Պաշտոնական լրահոս
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ելույթը «Տնտեսական օրակարգ» խորագրով համաժողովին
2015-06-30
Հարգելի գործընկերներ, Համաժողովի հարգելի մասնակիցներ, Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունն է, որի նպատակն է բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը` գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի բարենպաստ պայմաններ: Գյուղատնտեսությունը հանդիսանում է երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկը, այդ են վկայում հետևյալ ցուցանիշները: 2014 թվականի տվյալներով ոլորտում ձևավորվել է երկրի համախառն ներքին արդյունքի […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է
2015-06-30
Հաճախ մամուլում գյուղատնտեսության նախարարության հասցեին մեղադրանքներ են հնչում, որ նախարարությունը նախապես չի պլանավորում, թե հանրապետության այս կամ այն համայնքում ինչ պետք է մշակվի, ինչ տարածքով, որքան ծավալով և այլն: Պետք է փաստել, որ սրանք հարցադրումներ ու պահանջներ են, որոնք բնորոշ են խորհրդային պլանային տնտեսությանը: Հայաստանի Հանրապետությունում 1990-ական թվականների սկզբին գյուղատնտեսության բնագավառում իրականացված սեփականաշնորհումից ու […]
Հայաստանից արտահանվել է 9656 տոննա ծիրան
2015-06-29
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 34 817 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24 963 տոննայի դիմաց: Հունիսի 29-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 9656 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Հայկական ծիրանը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ , Նորվեգիա, Ավստրիա և Շվեյցարիա:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Համայնքների սեփականություն հանդիսացող ցանքատարածքներն ու արոտավայրերը բուսական մնացորդներից մաքրելու նպատակով ազգաբնակչության կողմից կատարվող հրկիզումները շատ հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության […]
Վերամշակող ընկերությունները սկսում են ծիրանի մթերման աշխատանքները
2015-06-26
2015 թվականի հունիսի 26-ից «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ում և «Եվրոթերմ» ՓԲԸ-ի Ջրվեժի մթերման կետում սկսում են ծիրանի մթերումները: Հունիսի 27-ից ծիրանի մթերումները կսկսվեն նաև «Եվրոթերմ» ՓԲԸ-ի ՀՀ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում, իսկ հունիսի 30-ից՝ «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ում և այլ ընկերություններում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արարատի մարզում էր. ծիրանի արտահանման գործընթացը շարունակվում է
2015-06-24
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացի կազմակերպման աշխատանքները դիտարկելու նպատակով այցելել է «Սպայկա» ընկերություն, ինչպես նաև Արարատի մարզի Ներքին Դվին, Աբովյան և Ջրաշեն համայնքներ: Սկզբում նախարարը «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության սառնարանային տնտեսություններում, հետևել ծիրանի բեռնման գործընթացին: Ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի տեղեկացմամբ` ընթացիկ […]
Երևանում բացվել է տարածաշրջանում իր տեսակով եզակի թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիա
2015-06-23
Այսօր Երևանում տեղի է ունեցել թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք: Լաբորատորիան բացվել է […]
Հունիսի 22-ի դրությամբ արտահանվել է 27.276 տոննա թարմ պտուղ – բանջարեղեն
2015-06-22
Ընթացիկ տարում Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են: Այսպես, հունիսի 22-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է ավելի քան 27. 276 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակի 24.146 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 2708 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց, 982 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց, 9053 տոննա կաղամբ` նախորդ […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին
2015-06-19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են մթերման սեզոնի մեկնարկին առնչվող հարցեր, մասնավորապես, ծիրանի մթերման աշխատանքների կազմակերպման խնդիրը: ‹‹Այս տարի առատ բերք է սպասվում, բերքահավաքի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, և վերամշակող ընկերությունները պետք է պատրաստ լինեն պատշաճ կերպով կազմակերպել մթերումները ›, – նշել է […]
Նախարարը Արմավիրի մարզում հետևել է բերքահավաքի աշխատանքներին
2015-06-18
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ Եղեգնուտ, Վարդանաշեն, Ջանֆիդա և Այգեշատ համայնքներում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ հետևել է բերքահավաքի աշխատանքներին: Այցի ընթացքում նախարարը հավաստիացել է` բոլոր նշված համայնքներում բերքահավաքի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, գյուղացիները գոհ են, տարին բերքառատ է, խնդիրներ այստեղ գրեթե չեն եղել: Եղեգնուտցի […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ ՄԶԳ պատվիրակության հետ քննարկել է համատեղ ծրագրերը
2015-06-16
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացը և Գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը: Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության հետագա հեռանկարները: Ընդգծելով հատկապես «Մաքուր էներգիա և […]
Երևանում մեկնարկել է ‹‹ԱՀԿ. մուտք դեպի շուկա և ձկնաբուծության բնագավառում առևտրին առնչվող խնդիրներ›› խորագրով աշխատաժողովը
Երևանում այսօր մեկնարկել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Եվրոֆիշ միջազգային կազմակերպության հետ համատեղ կազմակերպված ‹‹Առևտրի համաշխարհային կազմակերպություն. մուտք դեպի շուկա և ձկնաբուծության բնագավառում առևտրին առնչվող խնդիրներ›› խորագրով եռօրյա աշխատաժողովը, որին ներկա է գտնվել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ գյուղատնեսության նախարար Սերգո Կարապետյանը: Աշխատաժողովին մասնակցում էին նաև «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության տնօրեն Աինա […]
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության տնօրենին
2015-06-15
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության տնօրեն Աինա Աֆանասևային: Հանդիպման նպատակը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության հետ hամատեղ վաղը Երևանում կայանալիք ‹‹ԱՀԿ, մուտք դեպի շուկա և ձկնաբուծության բնագավառում առևտրին առնչվող խնդիրներ›› խորագրով եռօրյա սեմինարի վերջին նախապատրաստական աշխատանքների քննարկումն էր: Սեմինարին ակնկալվում է 20 եվրոպական երկրների […]
Ի գիտություն լրատվամիջոցների
2015-06-15
2015 թվականի հունիսի 16-ին` ժամը 9:30-ին, Երևանում կմեկնարկի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Եվրոֆիշ միջազգային կազմակերպության հետ համատեղ կազմակերպված «ԱՀԿ, մուտք դեպի շուկա և ձկնաբուծության բնագավառում առևտրին առնչվող խնդիրներ» խորագրով եռօրյա սեմինարը: Սեմինարն անցկացվելու է Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում: Սեմինարին կմասնակցեն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, «Եվրոֆիշ» կազմակերպության տնօրեն Աինա Աֆանասևան, եվրոպական […]
Հրատարակվել է Հայաստանի գյուղատնտեսական առաջին հանրագիտարանը
ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ հրատարակվել է Հայաստանի գյուղատնտեսական առաջին հանրագիտարանը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Միջոցառման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, գիտնականներ, դասախոսներ, պաշտոնյաներ: Հանրագիտարանը պարունակում է համապարփակ տեղեկություններ ՀՀ գյուղատնտեսության, գյուղատնտեսական գիտությունների, […]