Պաշտոնական լրահոս

Ի գիտություն լրատվամիջոցների

2017-03-15

Ս.թ. մարտի 16-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի մամուլի ասուլիսը:  Թեման՝ Պարենային անվտանգության վիճակը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:     ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

Գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ հանրապետության անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը, ինչի  մասին են վկայում նաև անտառային հրդեհների դեպքերը:   Համայնքի սեփականություն հանդիսացող ցանքատարածքները բուսական մնացորդներից մաքրելու նպատակով  բնակչության կողմից կատարվում են հրկիզումներ, որոնք հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում […]

Ավելին

Վերամշակող ընկերությունները մարել են 740.4 մլն դրամ պարտք

2017-03-14

2017 թվականի փետրվարի 8-ից մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում վերամշակող ընկերությունները 2015-2016 թվականներին գնված հումքի դիմաց գյուղացիական տնտեսություններին ունեցած ֆինանսական պարտավորություններից մարել են 740.4 մլն դրամ գումար, այդ թվում` 5 ընկերություններ ամբողջությամբ  վճարել են պարտքերը:    ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման […]

Ավելին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ քննարկվել են գյուղոլորտում համագործակցության հնարավոր ուղիները

2017-03-13

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ագրոբիզնեսի հարցերով տարածաշրջանային տնօրեն Նադյա Պետկովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության ուղղությունները և նախանշել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:   Ողջունելով հյուրերին` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ներկայումս մշակման փուլում եմ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առաջիկայում նախատեսվող […]

Ավելին

Հիմնադրամը կնպաստի գյուղատնտեսության կայուն, մրցունակ և ժամանակակից զարգացմանը

2017-03-10

Գյուղատնտեսության ոլորտում առկա տարբեր ֆինանսավորման աղբյուրներ ունեցող ծրագրերի մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շրջանակի ընդլայնման, ոլորտում դոնորների կողմից իրականացվող ծրագրերի համակարգման, արդյունավետ գյուղատնտեսության զարգացման, ռեսուրսների օպտիմալ բաշխման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ կդադարեցվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեությունը և կստեղծվի Գյուղատնտեսական […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արարատի մարզ

2017-03-07

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր  այցելել է Արարատի մարզ` մասնակցելու գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին նվիրված մարզխորհրդի նիստին: Միջոցառմանը ներկա էին մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ոլորտի պատասխանատուներ, համայնքապետեր, գյուղացիներ:   Արարատի մազպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը նիստի սկզբում զեկուցել է գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքը` շեշտադրելով ոռոգման համակարգի վերականգնման, ինչպես նաև եղանակային […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Արմավիրի մարզից ստացված գյուղոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում նախօրեին հրավիրվել էր խորհրդակցություն ՀՀ Արմավիրի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով: Խորհրդակցությունը վարում էր նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի, «Գյուղական ֆինանսական կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, ծրագրերի շահառուներ […]

Ավելին

Կբարելավվի գյուղատնտեսական կենդանիների պատվաստման աշխատանքների որակը

2017-03-06

Աշխարհի բոլոր պետությունների համար կենդանիների վարակիչ, այդ թվում կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոանտրոպոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը և արդյունավետ իրականացումը համընդհանուր խնդիր է: Ելնելով հարևան երկրներում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցման բարձր ռիսկայնությունից և հանրապետության առանձին մարզերի կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակից, հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով յուրաքանչյուր տարի ՀՀ գյուղատնտեսության […]

Ավելին

Պարզաբանում

2017-03-04

«Հայկական ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի կողմից օրերս մամուլում  բարձրացված մի շարք հարցադրումների վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ:   2017 թվականի փետրվարի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի մոտ հրավիրվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ավելի քան 25 կարտոֆիլագործ, այդ թվում` նաև «Հայկական ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը, ով ի դեպ նաև  կարտոֆիլի տնկանյութի  […]

Ավելին

Իգնատի Առաքելյանը ներկա է գտնվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սպասարկման նոր կենտրոնի բացմանը

2017-03-03

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունան սպասարկման նոր կենտրոնի բացմանը:   ՀՀ գյուղատնտեսության նախարարը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի և ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին, զրուցել արտահանում և […]

Ավելին

MUNDUS VINI հեղինակավոր մրցույթում Հայաստանն այս տարի աննախադեպ արդյունքներ է գրանցել

2017-03-02

Հայաստանն այս տարի աննախադեպ արդյունքներ է գրանցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նոյշտադտ քաղաքում փետրվարի 25-ին տեղի ունեցած «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» միջազգային մրցանակաբաշխությանը: Մրցույթին մասնակցած հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած արտադրանքն արժանացել է 23 մեդալի՝ 10 ոսկի և 13 արծաթ:   Հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությունն ապահովել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Զարգացող երկրներից […]

Ավելին

Ծովագյուղում արտադրված հնդկաձավարը շուտով կհայտնվի տեղական շուկայում. նախարարը այցելել է Գեղարքունիքի մարզ

2017-03-01

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին  աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ:   Նախարարը մեկնել է Ծովագյուղ համայնք, որտեղ եղել է ENPARD ծրագրի շրջանակում ստեղծված հնդկացորենի վերամշակման գործարանում: 2015 թվականից մարզում ENPARD–ի շնորհիվ ստեղծվել են 5 կոոպերատիվներ, որոնք զբաղվում են  հնդկացորենի մշակությամբ, և հենց նրանց արտադրած հնդկացորենն էլ վերամշակվում է այս արտադրամասում: Նախարարի խոսքով` սա […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Ֆերմերական կոնգրեսին

2017-02-28

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանում ացկացվող Ֆերմերական կոնգրեսին, որը կազմակերպել էր Օքսֆամ Հայաստանյան գրասենյակը Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի հետ համատեղ:  Միջոցառմանը ներկա էին շուրջ հարյուր ֆերմերներ և կոոպերատիվների ներկայացուցիչներ հանրապետության  տարբեր մարզերից, ինչպես նաև ոլորտի զարգացման գործում ներգրավված տեղական և միջազգային կազմակերպություններ:   Ողջունելով կոնգրեսի մասնակիցներին` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ […]

Ավելին

Իգնատի Առաքելյանը հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ

2017-02-22

Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  պետ Իշխան Կարապետյանը:   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանում և Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության և  […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Կոտայքի մարզից ստացված գյուղոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը

2017-02-20

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն ՀՀ Կոտայքի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով: Խորհրդակցությունը վարում էր փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ից, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման  հիմնադրամից, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ: […]

Ավելին