Պաշտոնական լրահոս

Վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավարին

2014-04-03

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Հարությունյանին: Բարձր գնահատելով Արամ Հարությունյանի փորձառությունը և մասնագիտական գիտելիքները՝ վարչապետը նշել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեից ակնկալում է արդյունավետ աշխատանք ՀՀ կառավարության նախանշած մի շարք ուղղություններով: «Մենք այս տարի ունենք մի քանի կարևոր ուղղություններ, օրինակ, ջրամբարաշինությունը: Առաջնահերթ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

2015-04-02

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ այժմ հանրապետությունում միջին հաշվով արտադրվում է օրական շուրջ 960 հազար հավկիթ, ինչը լիովին բավարար է Սուրբ Հարության տոնի նախաշեմին սպառողներին տեղական արտադրության հավկիթով ապահովելու համար:   Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ այս օրերին հավկիթի ներկրումներ չեն իրականացվել: Շուկայում հավկիթի գների էական փոփոխություններ այս պահին չեն նկատվում: Նախատոնական օրերին նույնպես […]

Ավելին

Գյուղացիներից կաթը կմթերվի նախկին գներով

2015-04-01

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների մի շարք գյուղերի բնակիչների կողմից այսօր բարձրացված կաթի մթերման գների նվազեցման հետ կապված մտահոգությունների առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել «Աշտարակ կաթ»,«Բանդիվան կաթ», «Իգիթ» ընկերությունների հետ առ այն, որ այդ ընկերությունները կշարունակեն գյուղացիական տնտեսություններից կաթ մթերել նախկին գներով:   Խնդիրը լինելու է նախարարության ուշադրության […]

Ավելին

Ջերմոցատերերին ներկայացվեցին պտուղբանջարեղենի արտահանման նոր ընթացակարգերը

2015-04-01

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր հանդիպում, որին հրավիրվել էին մի խումբ ջերմոցատերեր` պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը ներկայացնելու նպատակով:   Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Սամվել Գալստյանը, Գառնիկ Պետրոսյանը, Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը, բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը և այլ պաշտոնատար անձինք:   Փոխնախարար Սամվել Գալստյանն իր […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ագրոարդյունաբերության ոլորտի միությունների ղեկավարների հետ քննարկել է առկա խնդիրները

2015-04-01

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն ագրոարդյունաբերության ոլորտի միությունների ղեկավարների հետ:   «Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության գերակա ճյուղերից մեկն է, սակայն նրա զարգացումն անհնար է պատկերացնել առանց ոլորտում գործող միությունների ակտիվ գործունեության», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:   Մասնավորապես, նախարարի խսքով, ագրոարդյունաբերության ոլորտի միություններին հարկավոր է մշակել իրենց ճյուղերի զարգացմանն ու […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է «Արփա-Սևան» թունելի վերականգնողական աշխատանքներին

2015-04-01

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ այցելել է «Արփա-Սևան» թունել, որտեղ ծանոթացել է իրականացվող վերականգնողական շինարարական աշխատանքների ընթացքին:   Շինարարական աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա հերթափոխներով՝ տարեկան 7 ամիս տևողությամբ (սեպտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը), իսկ գարնանային հեղեղումների ժամանակ՝ ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում այդ աշխատանքները դադարեցվում են, և, ընդունված կարգի համաձայն, թունելով ջուրը […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

2015-03-30

Այսօր ժամը 16:00-ին մոտ հիմնականում Երևան քաղաքում և մայրաքաղաքին հարող հատվածներում` Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի, Արարատի մարզի Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների որոշ համայնքներում տեղացել է շուրջ 5-10 րոպե տևողությամբ կարկուտ` փոքր տրամաչափի, ոչ շատ կարծր, անձրևի ուղեկցությամբ:   Մասնագետների նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ այն պտղատու ծառատեսակների բերքի վրա էական ազդեցություն չի թողել: Չեն […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվեցին սերմնաբուծության և սերմարտադրության ծրագրերին առնչվող հարցեր

