Գյուղատնտեսական տոնավաճառները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ կգործեն ամեն օր

2015-10-26

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի  Կասյան փողոցի վերին հատվածում և «Մալիբու» սրճարանին հարող տարածքում գործող  գյուղատնտեսական տոնավաճառները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ գործեն ամեն օր, ընդառաջելով   գյուղացիական  տնտեսությունների խնդրանքին և հաշվի առնելով առկա պահանջարկը։

Այն հանրապետության գյուղացիական տնտեսություններին կընձեռի հնարավորություն բերքահավաքի բուռն շրջանում բերքն անմիջապես իրացնել մայրաքաղաքում։

 

Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությանն ու Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել գյուղատնտեսական տոնավաճառների ամենօրյա աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցները:

 

                                                                                   

Տպել