Պաշտոնական լրահոս

Գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզի ջերմոցային տնտեսություններ և հետևել հացահատիկի բերքահավաքին
2014-07-25
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ սկսվել է Ձորաղբյուր համայնքում գտնվող «Բիո Գրուպ» ՍՊԸ-ից: Նախորդ տարում գործարկված` հոլանդական ժամանակակից սարքավորումներ և 1,8 հեկտար տարածք ունեցող ջերմոցային այս տնտեսությունում հիդրոպոնիկ եղանակով արտադրվում է լոլիկ, որը մեծ պահանջարկ ունի շուկայում: Նախարարը մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է լոլիկի մշակության պայմաններին, ինչպես նաև արտադրության […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը խորհրդակցություն է անցկացրել վերամշակող ընկերությունների տնօրենների հետ
2014-07-23
Մթերման եռուն շրջանի նախօրյակին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կրկին խորհրդակցության էր հրավիրել պտուղ-բանջարեղենի վերամշակման ձեռնարկությունների ներկայացուցիչներին` քննարկելու առկա խնդիրների լուծման ուղիները: Շնորհակալություն հայտնելով մասնակիցներին նախորդ տարվա մթերումների կազմկերպված ընթացքի համար, որի արդյունքում տարեվերջին մթերված բերքի դիմաց կուտակված պարտքեր գրեթե չկային, նախարարը նշեց, որ ընթացիկ տարում նույնպես վերամշակողներին լարված տարեշրջան է սպասվում: Մեծ […]

Նախարարն այսօր այցելել է հողերի օգտագործման ցուցանիշով հանրապետությունում առաջատար Գեղարքունիքի մարզ
2014-07-22
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ այսօր սկսվել է Վարդենիսի տարածաշրջանի Ակունք համայնքի «Արաքս-2» նորաստեղծ պանրագործարանից, ուր մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ նախարարը ծանոթացել է ընկերության գործունեությանը: Այստեղ տարեկան շուրջ 2 հազար տոննա կաթ է վերամշակվում, արտադրվում 6-8 տեսակի պանիր, իրացման խնդիրներ չկան: Ըստ գործարանի տնօրեն Արթուր Մովսիսյանի՝ ներկայումս ընկերությունն ընդարձակվելու փուլում է, […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ
2014-07-18
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ այսօր սկսվել է Այգեձոր համայնքից, ուր մարզպետ Հովիկ Աբովյանի հետ ծանոթացել է «Էկոգարդեն արտադրական կորպորացիա» ՍՊԸ-ի գործունեությանը: 2011թ.-ին հիմնադրված այս ընկերությունն ունի 45 աշխատող, գյուղացիական տնտեսություններից մթերում է պտղի և բանջարեղենի գրեթե բոլոր տեսակները, տարեկան արտադրելով մինչև 200տ մուրաբաներ, պահածոներ, հյութեր և մարինացված բանջարեղեն: Առաջիկայում նախատեսվում […]

Հուլիսի 26-ին կվերաբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը
2014-07-17
Սույն թվականի հուլիսի 26-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանի «Մալիբու» սրճարանի հարակից տարածքում նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Տոնավաճառին մասնակցող ՀՀ տարբեր մարզերի գյուղացիական տնտեսությունները սպառողներին կներկայացնեն բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությանը
2014-07-14
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերի խնդրանքով նախարարը հակիրճ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտի հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը: Պարոն Դեյվիսն իր հերթին ներկայացրել է բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ու ռազմավարական այն հիմնական […]

