Պաշտոնական լրահոս
Սերգո Կարապետյանը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հետևել է խաղողի մթերման աշխատանքներին
2015-09-25
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզ` խաղողի մթերման կազմակերպման աշխատանքներին հետևելու նպատակով: Նախարարը եղել է մարզի մի շարք սահմանամերձ համայնքներում և բոլոր վերամշակող ընկերություններում: «Սահմանամերձ համայնքները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և մեր նպատակն է առավելագույնս աջակցել այս համայնքների բնակիչներին, ովքեր իրենց կյանքի գնով են բերքը մշակում` իրացումն առանց […]
Արմավիրի մարզում քննարկվել է վարունգի իրացման խնդիրը
2015-09-24
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ, որտեղ Գեղակերտ համայնքում կազմակերպվել էր հանդիպում վարունգի բերքի իրացման խնդիրը քննարկելու և լուծումներ տալու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը, համայնքապետեր, մի շարք վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներ: Ռոբերտ Մակարյանի խոսքով` վերամշակող ընկերություններն այս տարի իրենց ունեցած պահանջարկից […]
Մթերվել է շուրջ 75 000 տոննա խաղող. գյուղնախարար
2015-09-23
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզի «Արմենիա Վայն» ընկերություն, որտեղ ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքներին։ «Ներկայումս խաղողի մթերումների եռուն շրջանն է, և ընկերությունների մեծ մասն արդեն սկսել են մթերումներ իրականացնել: Առաջիկա 2-3 օրերի ընթացքում հանրապետության բոլոր մթերողները, բացի Վայոց ձորի մարզից, որտեղ հիմնական աշխատանքները կսկսվեն հոկտեմբերի 2-5-ն ընկած ժամանակահատվածում, կանցնեն […]
Արմավիրում և Արարատում խաղողի մթերման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով. նախարարը հետևել է ընթացքին
2015-09-22
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր` խաղողի մթերման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այցի սկզբում նախարարը մասնավորապես եղել է Երևանի «Արարատ գինու, կոնյակի, օղու կոմբինատի» Արմավիրի մասնաճյուղում, ապա Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մեկնել է «Շահնազարյան գինու կոնյակի տուն» ընկերություն: Մինչ այդ նախարարը հանդիպել է նաև մարզի […]
Արմավիրում նախարարը հետևել է խաղողի մթերումների ընթացքին
2015-09-19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզում գտնվող մի շարք գինու և կոնյակի գործարաններ` խաղողի մթերումների գործընթացին անձամբ հետևելու նպատակով: Նախարարը մասնավորապես եղել է Պռոշյանի կոնյակի և Իջևանի գինու, կոնյակի գործարանների Արմավիրի մասնաճյուղերում, ինչպես նաև «Սամկոն» կոնյակի գործարանում: Բոլոր ընկերություններում նախարարին հավաստիացրել են, որ խաղողի մթերումների գործընթացը ընթանում է սահուն […]
Ագրարային համալսարանի մասնագետները ներկայացրեցին գյուղոլորտի զարգացման նոր ծրագրեր
2015-09-18
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախաձեռնությամբ հրավիրվել էր խորհրդակցություն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական կազմի մասնակցությամբ՝ համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի ղեկավարությամբ։ Հանդիպման նպատակն էր քննարկել նրանց կողմից ներկայացված գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ներդրման հնարավորությունները: Նախարարի խոսքով` գյուղատնտեսության ոլորտում խնդիրները շատ են և անհրաժեշտ է օգտագործել մեր ունեցած գիտական ներուժն առկա խնդիրները վերհանելու, դրանց […]
Իտալական «Colle Doro» ընկերության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները
2015-09-18
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է իտալական «Colle Doro» ընկերության պատվիրակությանը: Ընկերությունը մասնագիտացած է պտուղ-բանջարեղենի արտադրության մեջ և հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության հեռանկարային ուղղություններից է, և վերջին տարիներին ոլորտում գրանցվում է կայուն առաջընթաց: «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի բնակլիմայական պայմանները […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ դեսպան Իգոր Նազարուկին
2015-09-17
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Շնորհավորելով հյուրին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերությունները կդառնան առավել ակտիվ և արդյունավետ: Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը` ընդգծելով, […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Հայաստանի կոնյակագործների միության ընդլայնված նիստին
2015-09-16
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Երևանի կոնյակի գործարանում մասնակցել է Հայաստանի կոնյակագործների միության ընդլայնված նիստին, որին ներկա էին նաև գինեգործների միության անդամներ: «Մեր այսօրվա նիստի հիմնական նպատակը երկու միությունների միջև համագործակցության եզրեր գտնելն ու աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն է», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարի խոսքով` երկու միությունների առանձին […]
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Շիրակի մարզում մասնակցել է ջրարբիացման համակարգի բացման արարողությանը
2015-09-15
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում մասնակցել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակում կառուցված ջրարբիացման համակարգի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր: Ներկայումս Գուսանագյուղ համայնքի արետավայրերի […]
Գյուղատնտեսության աճը կազմել է 14.8 տոկոս. նախարարն ամփոփել է արդյունքները
2015-09-09
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է վերջին յոթ ամիսներին նախարարության իրականացրած աշխատանքները և անդրադարձել առաջիկա ծրագրերին: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածի արդյունքները` նախարարը նշել է, որ 2015 թվականն ընդհանուր առմամբ բարենպաստ էր գյուղատնտեսության համար, և պետական աջակցության ծրագրերի, ցանքատարածությունների ավելացման, արտադրության ինտենսիվության ավելացման ու ամենակարևորը` գյուղացու քրտնաջան աշխատանքի արդյունքում ընթացիկ […]
Ի գիտություն լրատվամիջոցների
2015-09-08
Ս.թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում նախարարը կամփոփի գյուղատնտեսության ոլորտում վերջին 7 ամիսների ընթացքում իրականացրած աշխատանքներն ու կներկայացնի առաջիկա ծրագրերը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հանրապետությունում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը
2015-09-07
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղել է «Երևանի կոնյակի գործարանի» Արմավիրի մասնաճյուղում, որտեղ տրվել է խաղողի մթերման մեկնարկը: Մասնակցում էին նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանը: Վաղվանից գործարանի Արարատի մասնաճյուղում նույնպես կսկսվի խաղողի մթերումների գործընթացը, իսկ մեկ շաբաթվա ընթացքում խաղողի մթերման աշխատանքներին կանցնեն […]
Արարատի մարզում շահագործման է հանձնվել հանրապետության ամենախոշոր սպանդանոցը
2015-09-02
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզի Մասիս համայնքում մասնակցել է հայ-իրանական համատեղ «Ոսկե կացին» ընկերության կողմից հիմնադրված սպանդանոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամմադ Ռեիսին, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, այլ հյուրեր և պաշտոնատար անձինք: Սպանդանոցը զբաղեցնում է 2400 քմ տարածք և ունի բոլոր […]
Պետական օժանդակության ծրագրերով հանրապետություն է ներկրվել աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացու
2015-08-31
«Հայաստանի Հանրապետությունում ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից հանրապետություն է ներկրկվել 40 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացուի խմբաքանակը։ ՀՀ գյուղատնտեսությանն նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Մասիսում գտնվող պահեստ, ծանոթացել սերմերի որակին և անձամբ հետևել բաշխման գործընթացին: Ներկրված սերմացուն հատկացվելու է Շիրակի, Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի […]