Խորհրդատվական նյութեր

Պտղատու ծառերի էտն ըստ հասակային շրջանի
2015-02-23
Էտի նպատակը պտղատու ծառերի աճեցողության, և պտղաբերության նպատակադիր կարգավորումն է և պատկանում է պտղատու ծառերի վրա ուժեղ ներգործություն ունեցող ագրոմիջոցառումների թվին: Էտի միջոցով ձևավորում են ծառը, ստեղծում ամուր կմախքով, համահավաք սաղարթով ծառեր, բարելավում օդափոխության և լուսավորության պայմանները, դյուրացնում ծառերի խնամքի և մշակության աշխատանքները: Երիտասարդ ծառերի չափավոր և ճիշտ էտի միջոցով կարելի է արագացնել պտղաբերության […]

Նռնենու վնասատուները և պայքարը դրանց դեմ
2015-02-19
Նռնենու հրաթիթեռ- պտղակեր Բացի նռնենուց հրաթիթեռ պտղակերը վնասում է նաև դեղձենու, սերկևիլենու, խնձորենու և ընկուզենու պտուղները ինչպես նաև խաղողի ողկույզները:Վեգետացիայի ընթացքում տալիս է 4 սերունդ:Թիթեռների թռիչքը սկսվում է ապրիլի 2-րդ տասնօրյակից և ավարտվում հոկտեմբերի 2-րդ տասնօրյակում:Ձմեռում են վնասատուի վերջին հասակի թրթուրները, սպիտակ նուրբ բոժոժներում, ծառի բնի,կմախքային ճյուղերի ճեղքերում, կիսապոկ կեղևների տակ, պտուղների մեջ: […]

Խաղողի վազի էտը և ձևավորումը
2015-02-19
Խաղողի այգու նորմալ աճը, զարգացումն ու բարձր բերքատվությունն ապահովելու հիմնական պայմանները ագրոտեխնիկական և ֆիտոտեխնիկական միջոցառումների որակով ու ժամանակին կատարումն է: Խաղողի այգում կատարվող հիմնական աշխատանքներն են 1.Վազերի էտն (հատում) ու ձևավորումը2.Վազերի հենակավորումը (լարային այգում շպալերայի հիմնում):3.Կանաչ հատումները (հատկապես շվատումը):4.Այգու հողի մշակումը5.Այգու հողի պարարտացումը և սնուցումը6.Այգու ոռոգումը7.Վազի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարը8.Խաղողի բերքահավաքը […]

Պոմիդորի, տաքդեղի և բադրիջանի սածիլների աճեցումը
2015-02-18
Պոմիդորի, տաքդեղի և բադրիջանի սածիլները Արարատյան հարթավայրի պայմաններում կարելի է աճեցնել ջերմատան, տաքացվող և արևային ջերմոցներում, բաց գրունտի սածիլանոցներում, իսկ նախալեռնային և լեռնային շրջաններում միայն տաքացվող ջերմոցներում: Սածիլի աճեցումը ջերմատան պայմաններում Ցանքը կատարել 5x5x5սմ3 սնման մակերես ունեցող խոռոչիկների մեջ: Որպես սուբստրատ կարելի է օգտագործել տորֆ, 3 մաս տորֆ 1 մաս կենսահումուս կամ ըստ […]

Պտղատու ծառերի էտ և ձևավորում
2015-02-18
Պտղատու ծառերի էտի և ձևավորման աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստակալը, սորտը, տնկման խտությունը, մշակության, պարարտացման, ոռոգման, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումները: Ծառերը պետք է ձևավորել, թողնելով 5-7 ամուր կմախքային ճյուղեր, որը պետք է համապատասխանի պտղատեսակի և սորտի կենսաբանական առանձնահատկություններին և մոտ լինի նրա բնական կառուցվածքին: Ծառերի սաղարթի բնական ձևերի և չափերի վերակառուցումը […]

