Արտերկրյա այցելություններ

Հայաստանի և Վրաստանի գյուղնախարարներն առանձնազրույց են ունեցել
2015-08-19
Վրաստան կատարած այցի երկրորդ օրը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վրաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, որտեղ կայացել է երկու երկրների գյուղնախարարների առանձնազրույցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում հարաբերությունների ընդլայնման և նոր ուղղություններով փոխգործակցության զարգացման շուրջ: Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է երկուստեք ջանքեր […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վրաստանում աշխատանքային այցելություններ է ունեցել
2015-08-18
Աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վրաստանի գյուղնախարար Օթար Դանելիայի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զաուր Պուտկարաձեի ուղեկցությամբ այցելել է Աջարիայի ագրոսերվիս կենտրոն: Նախարարները շրջել են կենտրոնում, ծանոթացել տեխնիկական հնարավորություններին, մատուցվող ծառայությունների շրջանակին: Բաթումի քաղաքում գտնվող այս գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը հիմնվել է ՄԱԿ-ի զարգացման գործակալության միջոցով` Եվրամիության ֆինանսավորմամբ: […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
2015-08-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիայի հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի: Նախարարը գյուղատնտեսության բնագավառում վրացական փորձին ծանոթանալու նպատակով կայցելի ագրոսերվիս կենտրոն, ձկնաբուծական տնտեսություններ, կլինի գինու գործարաններում և մի շարք այլ ընկերություններում: Նախատեսվում է նաև Սերգո Կարապետյանի առանձնազրույցը վրացի պաշտոնակցի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Թիմ Գրոսսերին պարգևատրել է ոսկե մեդալով
2015-07-24
Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 23-ին հյուրընկալվել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի Պարենի և գյուղատնտեսության ազգային ինստիտուտի (USDA/NIFA) ծրագրի ղեկավար Թիմ Գրոսսերին: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել մեր երկրում USDA-ի օժանդակությամբ իրականացվող համատեղ ծրագրերի և դրանց ուղղությունների ընդլայնման և հետագա համագործակցության հեռանկարների շուրջ: Նախարարը կարևորել է […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտի (USDA) քարտուղարի տեղակալի հետ
2015-07-22
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 21-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) քարտուղարի տեղակալ Մայքլ Սքուզի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու նախանշել առաջիկա համագործակցության հնարավոր ուղղությունները: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հատկապես կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ-ում հանդիպել է USAID-ի ներկայացուցչի հետ
2015-07-21
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 20-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ Ջոնաթան Կատզի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով փոխգործակցության ներկա մակարդակը, քննարկել են USAID-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
2015-07-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպումներ կունենա ԱՄՆ Գյուղդեպարտամենտի (USDA) ղեկավարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչների և ոլորտի այլ պատասխանատուների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն գյուղատնտեսության բնագավառում Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերը և ամերիկացի գործընկերների հետ հետագա համագործակցության ընդլայնման հնարավոր […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Հռոմում մի շարք հանդիպումներ է ունեցել
2015-06-08
Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առանձնազրույցներ է ունեցել Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիայի, Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջաթիի, Իտալիայի գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականության նախարար Մաուրիցիո Մարտինայի և այլ պաշտոնատար անձանց հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Առանձնազրույցի ժամանակ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը Հայաստանի գյուղատնտեսության նախարարին հրավիրել […]

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
2015-05-04
Պաշտոնական այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները, դրանց ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը հատկապես շեշտել են […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պաշտոնական այցով մեկնել է Ավստրիա
2015-05-04
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Վիեննա: Պաշտոնական այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հետ: Հանդիպման ավարտին նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և […]

Հայաստանի և Քուվեյթի վարչապետերը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր
2015-03-11
Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն: ՀՀ կառավարության ղեկավարն առանձնազրույց է ունեցել Քուվեյթի իր գործընկերոջ՝ վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Քուվեյթի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին իր հրավերն ընդունելու և Քուվեյթ պաշտոնական այց կատարելու համար և համոզմունք հայտնել, որ Հովիկ […]

Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Իտալիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև
2014-11-21
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված «Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին» մասնակցելու նպատակով Իտալիայում գտնվող Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ին հանդիպում ունեցավ Իտալիայի գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականության նախարար Մաուրիցիո Մարտինայի հետ: Հանդիպմանը ներկա էր Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը: Քննարկվեցին երկու երկրների միջև […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ելույթը Սնուցման հարցերին նվիրված Միջազգային համաժողովին
2014-11-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հռոմում մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: *** ՀՀ գյուղատնտեսության նախարարի ելույթը Սնուցման հարցերին նվիրված Միջազգային համաժողովին Հարգելի՛ պարոն Նախագահող, տիկնայք և պարոնայք,Ողջունում եմ Ձեզ Սնուցման հարցերին նվիրված Միջազգային համաժողովին: Նախևառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պարենի և […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Իտալիա
2014-11-19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Իտալիա: Նոյեմբերի 19-21-ը Հռոմում նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին: Միջոցառմանը մասնակցում են ՊԳԿ-ի անդամ երկրների գյուղատնտեսության նախարարները։ Համաժողովի ընթացքում ներկայացվելու է սնուցման իրավիճակն աշխարհում, քննարկվելու են սնուցման հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները, այդ բնագավառի քաղաքականության […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Մոսկվայում հանդիպել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ
2014-10-10
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Մոսկվայի նորակառույց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին և հանդիպում ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ: Ողջունելով եկեղեցու կառուցման նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնելով Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին ջերմ ընդունելության համար` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է այդ քայլի կարևորությունը Ռուսաստանի […]