Հաշվետվություններ

 Հաշվետվություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի 2016-2017 թվականների գործունեության վերաբերյալ

 

ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 337-Ն որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով ստեղծվում է ՀՀ գյուղատնտեսության  նախարարին կից հասարակական խորհուրդ /այսուհետ՝ Խորհուրդ/:

 

ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 52 արձանագրային որոշմամբ հաստատվել է Խորհրդի աշխատակարգի օրինակելի ձևը, որի հիման վրա ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2016 թվականի ապրիլի 18-ի N 109-Ա հրամանով հաստատվել է Խորհրդի աշխատակարգը  և ուժը կորցրած է ճանաչվել Նախարարին կից կոլեգիան:

 

Աշխատակարգով սահմանված կարգով 2016 թվականի ապրիլի 25-ին նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու նպատակով նախարարության պաշտոնական կայքէջում (www.minagro.am) հրապարակվել է հայտարարություն Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներ ընդունելու մասին:  Սահմանված ժամկետում ստացվել են թվով 24 դիմում-հայտեր շահագրգիռ կազմակերպություններից և անձանցից, որից 21-ը բավարարվել է, 3 դիմում մերժվել է: 

 

2016 թվականի ընթացքում գումարվել է Խորհրդի երկու նիստ` հուլիսի 14-ին և նոյեմբերի 2-ին, որոնց արձանագրությունները կարող եք գտնել այստեղ:

 

2017 թվականի  հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Խորհրդի նիստ, որի օրակարգում քննարկվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից 2017 թվականին մշակված գյուղոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը:

 

Խորհրդի նիստերի վերաբերյալ պատրաստվել են նաև մամուլի հաղորդագրություններ, որոնք տեղադրվել են Նախարարության պաշտոնական կայքէջում և տարածվել զանգվածային լրատվության միջոցներով:

 

Տպել