Պաշտոնական լրահոս

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է
2015-10-27
Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին շարունակվում է պարենային կարտոֆիլի ցանքատարածությունների ընդարձակումն ու արտադրության ծավալների ավելացումը: Մեր հանրապետությունում սեփական արտադրության հաշվին ոչ միայն ապահովվում է պարենային կարտոֆիլի ներքին սպառման ամբողջ պահանջարկը, այլև հնարավորություններ են ստեղծվում մեծաքանակ արտահանումների համար: Այդ առումով բացառություն չէ նաև ընթացիկ տարին: Ըստ կանխատեսումների` կարտոֆիլի համախառն բերքը կկազմի ավելի քան 770 հազար տոննա, միջին […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի ղեկավարին
2015-10-27
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) հայաստանյան գրասենյակի նոր ղեկավար Մայոր Մեթյու Փոուփի գլխավորած պատվիրակությանը: Գործակալությունը մեր երկրում իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը երկրի անասնաբուժության և առողջապահության ոլորտները Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական սկզբունքներին […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են սպանդանոցների աշխատանքներին առնչվող հարցեր
2015-10-26
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում հանրապետությունում գործող սպանդանոցների սեփականատերերի հետ` ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում նախարարը մասնավորապես նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ արդեն իսկ կառուցվել և շահագործման են հանձնվել թվով հինգ սպանդանոցներ, առաջիկայում նախատեսվում է հանրապետության սպանդանոցային ցանցը ևս երկուսով համալրել, ինչը հնարավորություն կընձեռի գյուղատնտեսական կենդանիների […]

Գյուղատնտեսական տոնավաճառները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ կգործեն ամեն օր
2015-10-26
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի Կասյան փողոցի վերին հատվածում և «Մալիբու» սրճարանին հարող տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ գործեն ամեն օր, ընդառաջելով գյուղացիական տնտեսությունների խնդրանքին և հաշվի առնելով առկա պահանջարկը։ Այն հանրապետության գյուղացիական տնտեսություններին կընձեռի հնարավորություն բերքահավաքի բուռն շրջանում բերքն անմիջապես իրացնել մայրաքաղաքում։ […]

Արտահանվել է 64 800 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Հոկտեմբերի 26-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 64 800 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38 550 տոննայի դիմաց: Այդ թվում` արտահանվել է 8500 տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5390 տոննայի դիմաց, 690 տոննա խնձոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14 տոննայի դիմաց, 1420 տոննա տանձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի […]

Օպերատիվ տվյալներով մթերվել է 209 հազար տոննա խաղող
2015-10-22
Հայաստանի Հանրապետությունում, օպերատիվ տվյալներով, 2015 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ արտադրվել է շուրջ 301 հազար տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 հազար տոննայի դիմաց։ Հոկտեմբերի 22-ի դրությամբ մթերվել է 209 հազար տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 հազար տոննայի դիմաց։ Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 8 հազար տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 5200 […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ՀԲ-ի հետ քննարկել է անտառների արդյունավետ կառավարման ծրագրի ընթացքը
2015-10-21
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին բնապահպանական գծով ավագ տնտեսագետ, FLEG ծրագրի ղեկավար Գայանե Մինասյանը, անտառային ոլորտի ավագ մասնագետ Տուուկկա Կաստրենը, բնապահպան Վլադիսլավա Նեմովան, FLEG ծրագրի հայաստանյան համակարգող Արուսյակ Ալավերդյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք (ԵՀԳԳ) Արևելյան երկրներում. անտառային […]

Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում բացվել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն
2015-10-20
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում մասնակցել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ֆերմերներ և հյուրեր: «Գեղարքունիքի մարզն անասնապահության որլորտում առաջնակարգ տեղ է […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ
2015-10-17
Գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատողներ, ֆերմերներ, գիտնականներ, գյուղատնտեսներ և գործարարներ, Ուրախ եմ, որ արդեն հինգերորդ տարին անընդմեջ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ` փաստելով, որ Գյուղատնտեսության աշխատողի օրը պետականորեն նշելու նախաձեռնությունը մեզանում դառնում է բարի ավանդույթ և սպասված ու հիշարժան իրադարձություն բոլորիս համար: Խորհրդանշական է, որ այն համընկնում է գյուղատնտեսական տարվա մոտալուտ ավարտի հետ […]

Գինեգործության թեմայով սեմինար` Չիլիի փորձագետների մասնակցությամբ
ՀՀ գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառումների շրջանակում այսօր Երևանում անցկացվել է սեմինար հայ գինեգործների համար` Չիլիից ժամանած փորձագետների մասնակցությամբ: Սեմինարին ներկա էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարներ Արմեն Հարությունյանը, Ռոբերտ Մակարյանը, Գառնիկ Պետրոսյանը, ՀՀ-ում Չիլիի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էդուարդո Էգիգուրեն, Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, այլ հյուրեր: Սեմինարի ընթացքում գինու փորձագետ Նիկոլաս […]

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի զեկույցը «Հայագրոֆորում» համաժողովին
2015-10-16
Մեծարգո պարոն վարչապետ, Տիկնայք և պարոնայք, Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել “Հայագրոֆորում” համաժողովին Ձեր մասնակցության համար։ Հայաստանն անկախության հռչակումից ի վեր, 24 տարիների ընթացքում որդեգրել է շուկայական տնտեսության կայացման և տնտեսական բարեփոխումների քաղաքականություն։ Խորհրդանշական է, որ այդ գործընթացը սկզբնավորվել է ագրարային բարեփոխումներով։ Հողի սեփականաշնորհումը, ագրոպարենային համալիրի բոլոր ոլորտների մասնավորեցումը և շուկայական հարաբերությունների […]

Տեղի է ունեցել «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսը և «Հայագրոֆորում» համաժողովը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մասնակցել է «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին և «Հայագրոֆորում» համաժողովին: Միջոցառումները կազմակերպվել են ՀՀ Գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ: 2011 թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի երրորդ կիրակին Հայաստանում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր: Վարչապետը շրջել է Հայաստանի և Արցախի ագրոպարենային ոլորտը […]

Հոկտեմբերի 18-ը գյուղատնտեսության աշխատողի օրն է
2015-10-15
2011 թվականից սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 3-րդ կիրակին մեր երկրում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր: Տոնին ընդառաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ այս տարի նույնպես կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Հոկտեմբերի 16-18-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում (Հ.Հակոբյան 3) տեղի կունենա «ArmProd EXPO» միջազգային մասնագիտացված ցուցահանդես, որին կմասնակցեն ավելի […]

Տեղի է ունեցել Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների համաժողովը
2015-10-14
Այսօր Երևանում տեղի է ունեցել Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների երկրորդ համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին, Հայաստանում Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը, այլ պաշտոնյաներ: Միջոցառման նպատակն է ներկայացնել և քննարկել Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող Կայուն գյուղատնտեսական զարգացման […]

Օպերատիվ տվյալներով արտադրվել է 276 հազար տոննա խաղող
2015-10-13
Օպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ արտադրվել է շուրջ 276 000 տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 000 տոննայի դիմաց։ Հոկտեմբերի 13-ի դրությամբ մթերվել է 196 000 տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 000 տոննայի դիմաց։ Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 6400 տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 4700 […]