2015-03-30

Մարտի 30-ին տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, կոլեգիայի նախագահ Սերգո Կարապետյանը:   Նիստին հրավիրված էին նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Արմեն Հայրապետյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, նախարարության համակարգի գիտական կենտրոնների ղեկավարներ, այլ պաշտոնյաներ, ինչպես նաև սերմարտադրող ֆերմերներ Շիրակի, Լոռու, […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված Արմավիրի և Արարատի մարզի մի խումբ ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի հետ:   Հանդիպման ընթացքում նախարարը լսել է նրանց դժգոհությունները, խոստացել ուսումնասիրել բարձրացված հարցերը և աջակցել առկա խնդիրների լուծմանը:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ

2015-03-27

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ` ոլորտի ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով:    «Վերամշակող ճյուղը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի կարևորագույն ճյուղերից մեկն է, սակայն այստեղ առկա են խնդիրներ, որոնք միասնական լուծում են պահանջում, ուստի հարկավոր է միավորել ջանքերը և համատեղ աշխատանքներ իրականացնել», – իր խոսքում նշել է նախարարը:   […]

Ավելին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արմավիրի մարզ

2015-03-27

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Եղեգնուտ համայնքում գտնվող Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկայում, ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին:   2013 թվականին հիմնադրված ֆաբրիկան զբաղվում է թռչնամսի արտադրությամբ: Ֆաբրիկայի ղեկավարները տեղեկացրել են, որ ընթացիկ տարում ծրագրվում է թռչնամսի արտադրական ծավալները հասցնել 4 հազար տոննայի, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի կլինի […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների ղեկավարների հետ

2015-03-26

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր խորհրդակցություն` գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների գործունեությանն առնչվող խնդիրների քննարկման նպատակով:    Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների ղեկավարներ և այլ պաշտոնատար անձինք:    Հանդիպմանը մասնավորապես քննարկվեցին ԳԱՄԿ-երի ընթացիկ աշխատանքները, նրանց բնականոն գործունեությանը խոչընդոտող խնդիրներն ու դրանց […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այցելել է Վայոց ձորի մարզ

2015-03-26

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ` մթերումների գործընթացին առնչվող խնդիրների քննարկման նպատակով:   Այցի շրջանակում փոխնախարարը մասնավորապես այցելել է մարզի տարածքում տեղակայված խաղող վերամշակող «Արենի գինու գործարան», «Հին Արենի», «Գետնատուն», «Մեծ Սյունիք», «Գինեքար», ինչպես նաև կաթ վերամշակող «Գոլդեն Գոութ» ընկերություններ:   Ընկերությունների ղեկավար կազմի հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել […]

Ավելին

Պետական օժանդակության ծրագրերով ներկրված գարնանացան սերմացուի բաշխման գործընթացն ավարտվեց

2015-03-25

Պետական օժանդակության ծրագրերի շրջանակում 2015 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից հանրապետություն է ներկրվել գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի սերմացու, որի վերջին խմբաքանակն այսօր Մասիսում գտնվող պահեստից ուղարկվեց Շիրակի և Արագածոտնի մարզեր:   Մասնավորապես 1013,8 տոննա գարնանացան գարու, 5,275 տոննա եգիպտացորենի, 59,24 տոննա առվույտի և 247,825 տոննա կորնգանի սերմացու ներկրվել է Ռուսաստանի […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արագածոտնի մարզում մասնակցել է արոտօգտագործողների նոր կոոպերատիվի հիմնադիր ժողովին

2015-03-24

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ:   Այցի սկզբում նախարարը մասնակցել է Ապարան համայնքի արոտօգտագործողների սպառողական գյուղատնտեսական կոոպերատիվի հիմնադիր ժողովին, որի կազմում ընդգրկված են ավելի քան 150 ֆերմերային տնտեսություններ: Ժողովին մասնակցում էին նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, կոոպերատիվի անդամներ, ֆերմերներ:   «Համայնքների […]

Ավելին