Պարզաբանում
2014-07-11
Վերջին օրերին սխալ տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում լոլիկի և սմբուկի ցանքերում նկատվել է անհայտ հիվանդություն՝ նոր վիրուս, որը ոչ միայն վնասում է նշված բույսերին, այլև՝ դրանց պտուղները դարձնում թունավոր և մարդու առողջության համար վտանգավոր: Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միանշանակ վերահաստատում է նախապես ներկայացված կարծիքը, որ Սարդարապատում լոլիկի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին
2014-07-11
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Կարեն Գրիգորյանին: Նշանակման երկիր մեկնելուց առաջ վերջինս այս հանդիպմամբ ցանկանում էր որոշակիացնել հետագա համագործակցության ընդլայնումը՝ հայ-իրաքյան միջպետական կապերի շրջանակներում երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների առավել իրատեսական ուղղությունների մասով: Շնորհավորելով դեսպանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Լոռու մարզի կարկտահարված դաշտեր
2014-07-10
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանից ստացած հանձնարարականով մեկնել էր Լոռու մարզ` ծանոթացել երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին: Փոխմարզպետներ Տիգրան Բադոյանի և Վանիկ Ասատրյանի ուղեկցությամբ նախարարը եղել է Գարգառ, Հոբարձի, Գյուլագարակ, Վարդաբլուր, Ամրակից, Կուրթան համայնքներում, ուր կարկուտը վնասել է ցորենի, գարու, կարտոֆիլի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Շիրակի մարզի կարկտահարված դաշտեր
2014-07-08
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կրկին աշխատանքային այցով մեկնել էր Շիրակի մարզ` ծանոթանալու երեկ երեկոյան տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ նախարարը եղել է Հովտաշեն, Գեղանիստ, Մեղրաշեն, Վարդաքար, Նոր կյանք, Փանիկ, Բասեն և Ջրառատ համայնքների հացահատիկի և կարտոֆիլի դաշտերում, տեղում ծանոթացել վնասի իրական չափերին: Այցելած […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է
2014-07-07
Armnewstv.am կայքում տեղադրված «Նոր վիրուս Արմավիրում. վարակը կարող է ոչնչացնել լոլիկի և սմբուկի ամբողջ բերքը» տեսանյութի վերաբերյալ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է՝ Տեսանյութում տեղ են գտել մի շարք անճշտություններ և սխալ մեկնաբանություններ: Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է, որ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքի լոլիկի և սմբուկի առանձին դաշտերում տարածում է գտել ոչ թե «անհայտ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Երկրագործության գիտական կենտրոն
2014-07-07
Հանրապետության սերմնաբուծության զարգացման գործում զգալի ներդրում ունեցող ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքային բուռն եռուզեռ է։ Սկսվել է ցորենի բերքահավաքը։ 50 հեկտարի վրա ցանքը կատարվել է սուպերէլիտային սերմերով, որոնց մի մասը ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից, մնացածը լրացվել գիտական կենտրոնում մշակված «Նաիրի-68» տեղական սորտով։ Այսօր ցորենի բերքահավաքի ընթացքին, ինչպես նաև գիտական կենտրոնում մշակվող […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաները ներկայացրել են ընթացիկ տարվա գյուղատնտեսության ոլորտի կիսամյակային արդյունքները
2014-07-04
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը ներկայացրել են ընթացիկ տարվա գյուղատնտեսության ոլորտի կիսամյակային արդյունքները, ներկա վիճակն ու կանխատեսումները: Բուսաբուծության ոլորտ: Պետք է նշել, որ ընդհանուր առմամբ, ընթացիկ տարին բարենպաստ է գյուղատնտեսության համար: Որպես բացառություն պետք է նշել մարտի 31-ին և ապրիլի 1-ին հանրապետությունում գրանցված […]

Ի գիտություն լրագրողների
2014-07-03
Հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցության սենյակում տեղի կունենա մամուլի ասուլիս: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը կխոսեն ընթացիկ տարվա գյուղատնտեսության ոլորտի կիսամյակային արդյունքների, ներկա վիճակի ու կանխատեսումների մասին: Հասցե՝ Երևան, Կառավարական տուն 3 , 1-ին հարկ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ
2014-07-02
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ` ծանոթանալու կարկտահարության հետևանքով մարզի մի շարք բնակավայրերի կրած վնասներին: ՀՀ գյուղատնտեսության նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ այցելել է Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն, Ձորակապ և Մարալիկ համայնքներ, եղել է ցորենի և գարու դաշտերում, զրուցել գյուղացիների հետ: Նախարարին դիմած գյուղացիներն առաջին հերթին խնդրել […]