Հաշվետվություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի 2016-2017 թվականների գործունեության վերաբերյալ
ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 337-Ն որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով ստեղծվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհուրդ /այսուհետ՝ Խորհուրդ/:
ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 52 արձանագրային որոշմամբ հաստատվել է Խորհրդի աշխատակարգի օրինակելի ձևը, որի հիման վրա ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2016 թվականի ապրիլի 18-ի N 109-Ա հրամանով հաստատվել է Խորհրդի աշխատակարգը և ուժը կորցրած է ճանաչվել Նախարարին կից կոլեգիան:
Աշխատակարգով սահմանված կարգով 2016 թվականի ապրիլի 25-ին նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու նպատակով նախարարության պաշտոնական կայքէջում (www.minagro.am) հրապարակվել է հայտարարություն Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներ ընդունելու մասին: Սահմանված ժամկետում ստացվել են թվով 24 դիմում-հայտեր շահագրգիռ կազմակերպություններից և անձանցից, որից 21-ը բավարարվել է, 3 դիմում մերժվել է:
2016 թվականի ընթացքում գումարվել է Խորհրդի երկու նիստ` հուլիսի 14-ին և նոյեմբերի 2-ին, որոնց արձանագրությունները կարող եք գտնել այստեղ:
2017 թվականի հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Խորհրդի նիստ, որի օրակարգում քննարկվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից 2017 թվականին մշակված գյուղոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը:
Խորհրդի նիստերի վերաբերյալ պատրաստվել են նաև մամուլի հաղորդագրություններ, որոնք տեղադրվել են Նախարարության պաշտոնական կայքէջում և տարածվել զանգվածային լրատվության միջոցներով: