Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

2015-08-29

Կարտոֆիլի սպասվող բերքի և ներկայիս գների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում սեփական արտադրության հաշվին ոչ միայն բավարարվում է ներքին սպառման ամբողջ պահանջարկը, այլև հնարավորություններ են ստեղծվում արտահանումների համար։ Այդ առումով բացառություն չէ նաև ընթացիկ տարին։   Արարատյան հարթավայրում մշակվում են կարտոֆիլի վաղահաս սորտեր, որոնց բերքահավաքը սկսվում է  ապրիլ ամսից և ավարտվում հուլիսին։ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Արարատի մարզի կարկտահարված դաշտեր

2015-08-28

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզի մի շարք համայնքներ` ծանոթանալու օգոստոսի 22-ին տեղացած ուժեղ կարկուտից տուժած համայնքների կրած վնասներին:   Սկզբում նախարարը Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է բնական աղետից ամենաշատը տուժած Շահումյան համայնք, տեղում ծանոթացել վնասի իրական չափերին:   Այնուհետև նախարարն ուղևորվել է կարկտահարությունից վնասներ կրած Այգեզարդ, […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Կոտայքի մարզում այցելել է խնձորի ու ազնվամորու այգիներ և նոր կառուցվող ջերմոցային տնտեսություն

2015-08-26

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզի պտղատու այգիներ և հետևել է նորակառույց ջերմոցային տնտեսությունում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:   Նախարարը մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղեկցությամբ նախ մեկնել է Ալափարս համայնք, որտեղ եղել է Սերգեյ Գրիգորյանի կողմից 5 հեկտարի վրա հիմնված ազնվամորու այգում, որից 2 հեկտարը մշակվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության […]

Ավելին

Տեղեկատվություն միջազգային բորսաներում և աշխարհի որոշ երկրներում կաթի, Չեդդեր տեսակի պանրի և ցորենի գների վերաբերյալ

2015-08-25

Կաթի գների վերաբերյալ   Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 750 մլն. տոննա կաթ, որից շուրջ 638 մլն. տոննան` կովի։   Միջազգային բորսաներում նկատվել է III կարգի կաթի գների անկում։ NASDAQ բորսայում III կարգի կաթի գինը 2014թ. համեմատ նվազել է շուրջ 10.3%։ Համաձայն կանխատեսումների սպասվում է, որ մինչև տարեվերջ կաթի գինը միջազգային բորսաներում կնվազի 21.5%։ […]

Ավելին

Խորհուրդներ կարկուտի և ուժեղ քամու հետևանքով վնասված այգիներում անհրաժեշտ միջոցառումների իրականացման վերաբերյալ

2015-08-25

Կարկուտից և ուժեղ քամուց վնասված այգիներում անհրաժեշտ է`   – Անհապաղ բարձրացնել վազի հողի վրա ընկած հատվածները, տեղադրել հենակներ, ստեղծել պայմաններ բնական օդափոխության ապահովման համար- Կտրել ու հեռացնել վազի ուժեղ վնասված մատերը, վերականգնման ոչ ենթակա շվերը և խիստ վնասված ողկույզները – Ողկույզների փտումը կանխելու համար (որը շատ հավանական է) խորհուրդ է տրվում այգիները սրսկել Բոտրանի […]

Ավելին

Գեղարքունիքում կարտոֆիլի բարձր բերք է սպասվում. նախարար Կարապետյանն այսօր մարզում շրջայց է կատարել

2015-08-20

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ` գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը դիտարկելու նպատակով:   Նախարարը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ մի շարք համայնքներում դիտարկել է կարտոֆիլի ցանքատարածությունները:   Սոթք համայնքում 80 հեկտար տարածքի վրա միջահաս և վաղահաս կարտոֆիլի ցանք է կատարվել, բերքահավաքը նախատեսում են սկսել 1-2 օրից, բերքատվությունը նախորդ տարվանից բարձր […]

Ավելին

Հայաստանի և Վրաստանի գյուղնախարարներն առանձնազրույց են ունեցել

2015-08-19

Վրաստան կատարած այցի երկրորդ օրը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վրաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, որտեղ կայացել  է երկու երկրների գյուղնախարարների առանձնազրույցը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում հարաբերությունների ընդլայնման և  նոր ուղղություններով փոխգործակցության զարգացման շուրջ:   Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է  երկուստեք ջանքեր […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վրաստանում աշխատանքային այցելություններ է ունեցել