Պաշտպանված գրունտում լոլիկի և վարունգի մշակման հիմնական տեխնոլոգիան
2015-02-18
Հայաստանի Հանրապետությունը, չնայած աչքի է ընկնում արտահայտված կոնտինենտալ կլիմայով, այնուհանդերձ ունի բոլոր անհրաժեշտ բնակլիմայական պայմանները զարգացնելու ջերմատնային տնտեսությունը, որը հնարավորություն կնձեռի ամբողջ տարին ապահովել հանրապետության բնակչությանը թարմ բանջարեղենով: Լոլիկը և վարունգը հանդիսանում են պաշտպանված գրունտի հիմնական մշակաբույսերը, որոնց բարձր բերքի ապահովման հիմնական գրավականն է ջերմատների ճիշտ կառուցումը, հողի և սորտերի ճիշտ ընտրությունը, բարձրորակ սածիլների ստացումը, […]

Մանանայի մեղրի ազդեցությունը մեղվաընտանիքի վրա և դրա փոխարինելու տեխնոլոգիան
2015-02-18
Ձմեռող մեղվաընտանիքներին մեծ վնաս է հասցնում մանանայի մեղրը։ Այն տարիներին, երբ կա մանանայի մեղրի մեծաքանակ արտադրություն, եթե մեղվապահը ժամանակին չի ձեռնարկում համապատասխան միջոցառումներ, հնարավոր է, որ մեղվանոցի մեծ մասը անկի։ Մեղուն մանանան հավաքում է լորենու, կաղնու, թխկենու, թփուտների տերևների վրայից։ Ըստ ծագման՝ մանանան լինում է բուսական և կենդանական։ Առաջինը արտադրվում է տերևների վրա՝ կաթիլների […]

Ոչ ավանդական հատիկընդեղեն` կոոլոռ, բակլա, բանջարային սոյա, մաշ և ձնաոլոռ մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
2015-02-18
Հանրապետությունում մեծ է բնակչության պահանջարկը բուսաբուծական մթերքների նկատմամբ: Դրանց մեջ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում հատիկաընդեղեն մշակաբույսերը, որոնց տեսականին սահմանափակ է, ներկրվում են արտասահմանից` բավականին բարձր գներով:Առաջարկվել է աշխարհում մեծ տարածում ունեցող, սակայն մեր հանրապետությունում ոչ ավանդական համարվող հատիկաընդեղեններից` կոլոռի և բակլայի, ինչպես նաև բանջարանոցային սոյայի, մաշի և ձնաոլոռի մշակության տեխնոլոգիաների կիրառում մեր հանրապետության մի […]

Բանջարեղենի մշակությունը ջերմատներում
2015-02-18
Մեր հանրապետության աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները բավականին նպաստավոր են ջերմատներում բանջարային բույսերի լիարժեք մշակության և բարձր բերքի ստացման համար: Հայաստանում, ըստ կառուցվածքային առանձնահատկությունների, կան երկու տիպի` անգարային (երկթեք) և բլոկային (բազմաերկթեք) ջերմատներ: Ըստ օգտագործման ժամանակաշրջանի, ջերմատները լինում են ձմեռային (ջեռուցվող), որոնց շահագործումը տարվում է կլոր տարին և գարնանային, որոնք շահագործվում են վաղ գարնանը: Ջերմատնային […]

Մասնագետի խորհուրդ. կովերի հաջող ձմեռումը` կաթնատվության բարձրացման երաշխիք
2015-01-14
Կենդանիների ձմեռային (մսուրային) շրջանը խիստ պատասխանատու գործընթաց է, հետևապես, դրան պետք է պատրաստվել նախապես: Մինչև տավարի մսուրային պահվածքին անցնելը, անհրաժեշտ են մի շարք նախապատրաստական աշխատանքներ: Նախ` հարկ է նորոգել անասնագոմերը, կարգի բերել տանիքը, անասունների կանգնելատեղերը, լուսամուտները, դռները, մսուրները, կապերը, ինչպես նաև` ջուր խմելու, կթելու, գոմաղբի հեռացման մեքենասարքավորումները, ախտահանել և մաքրել գոմերը: Ախտահանումները տարվում են կրեոլինի` […]

