Մարզային այցելություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Շիրակում ծանոթացել է արոտների ջրարբիացման համակարգերի շինարարության ընթացքին և դիտարկել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերը
2014-08-13
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի մի շարք համայնքներ, որտեղ մարզպետի տեղակալներ Սեյրան Պետրոսյանի և Հարություն Արշակյանի ուղեկցությամբ ծանոթացել է արոտների ջրարբիացման ծրագրի ընթացքին և դիտարկել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերը: Մինչ այդ նախարարն այցելել է Աշոցք, Ձորաղբյուր և Կարսար համայնքներ, որտեղ օգոստոսի 11-ին տեղացած կարկուտի հետևանքով վնասվել […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հետևել է Սյունիքի մարզի ցորենի և գարու բերքահավաքի աշխատանքներին
2014-08-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ, որը հացահատիկային մշակաբույսերի արտադրության առումով հանրապետությունում առաջատարն է: Մարզպետ Վահե Հակոբյանի, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրենի և մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետի ուղեկցությամբ ծանոթացել է ցորենի և գարու բերքահավաքի ընթացքին: Նախարարը եղել է մարզի Բռնակոթ, Իշխանասար, Աղիտու և Նորավան համայնքներում և զրուցել պետական […]

Գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է Արմավիրի մարզի բանջարեղենի բերքահավաքի ընթացքին
2014-07-29
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մի շարք համայնքներում ծանոթացել է սկսված բերքահավաքի ընթացքին: Նախարարի այցի առաջին կանգառն Արտիմետ համայնքն էր, որի բնակչության հիմնական զբաղմունքը բանջարաբուծությունն ու այգեգործությունն է: Այս համայնքում նախարարը հետևել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին և տեղեկացել, որ ընթացիկ տարին այս մշակաբույսի առումով […]

Գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզի ջերմոցային տնտեսություններ և հետևել հացահատիկի բերքահավաքին
2014-07-25
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ սկսվել է Ձորաղբյուր համայնքում գտնվող «Բիո Գրուպ» ՍՊԸ-ից: Նախորդ տարում գործարկված` հոլանդական ժամանակակից սարքավորումներ և 1,8 հեկտար տարածք ունեցող ջերմոցային այս տնտեսությունում հիդրոպոնիկ եղանակով արտադրվում է լոլիկ, որը մեծ պահանջարկ ունի շուկայում: Նախարարը մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է լոլիկի մշակության պայմաններին, ինչպես նաև արտադրության […]

