցերն ու առաջարկությունները: Բողոքների և դժգոհությունների դեպքում կարող եք դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Աշոտ Պետրոսյանին (հեռ. (+37411) 23-57-02, էլ.փոստ` ashot.petrosyan@minagro.am), նախարարի օգնականներ Միխայիլ Մոշչենոկին (հեռ. […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են մթերումների կազմակերպմանն առնչվող խնդիրներ
2016-11-03
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, այլ պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղմթերքների ավելցուկի մթերման նպատակով […]

Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
2016-11-02
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Իգնատի Առաքելյանը: Նիստի օրակարգը ձևավորվել էր խորհրդի անդամների ներկայացրած առաջարկությունների հիման վրա, որում ընդգրկվել են ՀՀ-ում կոոպերատիվների զարգացման ծրագրի մշակման, օրգանական շուկայի խնդիրներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Նախքան օրակարգային հարցերին […]

Նախարարն ընդունել է Կոնվերս բանկի ներկայացուցիչներին
2016-11-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «Կոնվերս բանկի» խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանին և խորհրդի անդամ Խուան Կարլոս Օսկոիդիին: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը: Ողջունելով հյուրերին` նախարարը հակիրճ ներկայացրել է նոր կառավարության ծրագրով գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղված առաջնահերթությունները` կարևորելով այդ աշխատանքներում մասնավոր հատվածի ներգրավումը և համատեղ ծրագրերի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների ղեկավարների հետ
2016-11-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների գործունեությանն առնչվող խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի տնօրեն Աշոտ Վահանյանը, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների ղեկավարները: «ՀՀ վարչապետի հանձնարարականով նախատեսվում է օպտիմալացնել Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնին և Գյուղատնտեսության […]

Քննարկվել են անասնաբուժության ոլորտին առնչվող խնդիրները
2016-11-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն անասնաբուժության ոլորտին առնչվող խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը ներկա էին նաև փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արմեն Ավագյանը, ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, Հայաստանի ազգային ագրարային համալասարանի դասախոսներ և այլոք: «Մենք […]