2015-08-18

Աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վրաստանի գյուղնախարար Օթար Դանելիայի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զաուր Պուտկարաձեի  ուղեկցությամբ այցելել է Աջարիայի ագրոսերվիս կենտրոն:   Նախարարները շրջել են կենտրոնում, ծանոթացել տեխնիկական հնարավորություններին, մատուցվող ծառայությունների շրջանակին:    Բաթումի քաղաքում գտնվող  այս գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը հիմնվել է ՄԱԿ-ի զարգացման գործակալության միջոցով` Եվրամիության ֆինանսավորմամբ: […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

2015-08-17

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիայի հրավերով  երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի:   Նախարարը գյուղատնտեսության բնագավառում վրացական փորձին ծանոթանալու նպատակով կայցելի ագրոսերվիս կենտրոն, ձկնաբուծական տնտեսություններ, կլինի գինու գործարաններում և մի շարք այլ ընկերություններում:    Նախատեսվում է նաև Սերգո Կարապետյանի առանձնազրույցը վրացի պաշտոնակցի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` […]

Ավելին

Մթերվել է 16 713 տոննա պտուղ-բանջարեղեն

2015-08-14

Օգոստոսի 14-ի դրությամբ հանրապետության վերամշակող ընկերությունների կողմից  գյուղացիական տնտեսություններից մթերվել և վերամշակվել է 10 843 տոննա պտուղ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  1360 տոննայի դիմաց: Այդ թվում` մթերվել է 6294 տոննա ծիրան` 2014 թվականի նույն ժամանակահատվածի 157 տոննայի դիմաց:   Այսօրվա դրությամբ մթերվել է նաև 5870 տոննա բանջարեղեն, որից 4210 տոննա լոլիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

2015-08-12

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մեկնել է Լոռի` մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:   Այցը մեկնարկել է Սպիտակ քաղաքից, որտեղ Նախարարը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղել է «Սպիտակ» հասարակական կազմակերպության հիմնած ջերմոցային տնտեսությունում, որն ընդգրկում է 2000 քմ տարածք: Այստեղ վարունգի մշակության փորձնական ծրագիր է իրականացվում, որի շնորհիվ թվով 10 հաշմանդամություն ունեցող […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվեցին խաղողագործության զարգացման հեռանկարները

2015-08-10

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորությամբ այսօր հրավիրվել էր խորհրդակցություն շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` հանրապետությունում խաղողագործության զարգացման հարցերը քննարկելու նպատակով:   Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտնականներ, գիտական կազմակերպությունների մասնագետներ և ընկերությունների ղեկավարներ։   Նախարարը տեղեկացրեց ներկաներին, որ հաշվի առնելով ոլորտի ընթացիկ զարգացումները` անհրաժեշտություն է առաջացել վերանայել խաղողագործության զարգացման ռազմավարությունը, […]

Ավելին

Արտահանվել է 50 315 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Օգոստոսի 10-ի դրությամբ Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 50 315 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ ամբողջ տարվա 46 450 տոննայի դիմաց:   Այդ թվում` արտահանվել է 20 970 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց, 525 տոննա դեղձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51 տոննայի դիմաց, 1016 տոննա սալոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 50 տոննայի […]

Ավելին

Կառավարությունում քննարկվել են խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցեր

2015-08-06

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանում ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման գործընթացի մասին, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և մթերող ձեռնարկությունների ղեկավարները:    Վարչապետը, ողջունելով ներկաներին և անդրադառնալով 2015 թ. խաղողի մթերման կանխատեսվող ծավալին, նշել է, որ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությամբ՝ սպասվում է շուրջ 280.0 հազ. տոննա խաղողի համախառն բերք, որից […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ֆիլոքսերայի դեմ պայքարի միջոցառումները

2015-08-06

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը  ընդունել է Հունգարիայի Պաննոնիա համալսարանի պրոֆեսոր Լասլո Կոչիշին, ով Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրավերով «Խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանումը և կայուն օգտագործումը Հայաստանում» ծրագրի  շրջանակում:   «Խաղողագործության զարգացումը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի հեռանկարային ճյուղերից է, ուստի հարկավոր է միջոցներ ձեռնարկել ֆիլոքսերայի դեմ արդյունավետ պայքարի և այդ վնասատուի […]

Ավելին