ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ցավակցական ուղերձ է հղել Դավիթ Զադոյանի մահվան կապակցությամբ

2015-04-07

Սերգո ԿարապետյանՑավով տեղեկացա պետական և քաղաքական գործիչ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Զադոյանի անժամանակ մահվան մասին: 

 

Իր բազմամյա աշխատանքային գործունեության ընթացքում ստանձնելով պետական բարձր պաշտոններ` Դավիթ Զադոյանը միշտ արժանապատվորեն և առանձնակի նվիրումով է կրել իրեն վստահված պատասխանատվության բեռը` արժանանալով համընդհանուր երախտագիտության և բարձր գնահատանքի:

 

Անգնահատելի է Արցախյան գոյամարտում և Հայաստանի նորագույն պատմության կերտման դժվարին տարիներին նրա ունեցած անձնական ներդրումն ու դերակատարումը:

 

Ազնիվ, շիտակ և պատվախնդիր անձնավորություն, ով անջնջելի հետք է թողել սերնդակիցների և բոլոր նրանց հուշերում, ում վիճակվել էր նրա հետ ճանապարհ անցնել:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ողջ աշխատակազմի և անձամբ իմ անունից ցավակցում եմ Դավիթ Զադոյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, գործընկերներին և վշտի այս ծանր պահին հայտնում իմ զորակցությունը:

 

 

Տպել