Նախարարն այսօր այցելել է հողերի օգտագործման ցուցանիշով հանրապետությունում առաջատար Գեղարքունիքի մարզ
2014-07-22
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ այսօր սկսվել է Վարդենիսի տարածաշրջանի Ակունք համայնքի «Արաքս-2» նորաստեղծ պանրագործարանից, ուր մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ նախարարը ծանոթացել է ընկերության գործունեությանը: Այստեղ տարեկան շուրջ 2 հազար տոննա կաթ է վերամշակվում, արտադրվում 6-8 տեսակի պանիր, իրացման խնդիրներ չկան: Ըստ գործարանի տնօրեն Արթուր Մովսիսյանի՝ ներկայումս ընկերությունն ընդարձակվելու փուլում է, […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ
2014-07-18
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ այսօր սկսվել է Այգեձոր համայնքից, ուր մարզպետ Հովիկ Աբովյանի հետ ծանոթացել է «Էկոգարդեն արտադրական կորպորացիա» ՍՊԸ-ի գործունեությանը: 2011թ.-ին հիմնադրված այս ընկերությունն ունի 45 աշխատող, գյուղացիական տնտեսություններից մթերում է պտղի և բանջարեղենի գրեթե բոլոր տեսակները, տարեկան արտադրելով մինչև 200տ մուրաբաներ, պահածոներ, հյութեր և մարինացված բանջարեղեն: Առաջիկայում նախատեսվում […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Լոռու մարզի կարկտահարված դաշտեր
2014-07-10
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանից ստացած հանձնարարականով մեկնել էր Լոռու մարզ` ծանոթացել երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին: Փոխմարզպետներ Տիգրան Բադոյանի և Վանիկ Ասատրյանի ուղեկցությամբ նախարարը եղել է Գարգառ, Հոբարձի, Գյուլագարակ, Վարդաբլուր, Ամրակից, Կուրթան համայնքներում, ուր կարկուտը վնասել է ցորենի, գարու, կարտոֆիլի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Շիրակի մարզի կարկտահարված դաշտեր
2014-07-08
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կրկին աշխատանքային այցով մեկնել էր Շիրակի մարզ` ծանոթանալու երեկ երեկոյան տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախարարը եղել է Հովտաշեն, Գեղանիստ, Մեղրաշեն, Վարդաքար, Նոր կյանք, Փանիկ, Բասեն և Ջրառատ համայնքների հացահատիկի և կարտոֆիլի դաշտերում, տեղում ծանոթացել վնասի իրական չափերին: Այցելած […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Երկրագործության գիտական կենտրոն
2014-07-07
Հանրապետության սերմնաբուծության զարգացման գործում զգալի ներդրում ունեցող ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքային բուռն եռուզեռ է։ Սկսվել է ցորենի բերքահավաքը։ 50 հեկտարի վրա ցանքը կատարվել է սուպերէլիտային սերմերով, որոնց մի մասը ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից, մնացածը լրացվել գիտական կենտրոնում մշակված «Նաիրի-68» տեղական սորտով։ Այսօր ցորենի բերքահավաքի ընթացքին, ինչպես նաև գիտական կենտրոնում մշակվող […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ
2014-07-02
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ` ծանոթանալու կարկտահարության հետևանքով մարզի մի շարք բնակավայրերի կրած վնասներին: ՀՀ գյուղատնտեսության նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ այցելել է Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն, Ձորակապ և Մարալիկ համայնքներ, եղել է ցորենի և գարու դաշտերում, զրուցել գյուղացիների հետ: Նախարարին դիմած գյուղացիներն առաջին հերթին խնդրել […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Տավուշի մարզ
2014-06-03
Տավուշի մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցն այսօր սկսվել է մարզխորհրդի նիստին մասնակցելով: Շնորհավորելով նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին բարձր ու պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նախարարն ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013թվականին, խոսել ընթացիկ տարվա ծրագրերի և անելիքների մասին,անդրադարձել առաջիկա տարիների ռազմավարությանը: Հաշվի առնելով մարզում առկա ներուժը, ինչպես նաև մարզի ռազմավարական նշանակությունը, Նախարարը […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Թեղենիք համայնք
2014-05-12
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ մայիսի 11-ին այցելել է Կոտայքի մարզի Թեղենիք համայնք: ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղում ծանոթացել է իրավիճակին և հետևել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից թրթուրների տարածման ուղղությամբ տարվող կանխարգելիչ միջոցառումների ընթացքին: Սերգո Կարապետյանը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, եղել է գյուղացիական տնտեսություններում և նշել է, որ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի այցը Գեղարքունիքի մարզ
2014-04-08
Աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր սկսել է մարզխորհրդի նիստին մասնակցելով: Իր ելույթում նա ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013 թվականի գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներին և գյուղում իրականացված պետական օժանդակման ծրագրերին: «Բարեբախտաբար գյուղացուն սատարելու այս քաղաքականությունը տարեցտարի ավելի նյութական ու նպատակային է դառնում: Մատչելի գներով սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելուց […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների ընթացքին
2014-03-28
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային օրը սկսվել է մարզերում,ուր նա ծանոթացել է սպասվող ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ընթացքին: Արմավիրի մարզում նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքապետերին, ներկայացրել իրավիճակն ու մասնագետների խորհուրդները, հորդորելով ակտիվորեն համակարգել գյուղացիների կողմից վերջիններիս իրականացման աշխատանքները: «Այսօր, ինչքան հնարավոր է, մեր հանդիպումը կարճ կտևի,որովհետև […]

ՀՀ գյուղատնեսության նախարարի այցը Սյունիքի մարզ
2014-03-26
Երեկ աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ համայնքում, ծանոթացել ֆերմեր Սեյրան Առաքելյանի տավարաբուծական ֆերմայի հիմքի վրա գործող կաթի վերամշակման արտադրամասի գործունեությանը, զրուցել աշխատակիցների հետ: Այստեղ արտադրվում են Լոռի և Չանախ պանիրներ, կարագ, օրական վերամշակվում է ինչպես սեփական արտադրության, այնպես […]