Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պաշտոնական այցով մեկնել է Ավստրիա
2015-05-04
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Վիեննա: Պաշտոնական այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հետ: Հանդիպման ավարտին նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և […]

Խորհուրդներ պտղաբույծներին
2015-04-30
Հանրապետությունում դիտվող խոնավ և տաք եղանակային պայմանները միանգամայն նպաստավոր են հատկապես կորիզավորների ծակոտկեն բծավորության և մի շարք այլ հիվանդությունների ու վնասատուների զարգացման համար: Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս պսակաթերթիկների թափվելուց հետո բուժման աշխատանքներ կատարել կորիզավոր պտղատեսակների հիմնական վնասատուների և հիվանդությունների դեմ (ծակոտկեն բծավորություն, մոնիալ այրվածք, պտղային փտում, շերտավոր պտղացեց, կազարկա)` համատեղելով […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վայոց ձորի մարզում վստահեցրել է` բերքի մթերումների հետ կապված խնդիրներ չեն լինելու
2015-04-29
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ, որտեղ հրավիրվել էր համատեղ խորհրդակցություն ընթացիկ տարում խաղողի արտադրության, մթերման և իրացման գործընթացի կազմակերպմանն առնչվող խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, վերամշակող ընկերությունների ղեկավարներ, մարզում խաղողի մշակությամբ զբաղվող համայնքների ղեկավարներ: […]

Արագածոտնի մարզում շահագործման է հանձնվել նոր ժամանակակից սպանդանոց
2015-04-28
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզի Վարդենուտ համայնքում մասնակցել է նորակառույց սպանդանոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանակային գրասենյակի դաշտային ծրագրերի պատասխանատու Գերոլդ Բոդեկերը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կազմակերպվել էր դասընթաց խաղողի ֆիլոքսերայի մոնիթորինգի և ժամանակակից պայքարի միջոցառումների վերաբերյալ
2015-04-22
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր դասընթաց խաղողի ֆիլոքսերայի մոնիթորինգի և ժամանակակից պայքարի միջոցառումների վերաբերյալ` ոլորտի պատասխանատուների համար: Դասընթացը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն ու ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից: Դասընթացը վարում էր Հունգարիայի Պաննոնիա համալսարանի պրոֆեսոր Լասլո Կոչիշը: Մասնակիցների թվում էին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները, Արարատի և Արմավիրի մարզերի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի պատվիրակության հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը
2015-04-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատվիրակությանը, որը գլխավորում էր ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը: Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և նախարարության հետ համագործակցության հեռանկարները: Հանդիպման սկզբում տիկին Հիլիարդը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության բնագավառում իրականացվող երկկողմ ծրագրեր շարունակական բնույթ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ ներկայացուցչին
2015-04-14
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) նորանշանակ ներկայացուցիչ Պասկալ Միշոյին: Շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում վերջին տարիներին ձևավորված գործընկերային հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել ու զարգանալ, մասնավորապես, կազմակերպության կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի (2010-2016թթ.) շրջանակում: Կայուն դպրոցական սնունդ ծրագրից, […]

Մթերումները կիրականացվեն ամբողջ ծավալով և առանց խնդիրների. այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հավաստիացրել են պատասխանատուները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի, Հայաստանի պահածոների և հյութ արտադրողների միության նախագահ, «Արարատ» սննդի կոմբինատի գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանի և Պռոշյանի կոնյակի գործարանի տնօրեն Արմեն Գասպարյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում բանախոսներն անդրադարձել են հանրապետությունում ընթացիկ տարում մթերումների կազմակերպման հարցերին: Փոխնախարարը մասնավորապես նշեց, որ այս տարի դեռևս փետրվար ամսից […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արարատի մարզի Դարակերտ համայնքում գործող ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Դրական գնահատելով հատկապես վերջին տարիներին կենտրոնի գործունեությունը` նախարարն ընդգծել է, որ բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի տեղական սորտերի մշակության ուղղությամբ տարվող աշխատանքները տարեցտարի ավելի բարեհաջող են ընթանում, ինչի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
2015-04-13
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև համակարգում ընդգրկված կառույցների ղեկավարներ: Խորհրդակցության սկզբում նախարարը աշխատակազմին է ներկայացրել ջրային տնտեսության պետական […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին
2015-04-11
Երևան քաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին այսօր իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի, ինչպես նաև համակարգի կառույցների աշխատակիցները, ովքեր ծառեր են տնկել մայրաքաղաքի Նորք-Մարաշ և Նոր Նորք համայնքներում: Կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու դրանց հանրության ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաև հանրապետությունում կանաչ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը այս տարի ՀՀ գյուղատնտեսության […]

Գարնանային ծառատունկի համար անհատույց տրամադրվել են շուրջ 170 000 տնկիներ
2015-04-10
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2015 թվականի գարնանային ծառատունկն իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանին, հանրապետության տարբեր մարզերին և համայնքներին, ստացված հայտերի հիման վրա անհատույց տրամադրել է ընդհանուր թվով շուրջ 170 հազար հատ տարբեր բարձրարժեք ծառատեսակների` կենսածառի, սոճու, ուռենու, շագանակենու, հացենու, ընկուզենու, կաղնու տնկիներ: Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանին ս.թ. ապրիլի 11-ին նախատեսվող համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի շրջանակում […]

ՀՀ ԳՆ և ՏԿԱԻՆ ղեկավարներն այցելել են Արագածոտնի և Լոռու մարզերի ռադիոլոկացիոն կայաններ
2015-04-07
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր այցելել են Արագածոտնի և Լոռու մարզեր` հակակարկտային և ռադիոլոկացիոն կայանների ընթացիկ աշխատանքները դիտարկելու և պատրաստվածության վիճակը ստուգելու նպատակով: Նախարարների այցի առաջին կանգառն Արտաշավան համայնքում էր, որտեղ տեղակայված է հանրապետությունում գործող ռադիոլոկացիոն կայաններից մեկը: Նախարարներին ուղեկցում էր Արագածոտնի մարզպետ Սարգիս […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ցավակցական ուղերձ է հղել Դավիթ Զադոյանի մահվան կապակցությամբ
2015-04-07
Ցավով տեղեկացա պետական և քաղաքական գործիչ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Զադոյանի անժամանակ մահվան մասին: Իր բազմամյա աշխատանքային գործունեության ընթացքում ստանձնելով պետական բարձր պաշտոններ` Դավիթ Զադոյանը միշտ արժանապատվորեն և առանձնակի նվիրումով է կրել իրեն վստահված պատասխանատվության բեռը` արժանանալով համընդհանուր երախտագիտության և բարձր գնահատանքի: Անգնահատելի է Արցախյան գոյամարտում և Հայաստանի նորագույն պատմության կերտման դժվարին […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհավորել է համակարգի աշխատակցուհիներին
2015-04-07
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր շնորհավորել է համակարգի կին աշխատակիցներին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: «Դարեր շարունակ հայ կինը կանգնած է եղել տղամարդու կողքին, նրան հավասար պաշտպանել հայկական օճախը, տունն ու հող հայրենին: Այսօր էլ հայ կինն իր արժանի տեղն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Հատկապես արժանահիշատակ է կանանց դերը գյուղատնտեսության զարգացման գործում, որտեղ […]