Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզ
2015-08-04
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնել է Արագածոտնի մարզ` գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Բազմաղբյուր և Կարբի համայնքներում գտնվող «Վարգա ֆուդ» և «Կարբի ֆրուտ» նորաբաց ընկերություններ, որոնք զբաղվում են պտուղ-բանջարեղենի պահածոյացմամբ և չրերի արտադրությամբ: «Վարգա ֆուդի» տնօրեն Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ընկերությունը վերջերս է հիմնադրվել […]

Քննարկվել է բրուցելյոզի դեմ պայքարի համատեղ աշխատանքների ընթացքը
2015-08-03
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռագանին` Հայաստանում կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ արդյունավետ պայքարի և դրա կանխարգելման համատեղ աշխատանքների ընթացքին վերաբերող հարցերի քննարկման նպատակով: «ԱՄՆ գյուղդեպարտամենտը մշտապես աջակցում է Հայաստանի Հանրապետությանը կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի խնդրում, և կարծում եմ, որ համատեղ ուժերով և միասնական ջանքերով մենք […]

Փոքր Վեդիում բացվել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոն
2015-07-31
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում մասնակցել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը: Կենտրոնը հիմնադրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության […]

Քննարկվել է ENPARD ծրագրի իրականացման ընթացքը
2015-07-30
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպու- թյան (UNIDO) ներկայացուցիչներ Բաբկեն Բաբայանին և Սևերին Օմանին: Հանդիպման նպատակն էր քննարկել «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD) «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» բաղադրիչի կատարման ընթացքը: Հանդիպման սկզբին նախարար Սերգո Կարապետյանն ընդգծեց ծրագրի […]

Օգոստոսի 1-ից հանրապետությունում կսկսվեն լոլիկի մթերումները
2015-07-29
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսում են լոլիկի մթերումների գործընթացը: Մասնավորապես օգոստոսի 1-ից լոլիկի մթերումները կսկսվեն «ՄԱՊ» ՓԲԸ-ում և «Եվրոթերմ» ՓԲԸ-ի Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում: Օգոստոսի 3-ից սկսած` լոլիկի մթերումներ կիրականացնեն նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն և «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ Էջմիածնի պահածոների գործարանի տարածքում: ՀՀ գյուղատնտեսության […]

Արտադրվել է շուրջ 263 հազար տոննա բանջարեղեն և 161 հազար տոննա պտուղ
2015-07-28
Հանրապետությունում շարունակվում են գյուղատնտեսական մթերքների բերքահավաքի աշխատանքները։ Հուլիսի 28-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով` արտադրվել է շուրջ 263 հազար տոննա բանջարեղենի համախառն բերք, որից շուրջ 68 հազար տոննա լոլիկ: Հանրապետությունում արտադրվել են նաև ավելի քան 70 հազար տոննա բոստանային մշակաբույսեր (սեխ, ձմերուկ) և շուրջ 76 հազար տոննա կարտոֆիլ: Այսօրվա դրությամբ` օպերատիվ տվյալներով արտադրվել […]

Արտահանվել է 47 854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
2015-07-27
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 47854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 623 տոննայի դիմաց: Այդ թվում` հուլիսի 27-ի դրությամբ արտահանվել է 20 000 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց և 2038 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 2848 […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Թիմ Գրոսսերին պարգևատրել է ոսկե մեդալով
2015-07-24
Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 23-ին հյուրընկալվել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի Պարենի և գյուղատնտեսության ազգային ինստիտուտի (USDA/NIFA) ծրագրի ղեկավար Թիմ Գրոսսերին: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել մեր երկրում USDA-ի օժանդակությամբ իրականացվող համատեղ ծրագրերի և դրանց ուղղությունների ընդլայնման և հետագա համագործակցության հեռանկարների շուրջ: Նախարարը կարևորել է […]

Հացահատիկի բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են
2015-07-24
Հանրապետությունում ընթանում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքներ։ 2015 թվականին հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են շուրջ 199,8 հազար հեկտար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 11 հազար հեկտարով։ Հուլիսի 24-ի դրությամբ` օպերատիվ տվյալներով, հանրապետությունում ընդհանուր առմամբ հնձվել են շուրջ 40 հազար հեկտար հացահատիկի ցանքատարածություններ` ապահովելով շուրջ 133 հազար տոննա համախառն բերք։ Արարատի և […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտի (USDA) քարտուղարի տեղակալի հետ
2015-07-22
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 21-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) քարտուղարի տեղակալ Մայքլ Սքուզի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու նախանշել առաջիկա համագործակցության հնարավոր ուղղությունները: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հատկապես կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների […]

Ամփոփվել են պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ արդյունքները
2015-07-22
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը ներկայացրել է պտուղ-բանջարեղենի արտահանման և մթերումների ընթացիկ ցուցանիշները: Համաձայն ներկայացված օպերատիվ տվյալների` հուլիսի 22-ի դրությամբ հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 8593.5 տոննա պտուղբանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1537.7 տոննայի դիմաց: Այդ թվում` 728.7 տոննա բանջարեղեն և 7864.8 տոննա պտուղ, […]

Արտադրվել է շուրջ 95 հազար տոննա ծիրան
2015-07-22
Հանրապետությունում գրեթե բոլոր գյուղատնտեսական մթերքների մասով ընթանում են բերքահավաքի աշխատանքներ։ Հուլիսի 22-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով` հանրապետությունում արտադրվել է շուրջ 140 հազար տոննա պտղի և հատապտղի համախառն բերք, այդ թվում` շուրջ 95 հազար տոննա ծիրանի համախառն բերք, որը 2013 թվականի ցուցանիշը (88.8 հազար տոննա) գերազանցում է ավելի քան 6 հազար տոննայով: Հատկապես ծիրանի բարձր […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ-ում հանդիպել է USAID-ի ներկայացուցչի հետ
2015-07-21
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 20-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ Ջոնաթան Կատզի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով փոխգործակցության ներկա մակարդակը, քննարկել են USAID-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ […]

Ի գիտություն լրատվամիջոցների
Ս.թ. հուլիսի 22-ին` ժամը 12:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ արդյունքները: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հուլիսի 20-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 18 787 տոննա ծիրան
2015-07-20
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 45 620 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 287 տոննայի դիմաց: Այսպես, հուլիսի 20-ի դրությամբ արտահանվել է 18 787 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1830 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: ՀՀ գյուղատնտեսության նախարարության […]