Կորիզավոր պտղատեսակների հիմնական հիվանդությունները
2014-08-29
1. Բակտերիալ քաղցկեղ Բավականին տարածված է հանրապետությունում, առավել շատ վնասվում են ծիրանենին և կեռասենին: Հարուցիչը բակտերիա է (Pseudomonas syriqae): Ախտանիշները` ընձյուղները, ծաղիկները, երիտասարդ պտուղը հանկարծակի թառամում, գորշանում ու չորանում են, երկար ժամանակ մնալով ծառերի վրա: Տերևների վրա առաջանում են ձուլված, ջրալի բծեր, տերևները դեղնում են գլխավոր ջղի ուղղությամբ և ժամանակից շուտ թափվում: Ճյուղերի վարակման […]

Կանաչեղեն
2014-06-28
Կոտեմ- Ցանքը կատարվում է վաղ գարնանը, ինչպես նաև սեպտեմբեր-հոկտեմբերին: Ցանքից առաջ սերմերը մշակել «Ազոտովիտ 1» կամ «Ազոցեովիտ 1» կենսապարարտանյութերից որևէ մեկով: Այդ նպատակով 1-2 ճաշի գդալ «Ազոցեովիտ 1» լուծել 5 լիտր ջրում և սերմերը թրջել այդ լուծույթով` 2-6 ժամ տևողությամբ: Նույնը` «Ազոտովիտ 1»-ի դեպքում: 100մ2 հաշվով ցանքի նորման կազմում է 200-250գրամ: Կատարվում է շաղացան կամ […]

Ինչպե՞ս պաշտպանել ոչխարներին պտուտախտից
2014-06-27
Պտուտախտը կամ ուղեղային ցենուրոզը, որոճողների, հատկապես մանր եղջերավոր անասունների խիստ տարածված, մակաբուծային հիվանդություն է: Հիվանդությունը ոչխարների մոտ հարուցում են շնազգիների բարակ աղիներում մակաբուծվող տափակ, մինչև 1մ երկարություն ունցող որդի թրթուրները: Շնազգիների` գայլ, շուն եւ այլն, բարակ աղիներում մակաբուծվող տափակ որդը, պարբերաբար, կղանքի հետ արտաքին միջավայր է արտազատում հարուցչի ձվերով լեցուն հատվածները, որոնք, կերի և […]

Կարկտահարված պտղատու և խաղողի այգիների խնամքը
Մարզի պտղատու և խաղողի այգիները գտնվում են այնպիսի գոտում, որտեղ հաճախակի կրկնվող կարկտահարությունները զգալի վնաս են հասցնում գյուղացիական տնտեսություններին: Սակայն վնասվածության հետևանքները հնարավոր է մեղմացնել, եթե ժամանակին կիրառվեն համապատասխան ագրոտեխնիկական միջոցառումներ, որոնք պայմանավորված են պտղատու ծառերին և խաղողի վազերին պատճառած վնասվածության բնույթով ու աստիճանով, որը կարող է լինել թույլ, միջակ, ուժեղ և շատ ուժեղ: Կարկտահարությունից […]

Հաճարի մշակության ագրոտեխնիկան
Հաճարը Հայաստանի Հանրապետությունում մշակվում է լեռնային շրջաններում, զբաղեցնելով շատ փոքր տարածություններ: Առանձին դեպքերում հաճար մշակում են նաև մյուս շրջաններում: ՀՀ-ում հաճարի ընդունված սորտեր չկան: Այժմ մշակվում է միայն մեկ տեղական պոպուլյացիա, որը սպիտակահասկ (farrum) և կարմրահասկ (rufum) տարատեսակների խառնուրդ է: Ցանքերում, համարյա միշտ, գերիշխում է կարմրահասկ հաճարը: Հաճարի մշակման համարյա բոլոր շրջաններում շատ քիչ տարածությամբ […]