Պաշտոնական լրահոս

Գյուղատնտեսական տարվա ցուցանիշները թույլ են տալիս տարին գնահատել բավարար, արդյունքները՝ գոհացնող
2014-09-04
Ի պատասխան «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի գնահատկանի, թե գյուղատնտեսական տարին ընդհանուր առմամբ ոչ բավարար է եղել, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում հակադարձում է՝ ընթացիկ գյուղատնտեսական տարում գրանցված և տարեվերջին կանխատեսվող ցուցանիշները թույլ են տալիս տարին գնահատել որպես բավարար, իսկ արդյունքները՝ գոհացնող: «Բացարձակապես անհիմն են Հրաչյա Բերբերյանի հայտարարություններն այն […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արագածոտնի մարզում շրջել է խնձորի այգիներում ու հետևել սպանդանոցի կառուցման աշխատանքներին
2014-09-03
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Նախարարի այցը մեկնարկել է Աշտարակ քաղաքից, որտեղ Սերգո Կարապետյանը մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ շրջել է խնձորի այգիներում, զրուցել գյուղացիների և այգետերերի հետ: Շրջայցի ընթացքում նախարարը հավաստիացել է, որ ընթացիկ տարում համայնքում խնձորի բարձր բերք է սպասվում: Այգետերերը նախարարին խնդրել են օգնել ձեռք […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը շնորհավորել է սահմանամերձ Այգեպար գյուղի աշակերտներին Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ
2014-09-01
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելել է մարզի սահմանամերձ Այգեպար համայնքի միջնակարգ դպրոց` շնորհավորելու դպրոցի մանկավարժներին ու աշակերտներին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ: Բացման խոսքում տնօրեն Արև Արզումանյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի և ուշադրության համար` նշելով, որ այս սեպտեմբերի 1-ն հարատև կմնա ուսուցիչների և աշակերտների […]

Լույս է տեսել «Ագրոմշակույթ» գյուղատնտեսական գիտահանրամատչելի պարբերականի առաջին համարը
2014-08-27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Ագրոմշակույթ» պարբերականի շնորհանդեսը: Այս գյուղատնտեսական պարբերականը, որն առաջինն է հանրապետությունում անկախացումից հետո, ստեղծվել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի ֆինանսավորմամբ և ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ: Հանդեսը նախատեսված է գյուղատնտեսների, […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Լոռու մարզում հետևել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին և կաթի վերամշակման ընկերությունների գործունեությանը
2014-08-26
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզի մի շարք համայնքներ: Նախարարը փոխմարզպետներ Արսեն Դարբինյանի և Տիգրան Բադոյանի ուղեկցությամբ նախ այցելել է երկու անգամ կարկտահարությունից տուժած Ամրակից համայնք, որտեղ նա դիտարկել է, թե ինչպիսին է եղել կարտոֆիլի բերքատվությունը, ինչպես նաև հետևել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին, զրուցել է գյուղացիների հետ, ծանոթացել նրանց […]

Ուղեցույց. Գյուղատնտեսական մթերքի և սննդամթերքի արտահանում իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար
2014-08-25
Հայաստանի Հանրապետությունից արտահանվող գյուղատնտեսական մթերքի և սննդամթերքի խմբաքանակի համար անհրաժեշտ է ձեռք բերել հետևյալ փաստաթղթերը՝ ՔԱՅԼ 1. Արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից` ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1772-Ն որոշմամբ սահմանված կարգով: Արտահանողից պահանջվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ ներկայացնել՝ 1. Եթե ապրանքն առաջին անգամ է […]

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 2014 թվականի անցած ամիսների ընթացքում կատարված ու կատարվելիք ծրագրերի ու աշխատանքների մասին
2014-08-22
2014 թվականի անցած ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը հիմնականում նպատակաուղղվել է առկա ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի բարձրացմանը, ոլորտի տնտեսավարողների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ոլորտում օգտագործվող կարևորագույն նյութական ռեսուրսների և վարկերի մատչելիության բարձրացմանը, իրացման հիմնախնդրի մեղմմանը և այլ առաջնահերթ խնդիրների լուծմանը: Ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների գյուղատնտեսությունում ընթացիկ տարվա անցած ամիսներին, չնայած բնական աղետների պատճառած վնասների, […]

