Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

2015-11-23

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից  հանրապետության մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ մի շարք համայնքների հողատարածքներում ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, և անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում  ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու և խաղողի այգիները, ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը:   Հնարավոր վնասները կանխելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ՀԲ պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ընթացքը

2015-11-20

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին ջրային պաշարների գծով ավագ մասնագետ, աշխատախմբի ղեկավար Վինսթոն Յուն, գյուղատնտեսական ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, սոցիալական զարգացման ավագ մասնագետ Սոֆյա Գեորգիևան, բնապահպանության հարցերով ավագ մասնագետ Դարեջան Կապանաձեն և այլ պատասխանատու անձինք: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ընթացքը: […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը ստորագրել են համագործակցության հուշագիր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են  երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:   Կողմերը  գոհունակություն են հայտնել երկու գերատեսչությունների միջև վերջին տարիների ընթացքում ձևավորված փոխշահավետ համագործակցության վերաբերյալ` շեշտելով դրա ընդլայնման անհրաժեշտությունը:   «Այժմ մենք նպատակ ունենք գալիք տարվանից մայրաքաղաքում նախաձեռնել և կազմակերպել […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացի հետ

2015-11-19

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան  առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը:   «Ընթացիկ տարում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է  դրական  տեղաշարժ, ինչին նպաստել են ոչ միայն եղանակային բարենպաստ պայմանները, այլև պետական աջակցության և […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ելույթը ԱԺ-ում ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ

2015-11-18

Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, Հարգելի պատգամավորներ և գործընկերներ,   Երկրի պարենային անվտանգության գերակայությունը, ագրարային ոլորտի առանձնահատկությունները, ինչպես նաև ծառացած խնդիրների մասշտաբներն ու հրատապությունը, գյուղական տարածքների զարգացման առաջնահերթություններն առավել կարևորում են գյուղատնտեսության ոլորտի զարգացումը:   Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նոր մոտեցումներ են ցուցաբերվում ագրարային ոլորտի զարգացման ուղղությամբ։   Գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերի, կիրառվող պետական քաղաքականության […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին

2015-11-14

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գյուղատնտեսության նախարարության  աշխատակազմի և համակարգի կառույցների աշխատակիցների հետ միասին  այսօր Երևանում մասնակցել է  համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին:   Կազմակերպված ծառատունկի համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ը Նոյեմբերյանի անտառտնտեսության տնկարանից Երևանի քաղաքապետարանին հատկացրել է շուրջ 5000 տարբեր ծառատեսակների տնկիներ:    Նախարարության աշխատակիցները ծառեր են տնկել մայրաքաղաքի Հաղթանակ զբոսայգու և Նոր Նորք համայնքի տարածքներում:   […]

Ավելին

Արտահանվել է 68 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

2015-11-13

Նոյեմբերի 13-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 68 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 40 900 տոննայի դիմաց։   Այդ թվում` արտահանվել է 10 500 տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5870  տոննայի դիմաց, 980 տոննա խնձոր՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16 տոննայի դիմաց, 210 տոննա արքայանարինջ՝ նախորդ տարվա նույն […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ռոն Ալպ ռեգիոնալ խորհրդի պատվիրակությանը

2015-11-13

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ռոն Ալպ ռեգիոնալ խորհրդի պատվիրակությանը, որի կազմում էին փոխնախագահ Էդուարդ Սիմոնյանը, Եվրոպայի և միջազգային հարաբերությունների բաժնի տնօրեն Ռաշել Հաաբը և հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Դավթյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:   Ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանը բարձր է գնահատել Խորհրդի կողմից Հայաստանում […]

Ավելին

Վերջին տասը տարվա ընթացքում իրականացվել են անտառվերականգնման աշխատանքներ շուրջ 31, 500 հեկտար տարածքում

2015-11-11

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է անտառվերականգնման և անտառապատման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև այս ոլորտում առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Մասնավորապես, նրա խոսքով, 2004-2014 թվականներին հանրապետությունում իրականացվել են անտառվերականգնման աշխատանքներ շուրջ 31,500 հեկտար տարածքում, այդ թվում մոտ 3591 հա անտառապատում և ավելի քան 27,800 հա անտառվերականգնում: Ընթացիկ տարում անտառվերականգնման և անտառապատման […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Սյունիքի մարզ

2015-11-06

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Գագիկ Խաչատրյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:   Այցի սկզբում նախարարն այցելել է Տոլորս համայնք,  զրուցել համայնքապետի և բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Գյուղացիները նախարարի հետ զրույցում հատկապես կարևորել են […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ԱԺ-ում ներկայացրել է 2016 թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ ԳՆ կողմից նախատեսվող ծրագրեր

2015-11-04

Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների հարգարժան նախագահներ,Հարգելի գործընկերներ,   2016 թվականի համար գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսված է հատկացնել 14 մլրդ 404 հազար դրամ, որից` 8 մլրդ 176 մլն դրամ բյուջետային ծրագրերի և նախարարության ապարատի պահպանության համար, իսկ վարկային ծրագրերին նախատեսվում է ուղղել  5 մլրդ 825 մլն դրամ:  Ընդ որում, բյուջետային […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական ընկերակցության պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական ընկերակցության (IFC) համատեղ աշխատախմբին, որը գլխավորում էր Բեքզոդ Շամսիևը: Հանդիպման նպատակն էր քննարկել Համաշխարհային բանկի Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) երկրորդ ծրագրի իրականացման ընթացքը:   CARMAC 2 ծրագրի հիմնական նպատակներն են բարելավել արոտավայրերի և անասնապահության համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը թիրախային […]

Ավելին

Վարդենիսում ևս գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն է բացվել

2015-10-30

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում մասնակցել է գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ֆերմերներ և հյուրեր:   Նոր մասնագիտացված կենտրոնը հիմնվել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը

2015/10/29

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը, որը գլխավորում էր Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն ծրագրի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերը:   Հանդիպման նպատակն էր քննարկել Գործակալության հետ համատեղ իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերը, մասնավորապես օրգանական գյուղատնտեսության զարգացման (OASI) ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ: Ծրագիրը, որի տևողությունը […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

2015/10/29

Համաձայն  Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` ս.թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում կանխատեսվում է ջերմաստիճանի անկում (չի բացառում նաև ցրտահարության վտանգը), իսկ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը սպասվում է 0-ից  -3օ ցուրտ: Հանրապետության բարձրադիր գոտում կգրանցվեն ավելի ցածր ջերմաստիճաններ:   Նկատի ունենալով, որ հոկտեմբերի 31-ից կդիտվի տեղումների դադար` […]

Ավելին