ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

2015-08-17

Սերգո ԿարապետյանՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիայի հրավերով  երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի:

 

Նախարարը գյուղատնտեսության բնագավառում վրացական փորձին ծանոթանալու նպատակով կայցելի ագրոսերվիս կենտրոն, ձկնաբուծական տնտեսություններ, կլինի գինու գործարաններում և մի շարք այլ ընկերություններում:

 

 Նախատեսվում է նաև Սերգո Կարապետյանի առանձնազրույցը վրացի պաշտոնակցի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

           

  

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

Տպել