Ի գիտություն լրագրողների
2014-08-21
Ս.թ. օգոստոսի 22-ին, ժամը 12:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում նախարարը կներկայացնի նախարարության իրականացրած աշխատանքներն ու կատարվելիք ծրագրերը: Հասցե՝ Երևան, Կառավարական տուն 3, 1-ին հարկ: Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանին՝ (+37455) 572 721 հեռախոսահամարով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն այցելել է Արագածոտնի մարզ
2014-08-15
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Արագածոտնի մարզ: Այցի ընթացքում նախարարության ներկայացուցիչները մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանի ու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանի հետ քննարկել են մարզում իրականացվող հացահատիկի բերքահավաքի ընթացքին և 2014 թվականին մարզում ակնկալվող գյուղատնտեսական համախառն […]

ՌԴ հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ
2014-08-15
Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, ագրոպարենային արտադրանքի արտահանման ծավալներն ավելացնելու և արտահանման գործընթացը համակարգված կազմակերպելու նպատակով ՀՀգյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: ՌԴ ագրոպարենային արտադրանքի արտահանման գործընթացում առաջացած խնդիրների և ծագած հարցերի դեպքում դիմել՝ 1. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռ. Մակարյանին (011 231430, 095 960005), 2. ՀՀ գյուղատնտեսության նախարարության […]
Հայաստանում ընթացքի մեջ է մթերման և արտահանման գործընթացը
2014-08-14
Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ի գլխավոր թողարկմանն Արարատի մարզի Այգեստան համայնքի բնակիչները մտահոգություն էին հայտնել դեղձի բերքի իրացման հնարավորության վերաբերյալ: Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը երեկ այցելել էր երկու վերամշակող ընկերություններ` «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ և «Բորոդինո» հայկական պահածոների գործարան ՍՊԸ` տեղում ծանոթանալու մթերումների կազմակերպման ու դրանց իրականացման ընթացքի հետ: Այցի ընթացքում Ռոբերտ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. պտուղ-բանջարեղենի մթերման ծավալները
2014-08-14
Օգոստոսի 14-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է 3067 տոննա բանջարեղեն, այդ թվում` 1704 տոննա լոլիկ, 277 տոննա վարունգ, 389 տոննա սմբուկ, 73 տոննա պղպեղ և 59 տոննա լոբի ու ոլոռ: Նույն ժամանակահատվածում մթերվել է 1287 տոննա պտուղ, այդ թվում` 98 տոննա դեղձ, 158 տոննա ծիրան, 494 տոննա կեռաս, սալոր ու բալ, 146 տոննա ընկույզ և […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացումը
2014-08-13
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում վերջիններիս խնդրանքով անդրադարձել է նաև դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման խնդրին` ընդգծելով, որ այժմ Հայաստանի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել այդ խնդրի լուծման համար: «Ավանդաբար մեր արտահանումների 70 տոկոսն իրացվել է Ռուսաստանի շուկայում: Սակայն այսօր, երբ մի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Շիրակում ծանոթացել է արոտների ջրարբիացման համակարգերի շինարարության ընթացքին և դիտարկել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերը
2014-08-13
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի մի շարք համայնքներ, որտեղ մարզպետի տեղակալներ Սեյրան Պետրոսյանի և Հարություն Արշակյանի ուղեկցությամբ ծանոթացել է արոտների ջրարբիացման ծրագրի ընթացքին և դիտարկել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերը: Մինչ այդ նախարարն այցելել է Աշոցք, Ձորաղբյուր և Կարսար համայնքներ, որտեղ օգոստոսի 11-ին տեղացած կարկուտի հետևանքով վնասվել […]

Անվար ցորենի սորտերը կրճատել են գյուղացու ծախսը
2014-08-13
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Շիրակի մարզում ծանոթացավ արտասահմանից ներկրված ու մարզում անվար եղանակով մշակված աշնանացան ցորենի մի քանի սորտերի բերքատվության ցուցանիշին: Անվար ցորենի մշակությամբ տարիներ շարունակ զբաղվող ֆերմերները գոհ են արդյունքից: Քիչ ժամանակ են ծախսում, վար ու ցանքի ծախսն էլ կրճատվում է: Շիրակի մարզը որպես ռիսկային գոտի հետաքրքրել է սերմարտադրողներին: Հացահատկի «Սիմիթ ՍՆ 64» […]